«ՇԻՐԱԶԸ ՈՐՏԵՂ ԵՐԵՎՈՒՄ ԷՐ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԾԱՓ ԷՐ ՏԱԼԻՍ».ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Մշակութային

Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ծննդյան օրն է: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց ՀԳՄ նախագահ, գրող ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ հետ:

– Պարոն Միլիտոնյան, Դուք բախտ եք ունեցել անձամբ շփվելու Հովհաննես Շիրազի հետ: Կկիսվե՞ք մեր ընթերցողների հետ շիրազյան հուշերով:

– Այո, սիրով կպատմեմ: Ես շատ պատանի տարիքից եմ շփվել Շիրազի հետ, երբ որ տպագրվում էի «Ավանգարդ» թերթում, «Գարուն» ամսագրում: Այն ժամանակները, որ տպվում էի «Գարուն»-ում, տասնյակ հազարավոր մարդիկ միանգամից կարդում էին, ճանաչում էին, զանգում, գալիս ծանոթանում էին: Հիշում եմ, որ մի անգամ Աբովյան փողոցում գրականության հետ կապ չունեցող մարդիկ բոլորել էին Շիրազի շուրջը, պահանջում էին, որ Մասիսը հետ բերի եւ այլն: Ինքն էլ իր ոճով բացատրում էր: Մոտեցա, ասացի. «Վարպետ ջան, ախր տեսնում ես, որ քո ասածներն այս մարդիկ չեն ընկալում, ի՞նչ ես ասում, ի՞նչ ես բացատրում»: Ինձ ասաց. «Տղա ջան, որ սոխակը երգում է: Չի մտածում` ում համար է երգում: Բոլորի համար երգում է»: 1968 թվականն էր, ես դեռ դպրոցում էի սովորում, բայց Գրողների միություն գալիս գնում էի: Ասիայի, Աֆրիկայի եւ Սովետական Միության գրողների շաբաթ էր Երեւանում: Եվ Գրողների միության դահլիճում հանդիպում էր նրանց հետ, որը վարում էր Պարույր Սեւակը: Մեկ էլ դահլիճի դռնից ներս մտավ Հովհաննես Շիրազը: Այդ ժամանակ, որտեղ նա երեւում էր, ժողովուրդը ծափ էր տալիս: Ես նստած էի առաջին շարքում, կողքիս ազատ աթոռ կար: Նա եկավ, այդտեղ նստեց: Ու այդ պահին Պարույր Սեւակն ասաց. «Շիրազ, խնդրում ենք` վերեւ բարձրանաք»: Քանի որ բեմահարթակին էին նստած հյուրերը: Շիրազն ասաց. «Իմ տեղը ժողովրդի կողքին է»: Ես էլ ասացի. «Վարպետ, չմեռա ժողովուրդ էլ դարձա»: Ու ծիծաղեցինք:

– Ի՞նչ կարող եք պատմել` Շիրազը եւ այլ գրողները թեմայով:

– 1983 թվականն էր, Գյումրիում Գրողների միության պլենումն էր նորաբաց «Շիրակ» հյուրանոցում: Ավտոբուսով մեզ քաղաքում ման էին տալիս, հետո բերում էին հյուրանոց: Հյուրանոց գալիս Շիրազն ասաց. «Ծո՛ Էդիկ, արի երթանք պիվա խմենք»: Իջանք, իրար հետ մտանք ռեստորան: Մատուցողին ասացի, որ գարեջուր բերեն: Գնաց, որ բերի, այդ պահին եկան Սերո Խանզադյանն ու իր կինը` տիկին Ժենիկը: Հենց մոտեցան, Շիրազն ասաց. "Սե՛րո, եկեք իրար հետ գարեջուր խմենք": Եկան նստեցին մեզ հետ, մեկ էլ ասաց. «Սերո՛, պատմիր, թե ոնց ես քեզ տուն տվեցի»: Ասացի` «Լավ էլի վարպետ, դու ի՞նչ պետական պաշտոն ես ունեցել, որ իրեն էլ տուն տայիր»: Ասաց. «Ծո՛ Սերո, պատմիր»: Մեկ էլ Սերոն ասաց. «Ճիշտ է ասում»: Ի դեպ, Սերոյի տունը եղել է Կարապի լճի տեղը, հետո քանդել, լիճ են սարքել: Եվ Սերո Խանզադյանը պատմեց. «Ապրում էինք տնակում: Մի օր Շիրազի հետ եկանք տուն` գինի խմելու: Մի քիչ խմելուց հետո Շիրազն ասաց` մի հատ թուղթ բեր: Թուղթը բերեցի, ասաց` գրի: Ասացիª ի՞նչ գրեմ: Ասաց` գրի Կենտկոմի առաջին քարտուղար Հարությունովին: Ասում եմ` Շիրազ, ես ի՞նչ գործ ունեմ Կենտկոմի առաջին քարտուղարի հետ: Ասաց` չէ՛, գրի: Ինքը թելադրեց, ու ես գրեցի` պատերազմի մասնակից, «Մեր գնդի մարդիկ» վեպի հեղինակ, կապիտան Սերո Խանզադյանից դիմում: Գրեցի, ինքը մի քիչ լռեց ու մեկ էլ ասաց` գրի` ես ապրում եմ շան բնում: Վերջակետը դրեցի, ասացի հետո՞, վերջ ասաց: Դե ստորագրի: Ստորագրեցի, վերցրեց, տակը գրեց` համաձայն եմ: Շիրազ ստորագրեց, դրեց գրպանը: Ու էլի խմեցինք: Որոշ օրեր անց մեկ էլ մեր այդ խրճիթի դուռը մեկը ծեծում է: Բացեմ տեսնեմ Գրողների միության սուրհանդակն է: Ասում է` Սերո, քեզ նախագահը` Իսահակյանը շտապ կանչում է: Մտածեցի` այս ինչ է եղել, որ Իսահակյանն ինձ այդպես շտապ կանչում է: Գնացի, Իսահակյանն ասաց` ա՛յ տղա, ի՞նչ ես արել, որ Կենտկոմի քարտուղարն այդքան շտապ քեզ կանչում է: Ասացի` վարպետ, ես ոչ մի բան էլ առանձնապես չեմ արել: Ի՞նչ պետք է անեի, որ ինձ կանչեն: Գնացի նախասենյակ, քարտուղարուհին տեղեկացրեց, որ ես եկել եմ: Քարտուղարուհին զանգելուց հետո ասաց` ներս անցեք: Ներս մտա, Կենտկոմի առաջին քարտուղար Հարությունովը մոտեցավ, բարեւեց, հրավիրեց նստելու եւ ասաց` դո՞ւ ես Սերո Խանզադյանը: Ասացի` ես եմ: Հետո հարցրեց ինձ` ո՞նց է քո կյանքը, ապրուստը, պայմանները: Ես էլ սկսեցի գովել, թե շատ լավ եմ ապրում: Երկու երեխա ունեմ: Ինչքան լավ եմ ասում, այնքան Հարությունովը մռայլվում է: Մեկ էլ ասաց` ուրեմն դու լավ վիճակո՞ւմ ես ապրում: Ասացի` այո: Լսելով իմ պատասխանըª նա մի թուղթ սեղանի վրայից սահեցնելով մոտեցրեց ինձ: Ասաց` կարդա: Սկզբից կարդացի Կենտկոմի քարտուղար Հարությունովին` Սերո Խանզադյանից դիմում: Մոռացել էի... գլխի չէի ընկնում ինչ է, որովհետեւ այն օրը Շիրազի հետ շատ խմեցինք: Երբ հասավ այն տեղը, որ ես ապրում եմ շան բնում, մեկ էլ հիշեցի: Հարությունովը հարցրեց` դո՞ւ ես գրել: Ասացի` ես եմ գրել, բայց խմած ենք եղել: Նա էլ, թե` Շիրազն ինչ կապ ունի այդ դիմումի հետ: Ասացի` ինչ մեղքս թաքցնեմ, իրար հետ գինի էինք խմում, տունս իրեն դուր չեկավ, ասաց` գրի, ես էլ գրեցի: Ուրեմն ինքն էլ բերել, նամակը գցել է Կենտկոմի նամակների բյուրոյի արկղում: Ու նամակը գնացել, հասել էր Կենտկոմի առաջին քարտուղարին: Նա էլ ասում է` հիմա իսկականից ասա, քո վիճակը ո՞նց է: Ասացի` երկու երեխա ունենք, հարմարություններ չունենք: Եվ Կենտկոմի քարտուղարը զանգեց Իսահակյանին եւ ասաց` վարպետ ջան, Տերյան փողոցի գրողների շենքի այն երկու սենյակը եկեք հատկացնենք Սերո Խանզադյանին: Երկու փոքր երեխա ունի, պատերազմի մասնակից է: Վարպետն էլ ասում է` իհարկե, շատ հարմար թեկնածու է»: Ու այդ երկու սենյակը տալիս են Սերո Խանզադյանին: Տիկին Ժենիկն էլ կողքից ասում է` Շիրազը որ չլիներ, մեզ ո՞վ էր տուն տալու: Շիրազը այդպես էլ ձեւակերպում է: Ասում էր` տունդ ես տվեցի, ես տարա գցեցի նամակը: Սա հումորիկ պատմություն է, բայց տակը շատ լուրջ բան կա: Թե ոնց է Շիրազը սրտով ցանկացել, որ իր ընկերը` Սերո Խանզադյանը, նորմալ բնակարանում ապրի:

– Ամսագրում աշխատած տարիների հեռվից ի՞նչ կհիշեք Շիրազի հետ կապված:

– «Գարուն» ամսագրում, որ աշխատում էի, մի օր Շիրազը բերեց իր «Խաղաղություն ամենեցուն» պոեմը: Ամսագրի համար շատ երկար պոեմ էր: Ասացի` վարպետ ջան, սա լրիվ հնարավոր չի տպել: Երիտասարդական ամսագիր է: Նա էլ թե` հա, բա ինչ ընեմ: Ասացի` բեր մի լավ շարք: Ասաց` ես նոր գրվածքներ քիչ ունեմ: Ասացի` իրար գումարի, բեր, որը ցանկանաս ու մի լուսանկար էլ կբերես: Ասաց` էէէ՜, ես որտե՞ղ եմ լուսանկարվում: Մեկ էլ երկու օր հետո եկավ: Շարքը բերեց ու հետն էլ իր բոլոր երեխաների հետ լուսանկարված նկարը: Այդ նկարն էլ հենց տպեցինք «Գարուն ամսագրում, որը շատ լավ ընդունելություն գտավ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում