«ԵՍ ՁՈՒԿՆ ԵՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՏՂԱՍ` ՏՈԼՄԱՆ, ԻՍԿ ՀԱՐՍՍ` ՄՆԱՑԱԾ ՈՒՏԵՍՏՆԵՐԸ».ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով հեռուստադիտողներին առավել հայտնի է «Վերվարածները» հեռուստասերիալի Սաթենիկի կերպարով:

– Տիկին Խաչատրյան, շատ դերեր ունեք, բայց ժողովրդի մեջ առավել շատ տպավորվել եք Սաթենիկի կերպարով:

– Այո, այդ փաստը չես կարող մերժել:

– Ձեր բնավորությամբ նմա՞ն եք Սաթենիկին:

– Ոչ, նույնիսկ եթե ուզենայի էլ, չէի կարող զոքանչ լինել, քանի որ մեկ տղա ունեմ: Ինձ սկեսուր պատկերացնում եմ, որովհետեւ արդեն սկեսուր մայրիկ եմ: Իսկ ինչ վերաբերում իմ խաղացած զոքաչի դերին, պարզ է, որ հավաքական կերպար ստացվեց: Իմպրովիզացիաները, լեզվական հնարամտությունները, թեւավոր խոսքերը բոլորի կողմից ավելացվեցին, ձուլվեցին, եւ զոքանչի, լավատես կնոջ կերպար դարձա: Գուցե լավատեսության իմաստով մի փոքր իրեն նման եմ:

– Իսկ կոկետությա՞մբ:

– Ես կենսունակ եղել եմ, բայց երբեք կոկետուհի չեմ եղել:

– Մազերի այդ գույնով, որ ներկայացել եք սերիալում, ներկե՞լ եք կամ կներկե՞ք:

– Այդ սերիալում կեղծամ եմ կրում, իսկ մազերի վառ գույներ ես սիրում եմ: Նայած տարիքի եւ տրամադրության: Երկար մազեր եմ ունեցել, հիմա կտրել եմ:

– Ասացիք զոքանչ չեք լինի, քանի որ մեկ տղա ունեք եւ հիմա սկեսուր եք: Ինչպիսի՞ սկեսուր եք:

– Հարսիկիս հետ լավ ընկերներ ենք, եւ կարծում եմ այդպես էլ կշարունակվի, որովհետեւ միմյանց նկատմամբ հարգանքը, պատասխանատվությունը, հոգատարությունը բերում է նրան, որ մարդիկ կամաց-կամաց ճանաչում են միմյանց բնավորության գծերը: Եվ եթե դրա մեջ շատ առկա է դրականը, լավատեսականն ու փոխադարձ փոխզիջումը, ապա դառնում են ընկերներ:

– Ընտանիքում ո՞վ է ավելի հաճախակի լինում խոհանոցում եւ համեղ պատրաստում:

– Հիմնականում հարսիկս է չտեսնված համեղ ուտեստներ պատրաստում: Այդ առումով բախտս բերել է: Նա մաքրասեր է, գեղեցիկ է, խելացի է: Երկու բալիկների մամա է, տղայիս համար լավ կին է, ինձ համար լավ հարսիկ եւ աղջիկ:

– Ի՞նչ մասնագիտություն ունի նա:

– Նա մասնագիտությամբ կոսմետոլոգ է:

– Ովքե՞ր են հիմնականում լինում Ձեր հյուրերը:

– Բարեկամ, հարեւան, եւ եթե առիթներ են լինում` նաեւ իմ ընկերները: Պարզապես, ցավոք, ժամանակս շատ սուղ է, ինքս շատ զբաղված եմ` աշխատանք, բեմ, փորձ, գործ, եւ եթե առիթ է լինում հանդիպելու բոլորին, մեծագույն սիրով հրավիրում եմ մեր տուն, եւ համեղ ուտելիքի շուրջ վայելում ենք մեր ժամանակը:

– Կա՞ մի ուտեստ, որը Ձեզ մոտ շատ լավ է ստացվում եւ առիթներին պատրաստում եք:

– Այո, ձուկը: Ես ձուկն եմ պատրաստում, տղաս` տոլման, իսկ հարսս` մնացած ուտեստները:

– Իսկ Ձեր տղան ի՞նչ մասնագիտություն ունի:

– Տղաս մասնագիտությամբ ապագա ռեժիսոր է: Սովորում է Երեւանի գեղարվեստաթաթերական ինստիտուտում: Օտար լեզվին է լավ տիրապետում: Աշխատում է մենեջեր:

– Դուք որ ասացիք` տղաս համեղ տոլմա է պատրաստում, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ նա խոհարար է:

– Ոչ միայն տոլմա, նա նաեւ շատ համեղ բորշ է պատրաստում:

– Ստեղծագործական առումով ի՞նչ նորություններ ունեք:

– Աշխատում եմ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ հինգ ներկայացման մեջ արդեն զբաղված եմ`"Հրավիրված եք ծնունդի", "Սիրելիներից մի բաժանվեք", "Չինացին էլ կարող է լինել հայ", "Իմ կինը, Ձեր ամուսինը եւ քաղաքապետի օգնականը", եւ պատրաստվում է նոր ներկայացում, որի վերնագիրը դեռ որոշված չի, որի ռեժիսորն է Վարդգես Բարսեղյանը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում