ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիդերներ կլինեն, ովքեր իրենց հետեւից խմբեր կտանեն, բայց, մեծ հաշվով, մինչեւ տարեվերջ ոչ մի լուրջ բան սպասել պետք չէ. Էքստասենսի կանխատեսումը
ՏեսանյութերՀայ ժողովուրդը շարունակում է ապրել բարդագույն մի շրջան: Ի վերջո, ի՞նչ է սպասվում հայ ազգին, արդյոք փողոց դուրս եկած ընդդիմությունը ազնի՞վ է ազգի հետ, ի՞նչ է սպասվում Արցախ աշխարհին: Այս ամենի շուրջ «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք հայտնի էքստրասենս ԿԱՐԵՆ ԱՓՈՅԱՆԻ հետ, ով նախ փաստեց.
- Իրականում կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ, ցավոք, չենք գիտակցում: Թե՛ Արցախ աշխարհի, թե՛ Հայաստանի հետագա լինել-չլինելու հետ կապված լրջագույն մարտահրավերներ կան առջեւում, բայց դեռ քնած ենք, դեռ չենք հասկանում, որ թշնամին արդեն մեր տան մոտ է հասնում: Հասարակությունն այսօր բաժանված է բեւեռների, որից օգտվում է բացառապես թշնամին: Մինչեւ հանրությունը չգիտակցի հայրենիքի իրական արժեքը, ինչի արդյունքում անընդհատ կորցնում ենք ու դեռ կորցնելու ենք, հրաշքների պետք չէ սպասել: Պետք է ճիշտ եւ արագ գործել: Շատ կարեւոր է, որ մենք իրապես գիտակցենք, թե ինչ ենք ուզում: Ցավոք, հասարակությունից շատ քիչ բան է կախված, ամեն ինչ կախված է, այսպես ասած, դիրիժորից, ղեկավարներից, թուղթ ստորագրողներից, նրանցից, ովքեր պատասխանատու են ոչ միայն ներկա, այլ ապագա սերունդների առաջ:
- Իշխանությունը, ակնհայտ է, որ ազնիվ չէ հասարակության հետ: Իսկ փողոց դուրս եկած լիդերներն ազնի՞վ են իրենց հավատացողների, իրենց հետեւից գնացողների հետ: Օրինակ, փողոց դուրս եկած լիդերներից մեկն ասում է, որ իրենց իշխանության գալուց հետո նոր պատերազմ չի լինելու:
- Իհարկե, ազնիվ չեն, հենց մենակ այդ մի դրվագով. ոչ ոք չի կարող նման երաշխիք տալ: Կամ ասում են` Արցախը փրկելու են: Իսկ Արցախը փրկելու համար դեռ շատ անելիքներ, այսպես ասած, էտապներ կան անցնելու:
- Այսինքն, ազգի հետ հավասարաչափ անկեղծ չեն ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությո՞ւնը:
- Միանշանակ, հասարակության հետ հավասարաչափ անկեղծ չեն ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը: Չկա անկեղծ անհատ, ով ի վիճակի է հասարակությանը համախմբելու, այնպես որ, ուզում եմ կոչ անել փողոց դուրս եկածներին` չխաբել ժողովրդին, որովհետեւ սա վերջն է լինելու: Ձեր խաբեությունն էլ ավելի կործանարար է լինելու ամեն առումով: Խոսքերով, խոստումներով Դուք անկեղծ եք երեւում, բայց...
- Դե խոսքերով, խոստումներով նույն Փաշինյանն էլ 2018թ.-ին եկավ, բայց ի՞նչ եղավ հետո:
- Այո, ես հենց դա եմ ասում. փորձում են կրկնել նույնը, պրիմիտիվ տեխնոլոգիաներ են գործի դրել: Այսօր էլ լիդերներ կլինեն, ովքեր իրենց հետեւից խմբեր կտանեն, բայց, մեծ հաշվով, մինչեւ տարեվերջ ոչ մի լուրջ բան սպասել պետք չէ:
- Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախին:
- Արցախը դեռ շարունակելու է միջազգային թատերաբեմերում առուծախի առարկա դառնալ, բայց այն երբեք մուսուլմանական չի լինելու: Դա ես չեմ ասում, դա տիեզերքում է գրված:
Ամբողջական զրույցը դիտեք «Իրավունք TV»-ում` այցելելով համանուն յութուբյան ալիք:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

