Առաջիկա օրերին յուրաքանչյուր մարդ, իր սխալներն ուղղելու համար պայքարի պետք է դուրս գա. Զաքարյան

Իրավական
«Այսօր լրանում է 4-րդ տարին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նիկոլիզմով տառապող ներքին թշնամու կողմից սրիկայաբար խաբված, դուրս եկավ փողոց ու կործանման տարավ իր երկիրն ու իր զավակներին։ Քաղաքացին դուրս եկավ ու իր կամքից անկախ, չգիտակցելով` թելադրեց ներքին ու արտաքին թշնամու կամքը, թելադրեց արյունոտ թուրքի իշխանությունը, օտարի շահերն ու կանոնները։
 
Հարգելի քաղաքացի, քեզ շարունակ խաբում են, որ իբր նիկոլիզմը քո երազանքն էր։ Ձեզ մոլորեցնելով «համոզել են»` իբրև թե 4 տարի առաջ ելել եք անարդարության դեմ, իբրև թե ելել եք կոռուպցիայի դեմ, իբրև թե ելել եք թալանի դեմ։ Նիկոլիզմին բնորոշ ստորաքարշ դերասանությամբ, շարունակ փորձում են ձեզ համոզել, որ հայրենիքը, պետությունը, արժանապատվությունը, հաղթանակը, զոհերը կարևոր չեն. կարևորը, որ մեր ժողովրդին խցկեն թուրքի «ողորմածության» տակ ու կրկին խաբեն, որ չեն մորթելու, ինչպես մորթել են մեր պապերին ու ապուպապերին։
 
Թուրքի շահերը սպասարկող ու Հայաստանը կործանած նիկոլիզմը, կրկին փորձելու է ձեզ թունավորել կեղծիքով ու ստով: Իր արյունալի հանցանքները թաքցնելով, մեր 5000-ից ավելի զավակներին սպանելով, մեր 9500ք.կմ տարածքով չքնաղ Հայրենիքը թուրքին հանձնելով ` ձեզ կրկին փորձում են հիմարի տեղ դնել ու համոզել, որ ձեզ իբր «փրկել են կոռուպցիայից ու թալանից»:
 
Պատկերացնու՞մ եք սրանց լքտիության աստիճանը. Հայրենիքը օրը ցերեկով դավադրաբար ու տգիտությամբ հանձնես արյունատենչ թշնամուն, ու շարունակես նախկինի դեմ զրպարտանքն ու կեղտոտ քարոզչությունը: Ի՞նչ կարգի անբարո պետք է լինել, նման վարքի համար: Հարգելի քաղաքացի, ուզում եմ հավատալ, որ այս չարիքի, ողբի, կորուստների, խայտառակչության, քաոսի, աղքատության, զրկանքների, մահվան, խաբեությունների ու անպաշտպանության չորս տարիներն ապրելուց հետո, այլևս թույլ չես տա, որ նիկոլիզմը քեզ խաբի ու թալանի պապերիդ հայրենիքի:
 
Մտածիր ու տես, որ վաղը զավակներդ ու թոռներդ սեփական հայրենիք չեն ունենալու, անհայրենիք են լինելու, քոչվորի պես, որովհետև 2018թ. քեզ խաբելով տարել են ներքին թուրքի հետևից: Այսօր, վաղը և առաջիկա օրերին յուրաքանչյուր մարդ, իր սխալներն ուղղելու համար պայքարի պետք է դուրս գա: Այլապես Աստված մեր ողջ ժողովրդին և նրա սերունդներին չի ներելու ավետյաց Հայրենիքը նիկոլիզմով թուրքին հանձնելու, ու անպատիժ թողնելու համար», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում