Վնասվածքի պատճառով Մխիթարյանը կարող է մի քանի հանդիպում բաց թողնել
Սպորտ
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի` «Լեսթեր»-«Ռոմա» խաղի 57-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել է՝ խաղադաշտում իր տեղը զիջելով Ժորդան Վերետուին:
Sky Sport-ի հաղորդմամբ՝ Հենրիխն աջ ազդրի մկանային լարվածություն է ունեցել, որը բուժզննումից հետո հաստատվելու դեպքում հայ ֆուտբոլիստը բաց կթողնի մայիսի 1-ին նախատեսված Ա Սերիայի 35-րդ տուրի՝ «Բոլոնիայի» և 4 օր անց «Օլիմպիկոյում» կայանալիք «Լեսթերի» դեմ պատասխան հանդիպումը:
https://iravunk.com/sim/?p=225530&l=am/