Հնարավոր չէ միայն զենքի ուժով հաղթել տգիտությունը, տհասությունը

Հասարակություն
Տիգրան Մարտիրոսյանը գրում է.
 
Ի՞նչ կարող եմ ասել, հարգելով հայերի ցեղասպանության հիշատակը:
Կարող եմ ասել, որ նրանք ոչ միայն Թուրքիայի, այլ նաև եվրոպական վերնախավի ագահության ու անտարբերության, ստորության ու դաժանության զոհերն են ու դեռ սպասում են իրենց հիշատակի իսկական հարգանքի դրսևորմանը:
Հարգանքի տուրքը մատուցելն անհնար է առանց այդ վերնախավի դիմակի պատռմանն ու ներքի թույնի ոչնչացմանը:
Միլիոնավոր հայերի սպանությունը, նույնքան էլ կենդանի մնացած հայերի տանջանքներն ու տառապանքները միակ անարդարությունը չեն եղել:
Առաջին Համաշխարհային պատերազմն էլ, երկրորդ Համաշխարհային պատերազմն էլ, դրանից հետո շարունակվող արյունահեղություններն իրականում ընդամենը ամենա-մեծահարուստների ամենամեծ ագահության ու ամենամեծ գոռոզության, ինքնահավանության ու իշխանամոլության հետևանքներն են:
 
20-րդ դարում 100 միլիոնից ավելի անիմաստ զոհեր:
Ցավոք սրտի, ագահության ու գոռոզության այդ տկարամիտ ու տհաս ստրուկների ներքին նեխածությունն է առ այսօր մարդկության գլխին եկած մեծագույն փորձանքը:
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքն ամեն օր ցույց է տալիս այդ նեախծության նորանոր դրսևորումներ, հանձինս լկտի ստորության, դաժանության ու կեղծության:
Սակայն այդ մասին գրեթե ոչ ոք չի խոսում:
Բոլորը պայքարում են այս կամ այն հետևանքի դեմ, փոխանակ պայքարեն այդ ներքին նեխածության դեմ, դրա պատճառների դեմ ու վերջապես մաքրեն մարդկությունն այդ աշխարհի ամենավտանգավոր բորբոսից:
Հաղթանակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե մարդկությունը սովորի հաղթել ինքնաճանաչման դեմ դրված գլխավոր պատնեշը՝ եսակենտրոնությունը:
Որպեսզի իմաստության անմահական ջուրը հասանելի դառնա ամեն մարդու, բացելով նրա հոգու իմաստուն աչքերն ու սիրտը լցնելով անսահման սիրով:
Այս նկարում, վերցված Karine Grigoryan-ից, աշխարհի ամենամեծ որբանոց֊որբաքաղաքն է Գյումրիում
1915֊1923 թթ Օսմանյան կայսրությունում կոտորածների արդյունքում ծնողներ կորցրած երեխաներ
25 000 որբուկներ:
Իմ պապի մեծ գերդաստանից կենդանի մնացին միայն երկու որբ եղբայր 10-12 տարեկան, թափառելով Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում ու Իրանում, երկուսից մեկը կարողացավ կենդանի մնալ ու գալ Խորհրդային Հայաստան 24 տարեկան հասաակում:
Այդուհանդերձ ապրեց երկար կյանք ու ցուցաբերեց լավագույն մարդկային հատկությունները, առաջին հերթին՝ համեստություն, ազնվութլյուն, աշխատասիրություն, դառնալով շատերի համար օրինակ ու զարմանքի, հոացմունքի առարկա:
Բոլրոիս ցանկանում եմ անձնական հաղթանակ մեր արատների նկատմամբ ու իմաստության անկեղծ ձգտում:
Որ դրանց շնորհիվ հնարավոր լինի վերջնական հաղթանակ տանել թե հայ ազգի, թե մարդկության իսկական թշնամիների նկատմամբ, առանց ինքնախաբեության ու անիմաստ իրարանցման:
 
Հնարավոր չէ միայն զենքի ուժով հաղթել տգիտությունը, տհասությունը, քանի որ դրանք ապրում են յուրաքանչյուրի ներսում:
Զինված տհասությունը դառնում է էլ ավելի մեծ չարիքների պատճառ, քան անզեն տհասությունը:
Այնպես որ առաջին հերթին ձգտենք ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ:
Հետո հզորության:
Որ բարու, արդարության, սիրո ու գեղեցկության հաղթանակը լինի իսկական, ոչ թե հերթական ինքնախաբեության ու երևակայության անիմաստ խառնուրդ:
 
https://iravunk.com/sim/?p=225161&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ