ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ`ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԵՄԱԴՐԻՉ, ՌԵԺԻՍՈՐ ԵՎ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԲԱՐԵԿԱՄ

Տեսանյութեր

«Իրավունք» թերթի և կայքի ընթերցողների կողմից  2021թ. ակտիվ գործունեության շնորհիվ  լավագույն բեմադրիչ, ռեժիսոր և «Իրավունքի» բարեկամ է ճանաչվել ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ:  Այս առիթով զրուցեցինք նրա հետ:

-Պարոն Ղազանչյան, եթե ամփոփենք 2021թվականը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում …

- 2021թվականին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը բեղմնավոր աշխատեց: Մենք վեց նոր ներկայացումներ ունեցանք: Բացեցինք նոր թատերասրահ, որը կրեց Երվանդ Ղազանչյանի անունը: Ինչո՞ւ Երվանդ Ղազանչյանի անունը, որովհետև դա թատերասրահ դարձավ իր օրոք:  Եվ անցյալ տարի մայիս ամսին Ռաձինսկու «Ներոն և Սենեկա» ստեղծագործության բեմադրությամբ մենք բացեցինք դահլիճը: Երկրորդ՝ պրեմիերան այդ դահլիճում  «Մոլորվածներն»էր/ըստ Նիլ Սայմոնի «Յոնքերսում Մոլորվածները» պիեսի/  և բոլորովին վերջերս ունեցավ արդեն երրորդ պրեմիերան` «Արքան հրապարակում»/ըստ Ա. Բլոկի/: Հիմա երկու երիտասարդ բեմադրիչներ այդ դահլիճի համար անում են ներկայացումներ: Հուսով եմ, որ մինչև մայիս այդ ներկայացումներն արդեն կկայանան, պրեմիերան տեղի կունենա:  Թատրոնը բավական ծանրաբեռնված աշխատեց ինչն անում է նաև այս տարվա սկզբից…Այս պահին զուգահեռ վեց նոր ներկայացման փորձեր ենք անում: Նաև վերականգնում ենք մի քանի ներկայացումներ, որոնք որոշ ժամանակ չէինք խաղում, որովհետև առաջատար դերասաններից երեքը արտասահման մեկնեցին: Մի դեպքում մշտական բնակության, մյուս դեպքում` աշխատելու, նկարահանվելու համար:  Այնպես որ աշխատանքները շատ են և խումբը ծանրաբեռնված է աշխատում: Նաև մի ուրախալի իրադարձություն եղավ: Վերջապես այս տարի կառավարության որոշմամբ մեր լուսաձայնային տեխնիկան ամբողջությամբ կվերազինվի ժամանակակից տեխնիկայով: Երկար տարիներ այդ հարցը բաց էր մնում: Նույնիսկ Լինսի հիմնադրամով երբ որ ժամանակին վերանորոգվեցին   թատրոնները Պարոնյան թատրոնը դուրս մնաց այդ ծրագրից: Հետո թատրոներ կան, որտեղ երկու երեք անգամ են այդ տեխնիկան փոխել, իսկ Պարոնյան թատրոնը միշտ խորթ զավակի պես մնում էր անտեսված: Վերջապես մեր երազանքն իրականացավ և 1950-1960-ական թվականների իր դարը վաղուց ապրած ձայնալուսային տեխնիկան պետք է փոխարինվի նորագույնով:

-QR-կոդերի մասին ի՞նչ կասեք:

-Իմ կարծիքը շատ հակասական է: Մի կողմից ես գտնում եմ, որ դա անհրաժեշտ է, որպեսզի ինչ որ ձևով մենք վարակի ընթացքը դադարեցնենք: Միայն չեմ հասկանում, թե ինչու նույնը չի արվում տրանսպորտում, սուպերմարկետներում: Մանավանդ ես կարծում եմ, որ վարակի հիմնական տարածման աղբյուրը սուպերմարկետներն են: Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհն է դրան դիմում: Եվրոպայում երկրներ կան, որ ավելի խստացված ռեժիմի են անցել: Եվ կարծում եմ, որ սա ժամանակավոր բնույթ կկրի: Ամեն դեպքում ես ինքս պատվաստվել եմ և գտնում եմ, որ դա անհրաժեշտություն է…

-ՀԹԳՄ այս տարի ի՞նչ նոր ծրագրեր  ունի:

-Այս պահին մեր գլխավոր ներուժը ուղղված է թատրոնի միջազգային օրվա տոնակատարությանը և «Արտավազդ» մրցանակաբաշխությանը՝ որը ինչպես ամեն տարի կկայանա մարտի 27-ին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում