Եթե Փաշինյանի իշխանությունը տեւեց եւս ամիսուկես, Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի կազմում. Գալստյան

Ներքաղաքական

Եթե ընդամենը մեկ տարի առաջ տեղի ունեցած արտահերթ ընտրություններին այս իշխանության դեմ պայքարում էին շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժեր, ապա այսօր նրանցից ընդամենը մի քանիսն է ակտիվ: Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից որոշակի հատված կարճ ժամանակ անց բացահայտվեց որպես իշխանության «գրպանային» ֆեյք ընդդիմություն, իսկ մի հատվածն էլ դեմ է ե՛ւ իշխանությանը, ե՛ւ այսօր փողոցում ակտիվություն դրսեւորող ընդդիմադիր ուժերին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ: Նա ասաց, որ չեն միանալու այս իշխանության դեմ համաժողովրդական պայքար սկսած քաղաքական ուժերին:

– Պարոն Գալստյան, իսկ ի՞նչ է պատրաստվում անել առաջիկայում «Հայոց հայրենիք» կուսակցությունը:

– Ասեմ ձեզ, որ ելքը շատ մոտ է: Թե ինչ ենք պատրաստվում անել, թույլ տվեք, շատ չծավալվել, բայց որպեսզի ձեր հետաքրքրությունը սպառեմ, ասեմ, որ «Հայոց հայրենիքը» եւ «Հայրենիքի կանչ» նախաձեռնությունը միանշանակ լինելու են ընդդիմություն-իշխանություն սեւ ու սպիտակ խաղից դուրս: Բացարձակապես մենք դրանց չենք մասնակցելու, որովհետեւ ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: 

– Այսօր խորհրդարանական ընդդիմությունից բացի, փողոցում այս իշխանության դեմ պայքարում են նաեւ «Սեւ հովազներ» կազմակերպությունը, «5165 շարժումը»: Նրա՞նց էլ ցանկություն չունեք միանալու: 

– «5165 շարժման» վերաբերյալ թույլ տվեք չպատասխանեմ: Ինչ կապված է «Սեւ հովազների» հետ, մենք նրանց հետ մեկ մարմին ենք: Ամբողջովին ինչ անում են «Սեւ հովազները», «Հայոց հայրենիք» կուսակցությունը միահամուռ իրենց կողքին կանգնած է: Ընդ որում` միակ ուժն է, որ այսօր Ազատության հրապարակում նստացույց է անում` պահանջելով իշխանափոխություն եւ կառավարման համակարգի փոփոխություն: 

– Ամեն դեպքում, կբացե՞ք փակագծերը, թե որն է Ձեր առաջարկած այլընտրանքը ստեղծված իրավիճակում:

– Այլընտրանքը մենք առաջարկել ենք դեռեւս անցյալ ընտրությունների ժամանակ: Հույս ունենք, որ այս անգամ այդ այլընտրանքն ավելի շատ ձայներ կհավաքի: Գոնե թե այն առումով, որ չենք թողնի Նիկոլ Փաշինյանին եւս մեկ անգամ կեղծել ընտրությունները:

– Այսօր մի շարք ընդդիմադիր ուժեր ահազանգում են, որ այս իշխանության օրոք Արցախը կարող է ճանաչվել Ադրբեջանի կազմում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Շատ ճիշտ են հայտարարում... Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տեւեց եւս ամիս կամ ամիսուկես, այդ ընդդիմությունով, բոլորով իրար հետ` Արցախը ճանաչելու են Ադրբեջանի կազմում:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում առանց նախապայմանների` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

– Մեր կուսակցությունը եւ նախաձեռնության անդամներն այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին բարձրացել ԱՍԱԼԱ-ի այն տղաների նկարներով, ովքեր վրեժ են լուծել Հայոց ցեղասպանության համար: Կարծում եմ` դրանով մենք հստակ ենք արտահայտել մեր դիրքորոշումը` քանի դեռ այդ վրեժը լուծված չէ, քանի դեռ մեր նախնիների հոգիները խաղաղված չեն, որեւիցե հարաբերություն չեն կարող կարգավորվել թուրքերի հետ` անկախ նրանից, թե ով ինչքան գումար է վաստակում կամ ինչ տնտեսական հաշվարկներ է անում` ուրանալով անգամ հարազատ եղբոր արյունը...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում