ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Նիկոլի ավտոշարասյան կողմից 19-ամյա հայուհուն մահվան ելքով վրաերթի ենթարկելը ցնցել է բոլորին... Փաստորեն, ամեն մի անցորդ կարող է կապիտուլյանտի զոհ դառնալ, իսկ նրա շրջապատը զարմանալիորեն փորձելու է Նիկոլին անմեղ հանել... ՀՀԿ երիտասարդական կառույցի ներկայացուցիչ Միքայել Գրիգորյանն իրավացի էր, երբ գրում էր. «Ա՛յ կապիտուլյանտ, դու էս ազգին մենակ դժբախտություն ես բերում, դու արնախում ես ու քեզ անդադար քիչ ա: Հիմա սա եք անում օրը ցերեկով, եւ նույնիսկ կանգ չեք առնում որ օգնություն ցույց տաք: Վստահ եմ, որ քիչ անց կգտնեն ինչ-որ մի «քավության նոխազ» եւ կասեն թե կապիտուլյանտը կապ չունի, կամ մեքենայի մեջ չի եղել»: Եվ իրոք, զազրելի ցինիզմով տխրահռչակ նիկոլաքարոզիչ ՏԱՐՈՆ ՉԱԽՈՅԱՆԸ, առանց աչք թարթելու, հայտարարում է. «Ի գիտություն բոլորին` վարչապետ Փաշինյանը մեքենա չի վարում ու չի եղել որեւէ մեքենայի ղեկին»: Սա է ՔՊ-ական թիմի դեմքը, սրանք չարիքի բացարձակ մարմնացում են, եւ սրանց հետ նույն օդը շնչելն անհնարին է:

Այս դեպքի առնչությամբ վտանգավոր միտում է տեսնում անգամ ապաքաղաքական մեդիափորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ. «Ոստիկանության մեքենան հղի կնոջ է հարվածել: Երկու ժամ առաջ ինքս եմ ոստիկանության մեքենաների կողքը հայտնվել այն պահին, երբ կառավարական կորտեժ էր անցնում: Կարող եմ մի բան ասել. ոստիկանները ոչ-ադեկվատ, վայրենի եւ հոգեկան խանգարում ունեցողի տպավորություն էին թողնում: Ես չգիտեմ, դա ղեկավարության պարանոյայի, թե դաստիարակության եւ թրեյնինգների բացակայության հետեւանք է: Բայց էս ոճով դեպքերը շատ կլինեն, եթե բան չփոխվի»: Ինչ վերաբերում է թրեյնինգներին, ապա Իոաննիսյան Դանչիկին է պետք հարցնել, թե ինչեր է սովորեցրել «Նոր Հայաստանի նոր ոստիկանությանը, հաստատ որեւէ լավ բան սովորեցրած չի լինի իր տխրահռչակ հալով: Իսկ բան կփոխվի միայն այս խունտային արմատախիլ անելուց հետո, զի սրանք անդաստիարակելի են: Ավելին, քաղաքագետ Էդգար Էլբակյանը համոզմունք է հայտնում, որ զարմանալիորեն դա պատահականություն լինել չի կարող. «Լեո-Պարոնյան խաչմերուկում հղի կնոջն սպանելը պատահական չէր: Սրանով հակաՀայաստանը վրեժ է լուծում, որ 2008 թվականին իրեն թույլ չտվեցին զավթել Հայաստանի իշխանությունը եւ իրենց թուրք տերերին հանձնել Արցախը»: Ականատեսների վկայությամբ` վթարի ենթարկող ավտոմեքենան չի կանգնել եւ օգնություն չի ցուցաբերել քաղաքացուն: Եվ թեպետ ոստիկանությունից դեռ մանրամասներ չեն հայտնել դեպքի առնչությամբ, հարակից սպասարկման կետերի աշխատակիցները կաշկանդված են, չեն ուզում մանրամասներ հայտնել... Ահ ու մահ սփռող չարիքներ:

Ոստիկանությունը, անշուշտ, մահացու վրաերթի բոլոր հանգամանքները չի պարզի, քանզի զարմանալիորեն զբաղված է «ավելի կարեւոր» գործով: Ինչպես տեղեկացնում է Էլինար Վարդանյանը. «Հենց նոր Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք «բերման ենթարկվեցին» ԱՆՎԱԴՈՂԵՐ: Այս անվադողերով ակցիայի համար խուլիգանության հոդվածով քրեական գործեր են հարուցվել: Աբսուրդի թատրոն Հայաստան»: Իսկ խուլիգանություն որակել են ցուցարարների կողմից անվադողերով փողոց փակելը: Զարմանալի է, քաղաքացիական հագուստով «ոստիկանների» թրքաբարո դաժանությունը ցուցարարների կողմից խուլիգանություն չէ, ցուցարարների արածը` խուլիգանությո՞ւն: Տո դուք տեղով խուլիգանություն եք, բայց վստահ եղեք` բոլորդ անխտիր պատասխան եք տալու: Ձեր Նիկոլի իշխանավարման վերջը սարերի ետեւում չէ:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ 

https://iravunk.com/sim/?p=225417&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը