Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային ավելի արժանապատիվ ու ուժեղ կդարձնի. Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր

Զարմանք

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ իր երկրի կողմից Հայոց ցեղասպանությունը մինչ օրս պաշտոնապես ճանաչած չլինելու պատճառը Թուրքիայի կողմից այս հարցում գործադրվող ճնշումն է: Այս մասին պատգամավորը խոսել է «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ հույս հայտնելով, որ առաջիկայում իրավիճակը կփոխվի:

- Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Ավելի քան 30 երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդուհանդերձ, Իսպանիան դրանց շարքում չէ: Ո՞րն է պատճառը:

- Նախ և առաջ, ուզում եմ նշել, որ Իսպանիայում կան մի շարք խորհրդարաններ, ինչպիսիք են Բասկերի խորհրդարանը կամ Կատալոնիայի խորհրդարանը, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դժբախտաբար, Իսպանիայի Կոնգրեսը մինչ օրս Ցեղասպանությունը չի ճանաչել: Երկրորդը, ես հուսով եմ, որ շուտով սա կարող է փոխվել և Իսպանիայի խորհրդարանը կճանաչի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Ես հավատացած եմ, որ Իսպանիայի և մի շարք այլ երկրների կողմից մինչ օրս ցեղասպանությունը չճանաչելու պատճառը Թուրքիայի գործադրած ճնշումն է: Սակայն եթե պատմականորեն փաստերն ակնհայտ են, այլևս կարևոր չէ, որ այն իր անունով չի ճանաչվել՝ ցեղասպանություն:

- Ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Թուրքիան շարունակում է իր ժխտման քաղաքականությունը: Ինչպե՞ս կգնահատեք պատմական ճշմարտությունից խուսափելու Անկարայի վարքագիծը:

- Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանության հետ կապված ժխտման ու պատմական ռելատիվիզմի փաստերը խիստ անարդար են և վիրավորական հայ ժողովրդի և ցեղասպանության ենթարկված այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, ինչպիսիք են ասորիները կամ պոնտացի հույները: Սակայն միևնույն ժամանակ, այդ ամենը շահեկան չէ նաև թուրքական հասարակության համար:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել: Ձեր կարծիքով՝ գործընթացը կարո՞ղ է հաջողության հասնել, եթե կողմերից մեկը հրաժարվում է ընդունել պատմական ճշմարտությունն ու ճանաչել իր նախնիների կողմից իրականացված ցեղասպանության հանցագործությունը:

- Դժվար թե: Ես գիտեմ Թուրքիան և իմ կյանքի մի կարճ ժամանակահատված բնակվել եմ Թուրքիայում: Դա հիանալի երկիր է, սակայն կարծում եմ, որ հայերի հետ կապված պատմական փաստերի ճանաչումը կօգնի Հայաստանի հետ ավելի լավ հարաբերություններ կառուցել, և, միևնույն ժամանակ, դա պատմական արդարության հաստատում կլինի:

Կարծում եմ՝ Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին՝ հաշվի նստելու սեփական պատմության դրամատիկ իրադարձությունների հետ: Դա չի թուլացնի Թուրքիան, հակառակը, դա Թուրքիան ավելի արժանապատիվ ու ուժեղ կդարձնի:

- Անպատժելիությունը խրախուսում է հանցագործությունների հեղինակներին: Վերջերս մենք դրա ականատեսը եղանք Արցախում, որտեղ ադրբեջանական զինված ուժերը խոշտանգում, տանջում կամ սպանում էին չզինված հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Չե՞ք կարծում, որ միջազգային հանրության կողմից այս ամենը բավարար արձագանքի չի արժանանում:

- Արցախում Ալիևի ռեժիմի և նրա դաշնակիցների կողմից իրականացված պատերազմական հանցանքներն ակնհայտ են: Ես ինքս ականատեսն եմ եղել այն ամենի, ինչ տեղի ունեցավ: Այս գործողությունների պատասխանատուները պետք է միջազգային արդարադատությանը հանձնվեն: Ես հավատացած եմ, որ նմանօրինակ իրադարձությունները կանխելու լավագույն ճանապարհը միջազգային հանրության կողմից Արցախը՝ որպես «Անջատում հանուն փրկության» բանաձևի հստակ դեպք ճանաչումն է: Դա կկանխեր նոր հանցագործությունները, թույլ կտար Արցախի հայերին ապրել խաղաղության մեջ իր պատմական հողերում և բարելավել հարաբերությունները Հարավային Կովկասի մյուս երկրների ու ժողովուրդների հետ:

Վերջում, ես ցանկանում եմ Հայոց ցեղասպանության հիշատակի այս օրն իմ համերաշխությունն ու աջակցությունը հայտնել հայ ժողովրդին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում