ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր Փանջունի
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
(ՆԻԿՈԼԱԿԱՆ ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ ԾԵԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԱԻՆ-ից հայտնում են, որ Նիկոլը էն օրն ա ընկել, որ նրա ուղարկած SOS-ին ծեծում են:
* * *
ԷՐԱՏՈՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
(ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ բունկերների մասնագիտական խմբի, Սամվել Բաբայանը չի մասնակցում 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ պատերազմի ընթացքում բունկերում նա իր գործը լավ էլ արել-վերջացրել է, ու հիմա թող մնացածն իրենցն անեն:
* * *
ОПЕРАЦИЯ Ы
Ըստ օդում կախված լուրերի` Նիկոլը գիշեր-ցերեկ չի քնում, բայց մեկ ա, ընդդիմության վերջին շրջանի ակցիաներից գլուխ չի հանում:
* * *
ПОБЕГ - ЭТО ПО-НАШЕМУ!
(ՆԻԿՈԼԻ ԿՈՐՏԵԺԻ` ՀՂԻ ԿՆՈՋԸ ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՌԱՆՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՊՊԾ-ից հայտնում են, որ էդ Նիկոլի ոճն ա` խփել-փախնելը, հիմա ինքը արդեն փախած դեմք ա:
* * *
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ
– «Անտարեսի» Արմենը վերջապես ծեծ կերավ, տարոսը մյուս լիբերաստներին...
* * *
ԱԿԱՆՋԴ ԿԱՆՉԻ, ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆ
Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախմբի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը Հայաստանի փողոցներում ոստիկանության անհամաչափ գործողությունները թողած, գնացել է Փարիզ՝ կայֆավատ ա լինում:
https://iravunk.com/sim/?p=225566&l=am/