«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած 40-ամյա կնոջ մահվան մեջ մեղադրում են բժիշկներին

Պատահար

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ապրիլի 7-ին մահացած 40-ամյա Վիկտորիա Նուրբեկյանի հարազատները  կնոջ մահվան մեջ մեղադրում են  հիվանդանոցի բժիշկներին:

 SHAMSHYAN.com-թղթակցի հետ զրույցում Վիկտորիայի եղբայրը՝ Նորբեթը, ասաց. «Իմ ցավը շատ մեծ է։ 2009թ. 25 շաբաթական հղիության մեջ գտնվող քրոջս մոտ սկսվեց ներքին արյունահոսություն, կորցրեց մեծ քանակի արյուն, երեխան, ցավոք, մահացավ ու հեռացրեցին արգանդը: Երկար պայքարից հետո բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում և Աստծո կամքով քրոջս կյանքը փրկվեց: Այդ ժամանակվանից ասել էին, որ քույրս ունի աղիների բազմակի կեմատոմաներ ու կպումներ: Այս տարի որոշել էր երեխա ունենալ փոխնակ մոր օգնությամբ: Դիմեց «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Գինեկոլոգի ստուգումից հետո պարզվեց, որ ձվարանները  չեն աշխատում. ունի ձվարանների կիստա:

Գինեկոլոգ Ռուսուդան Սերգեեվնան «ոսկե սարեր էր խոստանում»՝ ասելով, որ վիրահատությունից հետո 2-3 ամիս կանեն հորմոնային թերապիա, ու ամեն ինչ լավ կլինի: Այս տարվա հունվարի 14-ին քույրիկիս վիրահատեցին պլանային կարգով՝ ուներ ձվարանների կիստա։ Վիրահատությունը պետք է լիներ լապարոսկոպիկ, որի ժամանակ նրանք վնասել էին աղիները։ Աղիները վնասելու պատճառով կատարել են բաց վիրահատություն, որը տևել է 5 ժամ՝ 20 րոպեի փոխարեն։ Վիրահատությունից հետո 5-6 օր վիճակը նորմալ էր։ 10 օրից՝ հունվարի 30-ին, որոշեցին նորից վիրահատել՝ ասելով, որ աղիների անանցանելիություն կա, որն այս անգամ տևեց 8 ժամ։ Այս վիրահատության ընթացքում աղիներից թույլատրելիից շատ էին հեռացրել՝ ասելով, թե կպումներ ունի։ Մեզ նորից հուսադրեցին, որ ամեն ինչ լավ է անցել։ Այսպես 2 ամսվա ընթացքում կատարեցին 8 վիրահատություն: Բժիշկները այս 3 ամսվա ընթացքում քույրիկիս հետ փորձ էին կատարում ու արդյունքում 2022 թվականի ապրիլի 7-ին նա մահացավ։ Մահից 1 օր հետո բուժող բժիշկ Հովհաննիսյան Ռ. Ա-ի պաշտոնը առանց ամոթի բարձրացրեցին: Իրենց սխալի պատճառով այսօր իմ սիրելի քույրիկը չկա, իսկ նրա 15 տարեկան բալիկը մնաց մայրիկին կարոտ»:

Վերջում եղբայրը խնդրեց, որ պատկան մարմինները հետևողական լինեն այս գործի նկատմամբ, արդար քննություն լինի և նման բժիշկները ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան