«ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ ՓՈՔՐԻԿ ՀՐԱՊԱՐԱԿ, ՈՐՏԵՂ ԿԿԱԽԵՆ ՄԵՐ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ». ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութեր

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է դերասան, հաղորդավար ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

– Ձեր ծնողներն ի՞նչ մասնագիտություն ունեին: Մո՞տ էին թատրոնին, դերասանական արվեստին:

– Ոչ, իրենք գյուղացի, հողի մշակ էին, ամբողջ կյանքը բնության կողքին են եղել: Բանվոր մարդիկ են եղել: Հիմա նրանք լուսահոգի են: Իրենք կապ չեն ունեցել այս ասպարեզի հետ:

– Իսկ ե՞րբ ընտրեցիք այս ասպարեզը:

– Չեմ հիշում երբ: Դա անկախ ինձանից է եղել: Մեկ-մեկ ուզում եմ հիշել այդ որոշման օրը, այդպես էլ չեմ կարողանում հիշել: Երեւի Աստծո մատը խառն էր: Ինձ անընդհատ մատով հրում էր այդ կողմ: Ինչ-ինչ հանգամանքներով ես ոչ էլ թատերական կրթություն ունեմ: Եկա, հանդիպեցի մի մարդու, ով ինձ մտցրեց այս ասպարեզ ու սովորեցրեց այս մասնագիտության օրենքները: Հիմա քչից շատ այս մասնագիտության օրենքները գիտեմ… Ուրախ եմ, որ այս ասպարեզում եմ, բայց ներվայնացած եմ, որ տղաս էլ է որոշել դերասան դառնալ: Արդեն երկրորդ կուրսում է: Առաջ ինքն էր ինձ զանգում, ասում էի` բալես, փորձի եմ, հետո կզանգեմ: Հիմա ես եմ իրեն զանգում, ինքն է ասում` պապ, փորձի եմ, հետո կզանգեմ: Առաջին մի քանի զանգը, իհարկե, ներվայնացնում էր, հետո հասկացա, որ իմ մասնագիտության մեջ ինձ լավ ընկեր է հանդիպել, որն իմ տղան է:

– Ձեզ նմա՞ն է խառնվածքով:

– Չեմ կարող ասել: Վաղը մյուս օրը բեմը դա կասի, որովհետեւ նոր է սկսել բարձրանալ բեմ: Տեսնենք, թե ուր կտանի բեմն իրեն: Դա շատ կարեւոր է: Ինքը շատ սովորում է, սիրում է, հետաքրքրված է, բայց այս մասնագիտությունը սիրում է աշխատասիրություն: Ոնց որ թե մի քիչ դա իր մեջ պակասում է: Տա Աստված, որ մի օր կհասկանա ու այս մասնագիտությանն ավելի լուրջ կվերաբերվի: Բայց ես վախենում եմ, որ տաս, տասնհինգ տարի հետո այս մասնագիտությամբ դժվար թե կարողանանք այս պետությունում տուն պահել: Որովհետեւ մեր ղեկավարները թքած ունեն մշակույթի վրա: Իրենց այս ասպարեզը չի հետաքրքրում:

– Բայց չէ՞ որ, երբ եկան մերժելու հներին, իսկ նորերն էլ խոսում էին բարձր արժեքներից:

– Սրանից հետո եթե նոր ղեկավարություն եկավ, մենք ազգովի պետք է ասենք` եթե ինչ-որ բան խոսք է տալիս, մենք ամեն խոստացածի վրա պետք է քֆուր դնենք: Ինչքան ճոռոմ-ճոռոմ խոսքեր ասացին, բայց ոչ մի բան էլ չարեցին: Ա՛յ, եթե նորմալ քֆուր դրած լինեինք…Չնայած` նրանք այդ քֆուրին էլ են սովորել: Նույնիսկ եթե քֆուր չես տալիս, մի տեսակ իրենց մոտ կարծես թե բան է պակասում: Սկսում են մի անիմաստ քայլ անել, որ այդ քֆուրները շատանան:

– Ապրում ենք մի դժվար ժամանակաշրջանում, որտեղ եղավ պատերազմ,ունեցանք զոհեր:

– Բերին պետությունը հասցրին մի իրավիճակի, որ նույնիսկ խոսելու բան չկա: Արդեն զզվում եմ նախկիններ, ներկաներ բառերից: Գիտե՞ք, ինձ համար ցավը որն է` ո՛չ նրանց եմ ուզում, ո՛չª սրանց: Լավ, սա էլ երեւի թե շուտով կգնա: Ուրիշ տարբերակ չկա: Ես ուզում եմ հասկանալ` բա հետո ո՞վ: Եթե հերթականն էլ եկավ այս լափամանից իր փայը վերցրեց, գնաց, այս երկիրն ի՞նչ է դառնալու: Այսօր ով գալիս է, թքած ունի պետության, երկրի վրա: Մի հոգի ունեինք, այն էլ գլուխը կերան: Դեմիրճյանի մտածելակերպն էր պետականություն, պետություն ստեղծելը:

– Ըստ Ձեզ` այսօր կա՞ ընդդիմություն:

– Այս երկրում արդեն ոչ մի բան էլ չկա: Ամենազիլ դերասաններն այնտեղ են: Ես կուզենայի իրենց նման խոսել, չամաչել, խաբել իմանայի...

Թատրոնի հերն էլ են անիծել, բայց, փառք Աստծո, կամաց-կամաց հայտնվում են ներկայացումներ, որոնք ասելիք ունեն, որոնք ղդիկ տալու խնդիր չունեն: Գոնե այդ ներկայացումները նայելուց հետո դուրս ես գալիս ու հասկանում ես, որ մտածելու բան կա:  Բայց սա ես ասում եմ ոչ  հուսախաբված մարդու տեսանկյունից: Գիտեմ, որ լավ է լինելու:

– Բայց ե՞րբ…

– Այդ հարցի պատասխանը ոչ ոք չգիտի:

 Ես կարող եմ շատ դաժան բան էլ առաջարկել: Մենք պետք է ունենանք փոքրիկ հրապարակ, որը շուտով մեզ պետք կգա, որտեղ կկախեն մեր դավաճաններին: Այդ հրապարակը պետք է լինի, ու ամեն մեկին կախելուց, գոնե մի քանի օր մնա կախված, որ նոր սերունդը, ու ընդհանրապես մարդիկ տեսնեն: Եթե Շառլ Ազնավուրն ունի իր հրապարակը, դավաճանն էլ պետք է ունենա իր հրապարակը, որտեղ ինքը պետք է պատժվի: Մենք Ազնավուրի հրապարակ մտնելիս հպարտություն ենք ապրում: Այնտեղ էլ մտնելիս պետք է ապրենք այդ հպարտությունը, որ վերջապես մի դավաճանից էլ ազատվեցինք:

- Ի՞նչ կարծիք ունեք այսօր նկարահանվող սիթքոմների վերաբերյալ:

- Վատ կարծիք, որոնց մասնակիցը նաեւ ես եմ: Թեմաները չեն կարողանում ճիշտ ընտրել: Մենք մեր հանդիսատեսին սովորեցրինք, որ գովազդի մեջ պետք է լինի սիթքոմ, այլ ոչ թե սիթքոմի մեջ գովազդ: Ու այդ շատ ուղիղ գովազդները, որ վերցնեն այդ մարդու ապրանքը, ցույց տան ու մի հատ էլ կծեն, ասեն` ինչ համով է: Դա ամենասարսափելին է: Բայց թե իրենց մտածելակերպն է: Ասում ենª իրենք մեզ փող են տալիս: Իսկ եթե փող են տալիս, ուրեմն պետք է դառնանք ստրո՞ւկ: Բայց այդ նույն ապրանքանիշը մատուցելու  ուրիշ ֆորմա կա: Ավելի սիրուն, ավելի թեթեւ: Ու կարելի է նույնիսկ այդ ամեն ինչի մատուցմամբ կրթել հանդիսատեսին: Բայց, ցավոք սրտի, մերոնք շատ ուղիղ ու շատ պրիմիտիվ ճանապարհով են գնում: Մի խոսքով` եթե փող են տալիս, ուրեմն պետք է երկու ժամով դառնաս իրենց ստրուկը: Զզվելի է...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում