ՍԱՏԱՆԱՅԻ ԱՐՅՈՒՆՈՏ ՀԵՏՔԵՐԸ

Վերլուծություն

Բոլորը ցնցված են կապիտուլյանտի կորտեժի անիվների տակ հղի կնոջ զարհուրելի մահով: Մահվան վայրն էլ է խորհրդանշական` Պարոնյան-Լեո խաչմերուկում 2008-ի մարտի 1-ին Նիկոլի հրահրած արյունոտ բախման հետքերը դեռ չեն չորացել: Մահացածն էլ Նիկոլի ցածրախավ տեսակի հակապատկերն է` ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինը` Սոնա Մնացականյանը, Support Our Heroes - Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թեւեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր: Նույնիսկ «պատահմամբ» հայրենադավները հայրենասերի են սպանում:

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆԻՎԸ ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ՓՈՐՁ

Ի դեպ, ասում են, որ ինչ-որ միսթիկ համընկնումով Սոնա Մնացականյանի եւ Նիկոլի ծննդյան օրերն են համընկնում: Այդպիսի զուգադիպություններ էլի կան համացանցի տարածքում, եւ կարծես օդում հարց լինի` երկնային ուժերն էլ ինչպե՞ս հասկացնեն, որ սատանայի եք ընտրել, դրել ձեր գլխին, այն էլ` երկու անգամ: Վրաերթն անմիջապես կատարած ճիվաղն էլ պերճախոս մականուն ունի` «Ծեծեմ Արամ»:

Նաեւ սոցցանցերում Նիկոլին արդարացնող եւ անգամ Սոնա Մնացականյանին մեղադրող բազում պիղծ գրառումներ են հայտնվել, եւ դրանց սկզբնաղբյուրը կոնկրետ անուն ունի` Տարոն Չախոյան: «Ֆեյսբուքի» իր էջում Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ քննարկումների համատեքստում Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Չախոյան Տարոնն է քոմենթել շեֆի շարասյան գործած սպանությունն ու ամեն գնով ջանացել արդարացնել տեղի ունեցածը, սրբել Փաշինյան Նիկոլի հետքերը` հայտարարելով, օրինակ, որ վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը` վարչապետը հրահանգել է Շտապ օգնություն կանչել եւ պարզել` ինչ է տեղի ունեցել: Իսկ այն մասին, որ հենց իրեն ուղեկցող Ջիփն է սպանության պատճառ դարձել, Նիկոլն իմացել է իբր միայն ԱԺ հասնելուց հետո: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ ՃՈ աշխատողները չեն կանգնել` օգնություն ցուցաբերելու, Չախոյանն ասել է, թե եթե կանգ առնեին, կառաջացնեին խցանում, եւ Շտապ օգնության մեքենան ժամանակին տեղ չէր հասնի: Սրանց լսես` դեռ պետք է Նիկոլին շնորհակալություն հայտնել, որ Նիկոլը Շտապ օգնություն է կանչել: Իսկ եթե մեքենան զոհված կնոջ մարմնի մոտով չանցներ, Նիկոլն առհասարակ չէ՞ր իմանալու` ինչ է տեղի ունեցել, թե՞ իմանալու էր դեպքից ասենք 24 ժամ հետո միայն, այն էլ` լրատվականներից: Կապիտուլյանտին ուղեկցող ՃՈ մեքենան վրաերթի է ենթարկում մարդուն, չի կանգնում, առաջին օգնություն չի ցուցաբերում, ու դեռ մի բան էլ Նիկոլը տեղի ունեցածի մասին իմանում է ԱԺ-ո՞ւմ: Թիկնազորի, ՃՈ աշխատակիցների ու մյուսների միջեւ օպերատիվ կապ չի՞ գործել: Փաստորեն` Չախոյանը դրսեւորված անտարբերությունը բացատրում է խցանումներ չառաջացնելու մղումով... յա՛խք: Այլասերվել են սրանք` սեփական ձեռքերով սպանելով այն «իդեալները», որոնք վանկարկելով` իշխանութուն են զավթել:

Սակայն սրանց պիղծ ցինիզմը մի կողմ, պարզվում է` այս մահը կարող է նոր արյան նախակարապետը լինել: Անվտանգության փորձագետ Վահագն Մխոյանի համոզմամբ` Նիկոլին նոր արյուն է պետք. «Ինչպես հայտնի է, երեկ (ապրիլի 27-ին) մի թեթեւ շշահարել էին Անտարեսի Արմեն Մարտիրոսյանին: Սա կարելի էր պատահական դիպված համարել. դե հիմա փողոցում պատահաբար տեսել են, մարդկանց նյարդերը տեղին են տվել: Բայց մի շարք հանգամանքներ ստիպում են կասկածի տակ դնել պատահականության վարկածը:

Նախ պարզվեց, որ միջադեպը տեղի է ունեցել այն վայրում, որտեղ Նիկոլի շարասյունը վրաերթով սպանել էր Սոնա Մնացականյանին: Մեկ տարուց ավել Արմենին չէին ծեծում, հետո հանկարծ ծեծեցին ու հենց ողբերգության վայրում. ինքն իր համար «կանգնած մարդ էր սպասում», ոչ մեկի ոչ մի բան չէր ասում, եկան ծեծեցին:

Հետո ընկերս պատմեց, որ երեկ (ապրիլի 27-ին) Օրբելի փողոցում երթի մասնակիցների վրա շենքերից մեկից ինչ-որ նիկոլական վարձու կին 1,5 լիտրանոց ջրով շիշ շպրտեց: Բարեբախտաբար որեւէ մեկին չի կպել, բայց եթե կպներ, առնվազն ծանր վնասվածք էր լինելու, ինչին էլ տեղում բախում էր հաջորդելու:

Եվ վերջապես զարմանալի զուգադիպությամբ երեկ (ապրիլի 27-ին) մի հատ էլ մեկ այլ թուրքահպատակի են ծեծել` Սոս Ջանիբեկյանին: Էլի չէին ծեծում, չէին ծեծում` հենց երեկ հիշեցին իր մասին»:

ՉԱՐԻՔԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

Miting

ՉԱՐԻՔԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

Փորձագետը եզրակացնում է, որ ոչինչ էլ պատահական չէր եւ չէր կարող լինել:

  • Սոնա Մնացականյանի սպանության շուրջ հանրային վրդովմունքի ալիքը լռեցվեց եւ շեղվեց` բոլորը հիմա քննարկում են այդ մի երկու ապտակը;
  • Այդ սպանության եւ ծեծերի (առնվազն Արմենի դեպքում դա ծեծ էլ դժվար է անվանել) դեպքերի միջեւ սկսեցին հավասարության նշան դնել (թե` տեսեք, եթե վրաերթը դժբախտ պատահար էր, ապա մարդ ծեծելը գիտակված գործողություն ա);
  • Նմանատիպ դեպքերը հարմար պատրվակ են լրիվ խաղաղ ցույցերը պիտակավորելու եւ ուժով ցրելու համար: Ընդ որում, ուժ արդեն իսկ կիրառում են նույնիսկ առանց պատրվակի էլ, բայց պատրվակով դե ավելի հարմար է ցրելը:

Եվ.  «Գալիս ենք դասական «ո՞ւմ է ձեռնտու» հարցին: Ակնհայտ է, որ Նիկոլին` նրան նոր արյուն է պետք, որ թափվի: Ու նոր արյուն թափելու համար խուրդել ինչ-որ արմենմարտիրոսյանների, սոսջանիբեկյանների կամ վարձու կանանց, Նիկոլի համար բացարձակ խնդիր չի: Այդ պատճառով ես հիմա լուրջ մտավախություններ ունեմ, որ նա նմանատիպ այլ սադրանքներ էլ է պատվիրելու»:

Ի դեպ, Արմեն Աշոտյանն էլ վստահ է, որ սադրանքներ դեռ լինելու են` մոտավորապես «Սովետի ԿԳԲ-ի» ոճով, եւ հորդորում առավելապես երիտասարդներով համալրված ակտիվիստական շարքերին զգոն եւ սառնասիրտ լինել: Եվ ՀՀԿ-ի ապրիլի 28-ի հզոր երթի ընթացքում իրոք սադրիչների եւ սադրանքների պակաս չկար:

Իսկ մայիսի 1-ին մեծ հանրահավաք է լինելու, միգուցե` հանգուցալուծող: Ինչի առնչությամբ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նաեւ այլ հարցեր է բարձրացնում.

- ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտարարեց, որ մայիսի 1-ին Երեւանում տեղի կունենա վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը: Ես կարծում եմ, որ դա պետք է լինի նաեւ ամենակարեւոր հանրահավաքը: Հայաստանում հեղափոխական վիճակ է, ու անհրաժեշտ է, որպեսզի մեր հանրությունը հստակ իմանա, թե ինչ է փոխում եւ ինչպիսի ապագայի հիմքեր դնում: Հանրահավաքը նախեւառաջ այդ հարցին պետք է պատասխանի: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր հանրությունն արդեն այսօր մեծ քննարկում սկսի այդ խնդիրների մասին:

Հիմա մտածելու, ռազմավարություններ մշակելու եւ առաջարկներով հանդես գալու ճիշտ ժամանակն է: Մտածող մարդիկ պետք է կարողանան տեսնել ու հասկանալ հանրային պահանջները եւ հանրահավաքի ճիշտ օրակարգ ձեւավորեն: Միայն այդ դեպքում կարող ենք վստահ լինել, որ ցեխից դուրս գալով` ցեխաջուրը չենք ընկնի:

Դրա համար խնդրում եմ հանրահավաքին շատ լուրջ վերաբերվել: Բոլորին եմ խնդրում: Այն միայն դավաճանին հեռացնելու մասին չէ: Այն մեր երկրի ու ժողովրդի ապագայի մասին է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում