Հավատարիմ մնացողին պարգևատրում է կյանքը ,անհավատարիմին պատժում է ժամանակը...
Իրավական
Հանրային հնչեղություն ունեցող խնդիրները միշտ օրակարգում պահող հանրության լայն շրջանակներին հայտնի լրագրող Գայանե Զարգարյանը անդրադարձել է մարդկային հարաբերություններում թերեւս ամենակարեւոր հատկանիշին՝ հավատարմությանը, կիսվելով գեղեցիկ լուսանկարով․
Հավատարմությունը չես կարող պարտադրել ,դա ներքին մղում է, հոգու մեջ համոզմունքների և իրականության հանգուցալուծում։
Հավատարմությունը չի չափվում միայն այսօրով ,դա հանրագումարն է արածների և չարածների ։
Հավատարմության գինը թանկ է, սակայն արժեքն է մեծ։
Հավատարմության մեջ դժվարություններն են շատ, դավաճանության մեջ՝ հետևանքները։
Հավատարիմ մնացողին պարգևատրում է կյանքը ,անհավատարիմին պատժում է ժամանակը...
ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՂԵՔ
