Հովիկ Աբրահամյանի նկատմամբ համաներում է կիրառվել

Իրավական

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ինչի հետևանքով Աբրահամյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից։

Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրյալները երկուսն են։ Հենրիկ Աբրահամյանը, որը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրն է և հայտնի է որպես «Ջոնիկ». մեղադրվում էր ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ապօրինի կերպով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք պահելը։ Գործով մյուս մեղադրյալը Մրգավետ գյուղի բնակիչ Ամբիկ Գևորգյանն է, ում հետ, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող Արարատի մարզի Մխչյան նախկին մեխանիկավերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է ռազմամթերք։ Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը, իսկ Ամբիկ Գևորգյանի նկատմամբ՝ ստորագրություն երկրից չհեռանալու մասին։

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, շուրջ մեկ ամիս առաջ հրապարակել է գործով դատավճիռը։ Դատարանը վերաորակել է Հենրիկ Աբրահամյանին և Ամբիկ Գևորգյանին վերագրվող՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք պահելու մեղադրանքը՝ որակելով այն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Այսինքն, դատարանը գտել է, որ տվյալ պարագայում ամբաստանյալները կազմակերպված խմբի կազմում չեն գործել։

Հենրիկ Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել, ինչի հետևանքով Աբրահամյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից։ Դատարանը մեղավոր է ճանաչել նաև գործով անցնող մյուս ամբաստանյալին՝ Ամբիկ Գևորգյանին՝ նրան ևս դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով և վերջինիս պարագայում ևս՝ համաներում կիրառել։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում