Տարեցները վերադառնում են, երիտասարդները՝ հեռանում

Հասարակություն

Անձնագրային եվ վիզաների վարչությունում վերջին օրերին հերթեր են գոյանում։ Վարչություն դիմեղների մի մասը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, իսկ մի մասն էլ որոշել է հրաժարվել քաղաքացիությունից և մեկընդմիշտ լքել հայևենիքը։ Իրավունք թերթը զրուցելով դիմողներից մի քանիսի հետ փորձեց հասկանալ թե ի՞նչն է ստիպում քաղաքացիներին լքել երկիրը կամ թե ինչո՞ւ են նրանք որոշել վերադառնալ։ <<Հայաստանում ապագա չեմ տեսնում, գնում եմ, որ կարողանամ իմ առջև դրված նպատակներն իրագործեմ>>. Այսպես ասաց մի երիտասարդ աղջիկ, ով եկել էր հրաժարվելու քաղաքացիությունից։ Հարցին թե, որ երկրում է տեսնում իր ապագան մեր զրուցակիցն ասաց. <<Հիմա գնում եմ Ռուսաստան, ունեմ քաղաքացիություն բայց հետագայում երևի Եվրոպական որևէ այլ երկիր կտեղափոխվեմ, ամեն դեպքում հաստատ չեմ վերադառնա>>։ Մեկ այլ քաղաքացի մեզ հայտնեց, որ եկել է հրաժարվելու և չի ցանկանում այլևս վերադառնալ. <<Եկել եմ քաղաքացիությունից հրաժարվելու։ Որոշել եմ հեռանալ չվերադառնալու պայմանով>>, ասաց երիտասարդը սակայն այլ մանրամասներ չցանկացավ ասել։ Մեր երկիրը այսօր հիմնականում լքում են երիտասարդները, ովքեր արդեն ունեն կրթություն և կարող են իրենց գիտելիքներն ու ներուժը դնել երկիրը զարգացնելու գործին, սակայն Հայաստանում առաջ գնալու հնարավորություն չունենալու պատճառով հեռանում են։ Ի տարբերություն Հայաստանում ապագա չտեսնող երիտասարդների մեր հարցմանը մասնակցաց Սիրիահայ ընտանիքը որոշել էր մեկընդմիշտ վերադառնալ Հայաստան և եկել էր քաղաքացիություն ստանալու։ Հարցին թե, արդյո՞ք, արդեն աշխատանք գտել են ընտանիքի հայրն ասաց. << Ես չեմ աշխատում դեռ բայց հիմա աղջկաս ամուսինը աշխատանք ունի։ Մինչև ես և կինս էլ կաշխատենք, եկել ենք, որ մնանք սա մեր երկիրն է և մենք շատ ենք սիրում Հայաստանը, այստեղ ամեն ինչ հրաշալի է>>։ Ընտանիքի աղջիկն էլ ասաց, որ ինքը դեռ չի աշխատի քանի որ երեխան շատ փոքր է. <<Ամուսինս աշխատում է, ես էլ կաշխատեմ, երբ երեխան մեծանա>>։ Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար վարչություն էին եկել ոչ միայն հայեր այլ նաև տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Նրանց մեջ էին պարսիկներ, հնդիկներ, ռուսներ։ Մեզ հետ զրույցում ազգությանմբ ռուս մի աղջիկ ասաց, որ եկել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու և Հայաստանում երկարատև բնակվելու։ Հայաստանի քաղաքացիություն էր եկել ստանալու նաև Արցախցի մի տարեց կին, ով երկար տարիներ բնակվել էր Ռուսաստանում. <<Արդեն վերադառնալու ժամանակն է, եկել եմ, որ տեղափոխվեմ Արցախ>>։ Հարցին թե այսօրվա լարված իրավիճակում ի՞նչն է տատիկին ստիպել բնակեցնել Արցախը տիկինն ասաց. << Թոշակառու կին եմ, դրսում էլ անելիք չունեմ>>։ Հարցին թե, արդյո՞ք, ընտանիքով են տեղափոխվել մեր զրուցակիցն ասաց. <<Երկու աղջիկ ունեմ, մեկը մնաց Ռուսաստանում, իսկ մյուս աղջիկս Արցախում է ապրում այնտեղ է ամուսնացել>>։ Ցավոք Հայաստանը լքողների շարքերը հիմնականում համալրված են երիտասարդներով, ովքեր այլևս այստեղ իրենց ապագան չպատկերացնելով հեռանում են օտար հողում ապրելու և իրենց գիտելիքն այլ երկրում կիրառելու համար։ <<Մնամ ստեղ, որ ինչ անեմ, 150000 ով ինչքան գոյատևենք, տուն ենք պահում վերջ ի վերջո էլ ստեղ հնարավոր չի>>։ Ցավոք հարցված երիտասարդների մեծ մասը Հայաստանում այսօր ապագա չեն տեսնում և լքում են երկիրը այլևս չվերադառնալու հանար։ Նրանցից շատերի անունները գուցե մի օր լսենք ու հպարտանանք, որ հայ են, որովհետև նրանց մեծ մասը կրթություն ստացած ու բարձր ինտելեկտի տեր անհատներ են, ովքեր այդպես էլ որևէ հնարավորություն չեն ստացել հայրենիքում։ Իսկ հայրենիք վերադարձողների հիմնական մասը թոշակառու, տարեց հայերն են, ովքեր երկար տարիներ դրսում ապրելուց հետո, այսօր վերադառնում են կյանքի վերջին տարիները հայրենիքում ապրելու համար։

Սոնա Գիշյան

https://iravunk.com/sim/?p=225226&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան