Բա էդ միջազգային «չուչելները» որտե՞ղ էին, երբ որ կասետային ռումբով ռմբակոծում էին խաղաղ բնակչությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սպորտ«Իրավունք TV»-ի եթերում հյուրընկալել ենք Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար, «Քեզ համար, զինվո՛ր», «Կյանք ու կռիվ» նախագծերի հեղինակ եւ իրականացնող, մեր գործընկեր ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ, ում հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության, ՀՀ-ում գործող ֆեյք-ֆաբրիկաների "պապաների" մասին եւ ոչ միայն: Մեր գործընկերը, նախեւառաջ անդրադառնալով Փաշինյանիª Աժ-ում հնչեցրած դարակազմիկ հայտարարությանը` կապված 44-օրյա պատերազմի զոհերի հետ, նախ փաստեց.
- Նիկո՛լ, երբ որ ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում էիր` դե ինչ է եղել որ, ընդամենը 3812 զոհ ունեցանք, կարո՞ղ ա քեզ թվում էր` կազինոյում «ստավկա» անելու մասին էիր խոսում: Ա՛յ ընկեր, դու խոսում ես, պայմանականորեն ֆիքսենք, քո ասած 3812 զոհի մասին, մոռանալով, որ դու խոսում ես 3812 կյանքի մասին, դու սպանել ես այդ ընտանիքներին եւս: Գիտեք ինչն է ամենացավալին, ինչից ես մինչ օրս ուշքի չեմ գալիս. երկրիդ ղեկավարը խոսում է 3812 զոհերի մասին, որ երկիր ենք կորցում, ու այդ համատեքստում որեւէ ափսոսանք, որեւէ զղջում, խղճի խայթ անգամ նրա ելույթում չտեսանք: Ադեկվա՞տ ես, Նիկոլ Փաշինյան, դու առհասարակ: Ու ընդհանրապես, որտե՞ղ են մեր ուժայինները` հիմա Նիկոլ Փաշինյանին մի կառույցից մյուսը պետք է տանեին հարցաքննության, քրեական գործ պետք է հարուցեին, բայց զրո արձագանք:
Մի բան էլ եմ ուզում ասել էստեղ Փաշինյան Նիկոլին. Նիկո՛լ, էդ որ վեր ես կենում, ասում միջազգային հանրություն, բա էդ միջազգային «չուչելները» որտե՞ղ էին, երբ որ կասետային ռումբով ռմբակոծում էին խաղաղ բնակչությանը, երբ ֆոսֆոր էին թափում մեր տղաների գլխին, երբ վարձու ահաբեկիչները մորթում էին մեր զինվորներին: Էդ ժամանակ Ձեր այդ միջազգային "չուչելները" որտե՞ղ էին, հիմա ինչ ես վեր կացել ու հիշել միջազգային հանրությանը: Էդ միջազգային հանրությունը քեզ ընդհանրապես հիշե՞ց: Բա գնացել էիր բանակցությունների, կարողացա՞ր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ականջին փսփսալª Արցախի հարցի վերաբերյալ գեթ մեկ նախադասություն արտաբերել:
Միանշանակ է մի բան, Նիկոլ Փաշինյան չարիքը եւ իր «շայկան» օր առաջ պետք է հեռանան:
- Տիկին Զարգարյան, վերջերս ֆեյք-ֆաբրիկաներից մեկի բրիգադիր Ա. Թումասյանը կեղտոտ արշավ էր սկսել Ձեր անձի դեմ: Որին, Ձեր անձնական հետաքննության արդյունքում, հաջորդեց բացահայտումների մի ողջ շղթա, հարուցվեց քրգործ նույն Ա. Թումասյանի դեմ: Կուզենայի իմանալ, թե այս թնջուկին ի՞նչ գնահատական կտայիք հիմա:
- Նիկոլի իշխանության օրոք ծաղկեցին տարատեսակ ֆեյք-ֆաբրիկաները, ավելի ճիշտª ժեխնյուզերը, որոնք պարբերաբար թիրախավորում են տարբեր հանրային դեմքերի, եւ ովքեր լրատվության հետ որեւէ աղերս ունենալ չեն կարող: Դրանք պարզապես բացիլներ են, մանրէներ, որոնք վխտում են տեղեկատվական դաշտում` ինչ-ինչ զազրելի նպատակներով:
Ասեմ, որ այդ նույն ժեխնյուզի եւ նրա բրիգադիր Արման Թումասյանի կողմից թիրախավորվել են ամենատարբեր հանրային դեմքեր` խմբագիրներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, ինչպես, օրինակ, հայտնի քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ում դեմ շատ կեղտոտ եւ զզվելի արշավ էր իրականացվել նույն այդ Արման Թումասյանին պատկանող ժեխնյուզերի էջերով: Զարմանալիորեն այդ ժեխնյուզերի էջերում թիրախավորվում են այն խմբագիրները, այն լրագրողները, այն քաղաքական գործիչները, որոնք համարձակվում են այս իշխանության "թանին թթու ասել": Փաստեմ, որ այդ նույն Արման Թումասյանի դեմ կա հարուցված երկու քրգործ` ինչպես իմ, այնպես էլ Գագիկ Համբարյանի դեմ իրականացված կեղտոտ արշավի համատեքստում: Բայց ամենախայտառակ փաստը, որ անձնական հետաքննության արդյունքում ջրի երես դուրս եկավ, դա այն է, որ ժեխնյուզի բրիգադիր Ա. Թումասյանը ասում է, որ մեր դեմ իրականացված պատվերի ականջները ճիշտ կլինի փնտրել այսօրվա իշխանությունների մեջ…Ու եթե Փաշինյանի իշխանությունը կապ չունի այս ամենի հետ, ապա առնվազն տարօրինակ է, որ այսքանից հետո նա չի հանձնարարում իր ուժային կառույցներին բացահայտելու, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետեւում: Բա ապացուցի, Նիկոլ, որ դուք կապ չունեք այդ ամենի հետ: Որովհետեւ, եթե իրականում պարզվի, որ վերը նշված համացանցային քիլերի խոսքերը իրականություն են, ապա խոստանում եմ, Նիկոլ, պատասխանը լինելու է շատ կոշտ եւ անհամաչափ: Ու առհասարակ, Նիկոլ, էլ արժանապատվության անուն դու չտաս, դու եւ քո իշխանությունը պետք է սեփական ձեռքերով Ձեր հուղարկավորությունը իրականացնեիք ու որեւէ մեկին տեղի ու ժամի մասին էլ չասեիք:
- Տիկին Զարգարյան, ի դեպ, ովքե՞ր էին կանգնած Ձեր անձնական տվյալների արտահոսքի հետեւում:
- Ժամանակի ընթացքում, վստահ եմ, որ բոլոր ականջները դուրս են գալու ջրի երես: Անկեղծ` ես շատ զարմացած եմ, որ ժողովրդավարություն գոռացող Նիկոլ Փաշինյանի երկրում կարող է նման բան տեղի ունենալ: Եվ եթե իմ անձնական տվյալների դուրսբերման հետ կապված` չեղան հստակեցումներ, թե իրականում ում ձեռքով եւ ինչպես է տեղի ունեցել, ապա ես անցնելու եմ բոլոր դեսպանատներով. սա ի գիտություն քեզ, Նիկոլ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել «Իրավունք TV»-ի եթերում` այցելելով համանուն յութուբյան ալիք:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
«Իրավունք TV»-ի եթերում հյուրընկալել ենք Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար, «Քեզ համար, զինվո՛ր», «Կյանք ու կռիվ» նախագծերի հեղինակ եւ իրականացնող, մեր գործընկեր ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ, ում հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության, ՀՀ-ում գործող ֆեյք-ֆաբրիկաների "պապաների" մասին եւ ոչ միայն: Մեր գործընկերը, նախեւառաջ անդրադառնալով Փաշինյանիª Աժ-ում հնչեցրած դարակազմիկ հայտարարությանը` կապված 44-օրյա պատերազմի զոհերի հետ, նախ փաստեց.