Պարզ է, որ Նիկոլը հենց այնպես չի գնալու. Վահագն Չախալյան

Տեսանյութեր

Ազատագրական շարժումը շարունակում է ստորագրահավաքը, որին միացողները հայտարարում են, որ չեն արտոնում Հայաստանի ներկա իշխանությանը արցախցիների անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ եւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Իրավունքի» հետ զրույցում Ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆՆ ասաց, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ, այդ թվում` հասարակական, քաղաքական գործիչներ, մտավորականներ, մշակութային գործիչներ արդեն իսկ միացել են ստորագրահավաքին:

– Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով` ընդդիմությունն անցել է փողոցում ապակենտրոն պայքարի: Ըստ Ձեզ, որքանո՞վ է այն արդյունավետ, եւ արդյոք ստեղծված իրավիճակի լուծումը նստացույցերն ու ակցիաներն են:

– Վստահ եմ` ապակենտրոն պայքարն արդյունավետ է, անշուշտ, եթե ավելի վճռական լինենք եւ ավելի համառ: Պարզ է, որ Նիկոլը հենց այնպես չի գնալու, ուստի` Ազատագրական շարժումը ողջունել է ե՛ւ նստացույց, ե՛ւ ակցիաներ իրականացնողներին: Ինչպես գիտեք, առաջինը «Սեւ հովազի» տղաները սկսեցին Ազատության հրապարակում նստացույց իրականացնել, որից հետո միացան մյուսները: Ըստ իս, լավ կլիներ, որ մնացածն էլ մի շարք այլ տեղերում ակցիաներ ու նստացույցեր իրականացնեին: Չէ՞ որ Նիկոլը հիմնականում իր իշխանությունը պահում է ոստիկանական ուժերով, եւ ապակենտրոն պայքարի միտքն այն է, որպեսզի այդ ուժերը ջլատվեն: Հավատացեք, ինչքան պայքարի օջախները շատանան քաղաքում եւ մարզերում, այնքան ոստիկանական ուժերը կջլատվեն, եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու շանսերը կմեծանան:

– «Հայրենիք» կուսակցության նախագահ, պատգամավոր Արթուր Վանեցյանն ասում է, որ իրենք դուրս չեն եկել փողոց` պահանջելու բացառապես իշխանափոխություն, այլ իրենց նպատակը Արցախն է ու անվտանգությունը: Այս դեպքում` ի՞նչ այլընտրանք է առաջարկվում` հանուն Արցախի: 

– Այսինքն` Արթուր Վանեցյանն ասում է, որ տուն չի գնալու` մինչեւ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անկախությունը չճանաչի՞: Այդքան ժամանակ նստելո՞ւ է Ազատության հրապարակում: Ճիշտն ասած, չգիտեմ, թե պարոն Վանեցյանի  մոտեցումը որն է, բայց նկատեցի, որ նա չի ասել, թե մինչեւ երբ տուն չի գնալու: Ամեն դեպքում, մենք  երկրի շուրջ ծավալվող այս չարիքի բուն պատճառը համարում ենք անձամբ Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը: Սուտ է մտածել, թե իր օրոք այս ամենը այլ ընթացք դեռ կարող է ունենալ: Մեր կորուստների, նահանջի, նվաստացումների ընթացքը շարունակվելու է, քանի դեռ նա իշխանության է: Անշուշտ, իր հրաժարականն ինքնանպատակ չէ, պարզ է, որ մենք այլ նպատակներ ունենք` վերջապես փրկել Հայաստանի պետականությունը եւ Արցախը: «Կամքը» դեռ 2020 թվականի հուլիսի 1-ից պահանջել է Նիկոլի հրաժարականը, բայց պատերազմի ժամանակ հենց առաջին օրն էլ կամավորագրվեցի եւ գնացի ճակատ, որովհետեւ չէի մտածում, թե նրա հրամանատարությամբ հաղթել հնարավոր չէ: Ասում էի` ոչինչ, թույլ ղեկավարով, բայց հնարավոր է հաղթել, սակայն ռազմի դաշտում տեսա, թե ինչ է կատարվում: Հավատացեք, իր ղեկավարությամբ մի մարզադաշտ սարքել էլ հնարավոր չէ:

«ԱՅՍՕՐ ԹԱԼԱՆՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է, ՔԱՆ ԵՐԲԵՎԻՑԵ ԵՂԵԼ Է ՀՀ-ՈՒՄ»

– Բայց 2018-ին նրանք եկան իշխանության` քննադատելով նախկին իշխանություններին,  թե երկիրը հենց նրանք են քանդել ու թալանել…

–  Թող ցույց տան, թե ինչ են իրենք արել` բացի մանիպուլացնելուց ժողովրդին եւ հավերժ նախկինների թալանի մասին խոսելուց: Ոչինչ չեն կարողացել անել, Նիկոլ Փաշինյանն անգամ իր կողքի թալանչիների ձեռքը չի կարողանում բռնել: Այսօր թալանն ավելի շատ է, քան երբեւիցե եղել է Հայաստանի Հանրապետությունում: Նա անգամ այդ թալանի դեմը չի կարողանում առնել, ուր մնաց, ասենք, 30 տարի առաջվա` Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ թալանվածը հետ բերելու ուղղությամբ քայլեր իրականացնի:

– Այսօր ընդդիմության փողոցային պայքարի միջոցառումներին շտապում են «ներկա գրվել» նաեւ նիկոլական ապարատի նախկին պաշտոնյաները, այդ թվում` օրինակ, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը: Սա նշանակում է, որ խորտակվող նավը փորձում են լքել ով կարո՞ղ է, թե՞, պարզապես, թացն ու չորն էլի խառնվելու է իրար:

– Չգիտեմ, թե իրենց մասնակցության մոտիվացիան որն է, բայց, անշուշտ, ոմանք խորտակվող նավից են փախնում, ոմանք հնարավոր իշխանափոխության ժամանակ աթոռ ստանալու համար են վազում, ոմանք էլ գալիս են` իրենց արած մեղքերի թողությունն, այսպես ասած, ստանալու: Միգուցե պայքարը Նիկոլի դեմ մեղմացուցիչ հանգամանք լինի, բայց սա չի նշանակում, որ նրանք, ովքեր մեղսակից են այս ամենի համար, պետք է պատասխանատվությունից խուսափեն: Էլի եմ ասում` միգուցե մեղմացուցիչ հանգամանք դիտարկվի, որ Արցախը հանձնելու պրոցեսին մասնակից դառնալուց հետո մեղքերի թողություն են արել, փորձել են ընդհանուր պայքարի ջրաղացին մի փոքր ջուր լցնել: Բայց սա չի նշանակում, որ Արա Այվազյանին պետք է մոռանանք, թե ով է եղել, կամ մնացածին, թե ով ինչ պաշտոններ է զբաղեցրել, Փաշինյան-Ալիեւ ժողովրդի թիկունքի հետեւում հակահայկական, ապազգային, հակապետական բանակցություններում ինչ դերակատարություն է ունեցել: 

«ՀԱՎԱՏԱՑԵՔ, ԵԹԵ ԷՐԴՈՂԱՆՆ ԷԼ ԳԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԻՐԵՆՔ ՆՐԱՆ ԵՆ ՄՈՒԾՎԵԼՈՒ»

– Այսօր ի՞նչն է պակասում ընդդիմության պայքարին, որպեսզի լայն զանգվածները դուրս գան փողոց: Մտավախություն չունե՞ք, որ օրեր անց այս ամենը կմարի, եւ պայքարողները կվերադառնան իրենց տները, իսկ պատգամավորները` խորհրդարան:

– Չգիտեմ` ով է վերադառանալու իրենց տները, ով` ոչ, մենք չենք վերադառնալու` մինչեւ մեր առջեւ դրված խնդիրը չլուծենք: Ինչպես գիտեք, 4 տարի է մենք փողոցում ենք եւ պայքարում ենք: Մի քիչ ռեսուրսի խնդիր ունենք, բայց ընթացքում, վստահ եմ` գիտակից քաղաքացիների մասնակցությամբ եւ աջակցությամբ այդ խոչընդոտն էլ կհաղթահարենք: Ասեմ ձեզ, որ ոչ մի օլիգարխի, անգամ միջին բիզնես ունեցողների վրա, թեկուզ ընդդիմադիր ձեւացող, հույս չենք դրել, որովհետեւ այսօր, ցավոք, հայկական կապիտալ գոյություն չունի: Մեր օլիգարխներն ու բիզնեսմենները հայրենիք չունեն, իրենց համար բացարձակապես մեկ է, թե իրենք իրենց բիզնեսները որտեղ կանեն: Սա նրանք ապացուցում են ամեն օր, ավելին` իրենց համար կապ չունի, թե ով է լինելու իշխանության գլխին: Հավատացեք, եթե էրդողանն էլ գա իշխանության, իրենք նրան են մուծվելու: Ինչ վերաբերում է ձեր նշած ընդդիմության հատվածին, իրենք նման խնդիր չունեն, նյութատեխնիկական մասով էլ են ապահովված, ֆինանսական մեծ ռեսուրսներ էլ ունեն: Դրա համար էլ մեր նախաձեռնությունների լուսաբանումը լուսանցքից դուրս է մնում, իսկ իրենք ներկայացնում են, թե հիմնական պրոցեսներն իրենց մոտ է տեղի ունենում, քանի որ ունեն լավ տեխնոլոգներ, որոնք սովորեցնում են, թե ինչպես ժողովրդին ոտքի հանել: Ասեմ ձեզ` ամենալավ «տեխնոլոգիան» ժողովրդին ոտքի հանելու այն է, որ մարդիկ հավատան, թե  իսկապես այն ուժերը, որոնք ելել են պայքարի, ուզում են Նիկոլին հեռացնել: Հավատացեք, այդ խնդիրը կա, որը մենք էլ ունենք, որովհետեւ Նիկոլը հենց այնպես նստած չէ: Օրինակ, մեր պարագայում, երբ ոչինչ չէր կարողանում անել, սկսեց ստահոդ լուրեր տարածել, թե հենց իրենք են մեր շարժման կազմակերպիչը: Արդյունքում՝ քաղաքացու մեջ կասկած է ընկնում, եւ նա չի կարողանում իր ունեցած քաղաքական գիտելիքների մակարդակով վերլուծել, որ սրանք ընդհանրապես տարբեր գաղափարախոսություններ են, տարբեր ուժեր ու արժեքներ կրողներ են: Բայց, ցավոք, այդ մանիպուլյացիան ստացվում է իրենց մոտ, ինչը շատ լավ կարողանում են օգտագործել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում