Այս պայքարը ընդդիմության վերջին հնարավորությունն է. Մանասերյան

Ներքաղաքական

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակը ժամ ժամի էլ ավելի է լարվում, թե տեղի ունեցող իրադարձություններն ինչի կհանգեցնեն, «Իրավունքը» պարզել է միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ տեսակետը:

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱՂԱՂ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԵՌԱՆԱ»

– Ընդդիմությունն արդեն տեւական ժամանակ է, ինչ անցել է ապակենտրոն պայքարի` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ըստ Ձեզ, 2018-ի իշխանափոխության տեխնոլոգիաներով հնարավոր կլինի՞ հեռացնել Փաշինյան Նիկոլին:

– Օգտագործվող գործիքակազմը, քաղաքական տեխնոլոգիաներն, իսկապես, նման են 2018 թվականի իշխանափոխության ժամանակ օգտագործվող տեխնոլոգիաներին, գործիքակազմին, որն էլ որոշակի առումով իր բացասական ազդեցությունն է ունենում։ Այսպես, օրինակ այլեւս ժողովուրդը չի հավատում «ընտանիքով» փողոց դուրս գալու ազնիվ նպատակին։ 2018 թվականին ոգեւորությամբ ընդունվեց Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի համատեղ քայլարշավը, քանի որ այդ ժամանակ «ընտանիքը» որպես սրբություն էր ընկալվում եւ ընդունվում: Այդ տեխնոլոգիան օգտագործելով` նրանք հասան նրան, որ հոգեբանական մեծ ազդեցություն թողեցին մասսաների վրա, վստահություն ներշնչեցին, սակայն այսօր, չնայած կարճ ժամանակ է անցել, բայց արժեքները շատ են փոխվել, առաջինը վերաբերում է հենց ընտանիքին։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ամեն լավագույն արժեք վերացնել, բարոյազրկել հասարակության շատ խմբերի, տարբեր շերտերի, եւ սա է նրա հաջողության գաղտնիքը։ Ընդդիմության հաջողության կհասնի, եթե փորձ արվի վերականգնել այդ արժեքները, ինչը շատ դժվար է լինելու, որովհետեւ ժամանակը շատ սահմանափակ է: Եթե ընդդիմությունը չկարողանա հասարակությանը մի գաղափարի շուրջ համախմբել, ապա ինչպիսի տեխնոլոգիաներ էլ օգտագործի, կպարտվի։ Մանրակրկիտ հետեւելով իրադարձություններին, հստակ կարող եմ ասել, որ ընդդիմությունը արդեն որոշակի հաջողությունների է հասել, եւ սա եղել է առաջինը Դաշնակցության շնորհիվ, մեծ թվով երիտասարդների ներգրավելու եւ ազգային արժեքներ առաջ բերելու շնորհիվ. իրազեկման ակցիաններ, հայրենասիրական երգեր, «Զարթնի՛ր Լաո» կարգախոս, այս բոլորը ճիշտ ընտրված տեխնոլոգիաներ են, որոնք անպայման իրենց հզոր ազդեցությունը ունենալու են։ 

Ամենակարեւորը` ընդդիմությունը հնարավորինս արագ պետք է հրաժարվի 2018 թվականին օգտագործված բոլոր տեխնոլոգիաներից, եթե ուզում է հաջողության հասնել։ Իսկ Նիկոլ Փաշինյանին միայն համազգային շարժման արդյունքում կարող են հեռացնել, չմոռանանք նա այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի «լավագույն գործընկերն» է, իսկ Թուրքիան այսօր խոշոր խաղացողների մեկն է եւ ունի հստակ լծակներ Նիկոլ Փաշինյանին իշխանության ղեկին պահելու համար, առաջինը, դե ֆակտո մեծ գումարներ ֆինանսավորելով։ Այսօր Հայաստանը դարձել է ոստիկանական երկիր, ի՞նչի շնորհիվ, իհարկե, բարձր վարձատրության։ Եթե ուշադիր նայեք եւ ուսումնասիրեք ոստիկանության գործողությունները, ապա հստակ կտեսնեք, որ դրանք ամբողջովին անօրինական են, նրանց առջեւ դրված միակ նպատակը ամեն գնով պահելն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այնպես, որ ընդդիմությունը ամեն վայրկյանը պետք է օգտագործի հասարակությանը ճիշտ իրազեկելու եւ իրեն աջակից դարձնելու համար։

Այս պայքարը ընդդիմության վերջին հնարավորությունն է` իշխանափոխություն իրականացնելու համար: Եթե այն չավարտվի հաջողությամբ, ապա մենք կտեսնենք լիարժեք ոչնչացված ընդդիմություն, եւ էլ ավելի լկտիացած իշխանություն, որն ավելի լկտի ու ցինիկ արդեն կհայտարարի ոչ թե այն մասին, որ «ինչ ցանկանում են, այն էլ բանակցում են», այլ ավելի հեռու գնալով կհայտարարեն եւ կիրականցնեն «ինչ ցանկանում ենք, այն էլ հանձնում ենք» եւ չի գտնվի որեւէ ուժ այլեւս, որը կկարողանա խոչընդոտ հանդիսանալ հայկական պետության սահմանների խախտման, փոփոխման եւ թշնամի երկրին հանձման գործընթացի դեմ:

– Իշխանությունը տարօրինակ լուռ է այն ամենի հանդեպ, ինչ այս օրերին կատարվում է փողոցում: Ինչի՞ մասին է սա փաստում` ամո՞ւր են իրենց աթոռներում, թե՞ ճամպրուկային տրամադրությունների մեջ են:

– Գիտեք, հիշեցի մեր մանկության տարիների լավագույն ոտանավորներից մեկը, որը միգուցե դպրոցում երբեմն մեխանիկորեն անգիր են անում երեխաները, սակայն այն խորը իմաստ ունի. «Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա, դրսի որսը թող արա, իջի՛ր ջրի հատակը` մինչեւ անցնի վտանգը»։ Այս պահին իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում են այս սկզբունքով, նրանք սպասում են` տեսնելու, թե ժողովրդի ցասման աստիճանը որքան կլինի, ընդդիմությունը ինչ սայթաքումներ կունենա, դրանից հետո միայն ակտիվ կգործեն: Իսկ այս պահին «առաջնագիծ» են հանել իրենց կողմից ղեկավարվող եւ ֆինանսավորվող «ֆեյքեր»-ին։ Այս նույն տրամադրություններն ուսումնասիրելու համար էլ նա ԱԺ ամբիոնից ցինիկաբար արեց այն հայտարարությունը, որ կարող էինք չունենալ զոհերը եւ նույն իրավիճակը ունենալ։ Այն կարծիքին չեմ, որ նա այդ հայտարարությունը արեց ինչ-որ հուզական ազդեցության պահի, ալկոհոլի կամ մեկ այլ բանի ազդեցության տակ։ Նա հստակ ու դիտավորյալ արեց, որպեսզի տեսնի` ինչ դիմադրության կարժանանա հասարակության կողմից Ադրբեջանի հետ նախապատրաստվող պայմանագրի կնքումը: Իսկ այդ պայմանգիրը յուրաքնչյուրս գիտենք, որ ի շահ Ադրբեջանի է լինելու, քանի որ բազմիցս ենք ականատես եղել, թե գործող իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպիսի տքնաջանորեն են պաշտպանում Ադրբեջանի եւ նրա ժողովրդի շահերը, Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայ գործողությունները: Այնպես որ, «Նիկոլ Փաշինյան» պրոեկտի ղեկավարները բավականին պրոֆեսիոնալ են եւ յուրաքանչյուր ասված բառ, խոսք եւ գործողություն մանրակրկիտ մշակված է։ Այդ պրոեկտի գլխավոր դերակատարներից մեկն էլ, իհարկե, Աննա Հակոբյան է։ Այս պահի նրա գլխավոր «հանձնարարությունը» այն է, թե ինչպես պառակտել մարտիրոսված մեր հայորդիների ծնողներին, ինչպես ոչնչացնել նրանց հիշատակը: Հիշենք, որ նա «անիմաստ սուգ» համարեց անգամ մարտիրոսված մեր զավակների համար սգալը։ Անպատկերացնելի է, բայց սա նա հայտարարեց, եւ դա արվեց նպատակային։ Այս բոլորը տեխնոլոգիաներ են, որոնք նրանք օգտագորոծում են բարոյալքելու ժողովրդին, իսկ դրանից հետո ամենինչ հնարավոր կլինի նրանց համար։ Ամենավտանգավորը բարոյալքված եւ անտարբեր հասարակությունն է, որը հուսանք չենք ունենա, որովհետեւ այդ դեպքում` կարճ ժամանակ անց Հայոց պետությունն այլեւս կլինի պատմության մի էջ։ Հետեւապես, իշխանությունը ճամպրուկային տրամադրություն չունի, Նիկոլ Փաշինյանը միայն արյան միջոցով կզիջի իր իշխանությունը, նա խաղաղ երբեք չի հեռանա։  

«ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐՆ ԵՆ ԳԱԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»

– Այսօր չկան պատասխաններ, թե հնարավոր իշխանափոխության դեպքում` ո՞վ է լինելու երկրի ղեկավարը կամ ժամանակավոր կառավարության առաջնորդը: Մտավախություն ունե՞ք, որ այս ամենը կհանգեցնի ինչ-որ «Նիկոլ-2» տարբերակի:

– Կարծում եմ` այս պահին ճիշտ է, որ չի հայտարարվում, թե ով է լինելու հաջորդ ղեկավարը, կամ ընդդիմության առաջնորդը։ Դրա պատճառը եւ վախը նրանում է, որ չի լինի համախմբում։ Հարցազրույցի սկզբում արդեն նշեցի, որ ընդդիմության գլխավոր հաջողությունը կլինի, երբ ազգային նպատակի շուրջ համախմբեն հասարակությանը, ավելի ճիշտ` ազգին։ Իհարկե, շատ քննադատությունների արժանացավ Վանեցյանի այն հայտարարությունը, թե ինքը լիդեր չէ, այլ սովորական մտահոգ մի քաղաքացի, եւ սա իշխանության կռիվ չէ։ Ցանկացած նպատակ, գաղափար եւ ծրագիր իրականացնելու համար պետք է ունենաս լծակներ, հետեւաբար լավագույն գաղափարն ու ծրագիրը զուտ լավագույն ցանկություն կարող է մնալ։ Այս առումով կարծում եմ` Վանեցյանի հայտարարությունը ճիշտ ձեւակերպված չէր եւ նպատակ ուներ իրական «լիդեր»-ին  թաքցնելու, որը հասարակության մեջ մտավախություն առաջացրեց, ինչն էլ հանդիսացավ պատճառներից առաջինը, որ ավելի արագ մեծ համակիրների բանակ հավաքել չկարողացան: Ժամանակի ընթացքում այս սխալը հարթվում է եւ արդեն ակնհայտ է, որ հավանական իշխանափոխության դեպքում` ազգային ուժերն են գալու իշխանության եւ քանի որ ՀՅԴ-ի դերակատարումը մեծ է, ապա ակնհայտ է, որ նոր ղեկավարը կլինի Ռոբերտ Քոչարյանը:

– Ընդդիմությունն ասում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դավաճանական է համարում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, բայց հստակ չի ասում, թե իրենք ի՞նչ են առաջարկում: Ի՞նչ ծրագիր պետք է ներկայացնի ընդդիմությունը, որ վստահություն ներշնչի:

– Ապագա իշխանությունը հստակ լծակներ ունի անվավեր ճանաչելու Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության կողմից արված բոլոր հայտարարությունները, կնքված միջազգային պայմանագրերը, որոնց թվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ համաձայնագիրն է։ Նախնական փուլում ընդդիմությունն իր առջեւ հստակ պահանջ է դրել` իրազեկել հասարակությանը, համախմբել, պայքարի ոգի ներշնչել, իսկ հետո անցնել հստակ ծրագրի իրականցմանը, այսինքն` այս պահին հող է նախապատրաստվում իշխանափոխության համար: Եվ պատկերացրեք, որ ամենախելացի ստրատեգիան են որդեգրել, հակառակ պարագայում` սկզբից եւեթ պարտությունը ապահովված կլիներ: Ինչպես արդեն նշել եմ` Նիկոլ Փաշինյանը իր թիմով կարողացել է հասնել բացառիկ արդյունքի, ոչնչացրել է ամենալավագույն արժեքները, որը միշտ կրել է հայ մարդը: Դրա համար էլ այսօր ունենք այսքան անտարբեր, կամ ցավով պետք է ասեմ` թուրքասեր եւ փողասեր հասարակության մի հստակ ստվար զանգված։

«ԿԱ ՄԵԾ ՎԱԽ ԿՐԿԻՆ ԽԱԲՎԵԼՈՒ»

– Այսօր ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված է, բայց, ամեն դեպքում, պատկերը 2018-ի պես չէ: Ի՞նչն է պակասում, որպեսզի լայն զանգվածները դուրս գան փողոց:

– Պակասում է վստահությունը ներկայի եւ ապագայի նկատմամբ։ Կա մեծ վախ կրկին խաբվելու, որովհետեւ այնքան ազնիվ է եղել մարդկանց ցանկությունները 2018 թվականին, որ այսօր հայտնվելով բարոյալքված, աղքատացած, իրավազրկված վիճակում, այլեւս հավատն են կորցրել որեւէ լավ ապագայի, կամ դա ներկայացնող անձանց նկատմամբ։ Հասարակությունը շատ է պառակտված, բարոյալքված վիճակում է, բայց կարծում եմ` մոտ ապագայում իր մեջ ուժ կգտնի, կհաղթահարի եւ ճիշտ ընտրություն կկատարի։

– 44 օյա պատերազմի զոհերի հարազատները պահանջագիր ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, որպես մեղադրյալ ներգրավվի, պատերազմի հանգամանքների վերաբերյալ հարուցված քրգործով: Ի՞նչ կարելի է ակնկալել այս գործընթացից:

– Արդեն գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ նրանց տուժող կամ տուժողի իրավահաջորդ են ճանաչելու, կկատավի քննչական որոշակի գործողություններ, որոնք բավականին երկար կտեւեն` պայմանավորված մի շարք օբյեկտիվ եւ սուբեյտիվ գործոններով: Սակայն գործի ելքը կորոշվի միայն այն ժամանակ, երբ այս շարժումը ավարտվի. կլինի ընդդիմության հաղթանակ, Նիկոլ Փաշինյանը կձերբակալվի եւ կկալանավորվի, կառաջադրվի մեղադրանք, եթե` ոչ, ապա քննիչի կողմից կկայացվի որոշում Նիկոլ Փաշինյանի արարքում հանցակազմ չլինելու վերաբերյալ եւ իր մասով քրեական գործը կկարճվի։ Հայաստանում արդարադատությունը շատ հեռու է արդարադատություն լինելուց։

«ՍԱ ՀԱՅ ԱԶԳԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՉԹՈՒՐՔԱՑՎԵԼՈՒ»

– Բաքվում եւս իրավիճակը լարված է, մարդիկ դուրս են եկել փողոց ու հիմա էլ պահանջում են Զանգեզուրը: Այս ամենը կարո՞ղ է հանգեցնել մի նոր պատերազմի:

– Բաքվում տեղի ունեցող բոլոր գործողությունները ուղղորդվում եւ կազմակերպվում է նրանց իշխանության, տվյալ դեպքում` ալիեւյան մաֆիայի կողմից: Չեմ խուսափում այս բառը օգտագործել, որովհետեւ ալիեւյան կլանն իսկապես հանցագործ մի մաֆիա է։ Այս գործողությունները զսպման մի ակնարկ են հայ ժողովրդին, որպեսզի փողոց դուրս չգան։ Բաքվում տեղի ունեցող ներկայիս գործողությունները դե ֆակտո Նիկոլ Փաշինյանին պաշտպանության ակցիա են։

– Հիմա նաեւ քաղաքական կուլիսներում օրեր են նշում` մայիսի 1, մայիսի 5, մայիսի 9-ը: Ինչի՞ պետք է պատրաստվի հայ ժողովուրդը: 

– Ընդհանրապես հեղափոխությունները երկար ժամանակ նախապատրաստվում են, իսկ կարճ ժամանակում իրականացվում։ Տվյալ դեպքում, կատարվող գործողություններից հստակ է, որ երկրորդ փուլն է։ Կարծում եմ` հակիրճ, բայց լիարժեք պատասխանեցի։ Միայն ցանկանում եմ ավելացնել, որ սա հայ ազգի վերջին հնարավորությունն է չթուրքացվելու եւ չկորցնելու Հայոց պետականությունը։ Անձամբ ես, առանց թուրքի Հայաստան եմ երազում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=225436&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ