«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իշխանության եւ հոգեւոր դասի պառակտումը․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ապրիլի 24-ին ՀՀ բարձրագույն իշխանությունն ու հոգեւոր դասն առանձին-առանձին են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, նախորդ տարի նույնպես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կաբինետի հետ տարբեր ժամերի են Ծիծեռնակաբերդի բարձունք բարձրացել:

Սա, իհարկե, աննախադեպ երեւույթ է, երբ հոգեւոր դասն ու օրվա իշխանությունը ցավի, հիշողության, պայքարի օրն ազգի պառակտում են ի ցույց դնում, պառակտում, որ 2018-ից սկսվեց, երբ ես ու գործընկերս գլխահակ ու մեր՝ բոլորից տարբերվող մտորումներով Ծիծեռնակաբերդ էինք բարձրանում, իսկ մեր կողքին բարձրախոսով ու «կամուֆլաժով» երիտասարդներ՝ անխնամ բեղ-մորուսով ու ճմրթված հագուստներով, Սերժ Սարգսյանին «մերժած» Նիկոլ Փաշինյանի համար դեպի հուշահամալիր ճանապարհ էին բացում:

Ժողովրդի «ընտրյալը», դեռ վարչապետի աթոռը չստանձնած, արդեն տարանջատվում էր իր իսկ ասած «ժող ջանից»: Ծափ ու ծիծաղ էր, մարդիկ փառավորվում էիր՝ իրենց «փրկչին» տեսնելով: Երբեք չեմ մոռանա ծխախոտի մնացուկները մատների հմուտ շարժմամբ մի քանի մետր հեռավորության վրա գետին շպրտող ու իբրեւ թե հասարակական կարգը հսկող ոստիկանների լայնժպիտ դեմքը« որ խոսում էին ինչ-որ լծից ազատվելու ու ժողովրդի մի մասնիկը լինելու մասին:

Ինձ ու գործընկերոջս այդ օրերին բացառապես մի հարց էր հետաքրքրում՝ ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: Հարցի պատասխանը գոնե մենք ինչ-որ չափով կանխատեսում էինք, այնինչ Փաշինյանի՝ իշխանության գալով հրավառված մեր մյուս գործընկերները, որ այդ պահին նույնպես դեպի Ծիծեռնակաբերդ էին բարձրանում, հորդորում էին չմտածել այդ մասին ու փառք տալ Աստծուն, որ վերջապես ազատվեցինք նախկինների լծից:

44-օրյա պատերազմից հետո ոչ միայն Ծիծեռնակաբերդ, այլ նաեւ Եռաբլուր այցելելիս կամ պետական այլ միջոցառումների ժամանակ օրվա իշխանությունը մեկուսի է՝ առանց հոգեւոր դասի կամ ՀՀ նախկին նախագահների: Իհարկե, չեմ բացառում, որ նախկին երեք նախագահները կընդունեն Փաշինյանի հետ, օրինակ, Եռաբլուր գնալու կամ Անկախության տոնը նշելու ժամանակ նույն հարթակի վրա կանգնելու առաջարկը, բայց վստահ էլ չեմ, որ հատկապես 44-օրյա պատեազմից հետո նման առաջարկ եղել է գործադրի կողմից:

Ավերիչ ու աղետաբար պատերազմից հետո էլ ավելի է խորացել «Նիկոլ, դավաճան» ու «Նիկոլ, վարչապետ» գոռացողների միջեւ գոյացած ու ահագնացող անջրպետը. հայ մարդն իր հարեւանի, ընկերոջ, եղբոր կամ ծնողի միջեւ բարեկամության ու ատելության սահման է գծել, այնինչ իրական սահմանի՝ հակառակորդին շատ մոտեցած գծերը հենց այս պահին տիրություն անողի են սպասում»:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան