Անհանգիստ գիշեր և առավոտ Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի տարածքներում

Մշակութային

Ուկրաինային սահմանակից մի շարք շրջաններում այսօր գիշերն ու առավոտյան անհանգիստ է։ Անհանգստացնող լուրեր են ստացվել Կուրսկի, Բելգորոդի և Վորոնեժի շրջաններից։

Գիշերը Կուրսկի մարզում` Ուկրաինային սահմանակից հատվածում 3-4 պայթյուն է որոտացել։ Տեղաբնակները հաստատում են տեղեկությունը. շրջանի բնակիչները, այդ թվում՝ Կուրչատով քաղաքի բնակիչները, լսել են ուժեղ պայթյուններ։

Նախնական տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։

ՀՕՊ-ն աշխատել է նաև Բելգորոդի շրջանում՝ պայթյուններ են նկատվել երկնքում։ Տեղացիների տեղեկություններով՝ միջադեպն արձանագրվել է 3:40-ի սահմաներում։

Նախնական տվյալներով՝ խոցվել են ուկրաինական անօդաչու սարքեր։

Առավոտյան տեղեկություններ են ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բելգորոդի շրջանի Ստարայա Նելիդովկա գյուղի մոտ գտնվող պահեստում: Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ խաղաղ բնակչության շրջանում բնակելի շենքերի ավերածություններ ու զոհեր չկան։

Տեղի բնակիչների հրապարակած կադրերը ցույց են տալիս, որ հրդեհի ժամանակ պայթյունների ձայներ են լսվում։

Բացի այդ, ականատեսները հայտնում են Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկոյե գյուղի մոտ պայթյունի և ծխի մասին։

ՀՕՊ համակարգը լուսադեմին աշխատել է նաեւ Վորոնեժի մարզում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում