Պետք է ֆիքսել այլանդակություն և ապօրինություն թույլ տվող ու բացառապես Նիկոլ սպասարկող ոստիկաններին. Տիգրան Աբրահամյան

Թավշյա տեռոր
Ոստիկանության բոլոր ծառայողներին անխտիր պետք չէ թիրախավորել, կան մարդիկ, ովքեր իսկապես առաջնորդվում են օրենքներով և Սահմանադրությամբ։
Պետք է ֆիքսել բոլոր նրանց, ովքեր ավելին են, քան հավաքական Նիկոլը, ովքեր ծառայություն են մատուցում ոչ թե երկրին, այլ Նիկոլին ու նրա քաղաքական խմբակին։
Այս օրերին փողոցներում, տարբեր հրապարակներում, տեսանյութերում հանդիպում են ոստիկաններ, ովքեր իրենց վարքով, պահվածքով ու արարքներով պետք է ամենախիստ պատասխանատվության ենթարկվել. նրանք աններելի սխալներ են թույլ տվել և բնականաբար այս իշխանության օրոք մնալու են անպատժելի։
Բայց նրանց կողքին կան ծառայողներ, ովքեր բարոյական արժեքներ կրողներ են, ակնհայտ գիտակցում են հայրենիքի կորուստի ողջ ողբերգությունը և 44-օրյա պատերազմում զոհված իրենց գործընկերների գործը կիսատ չեն թողնի։
Ես ինքս փողոցային պայքարում անզիջում եմ, հաճախ չափազանց կոպիտ հատկապես նրանց նկատմամբ, ովքեր համազգեստ և ուսադիր կրելու իրավունք չունեն, բայց կրկնում եմ, նույն ոստիկանության շարքերում օրենքին հավատարիմ մարդիկ կան։
Այնպես որ, կարծում եմ, որ այս փուլում պետք է ֆիքսել այլանդակություն և ապօրինություն թույլ տվող ու բացառապես Նիկոլ սպասարկող ոստիկաններին, որպեսզի անհրաժեշտ պահին դրանց բոլորին պատասխանատվության հարցը բերենք առաջին պլան։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում