Փաստաբան Սաֆար Հուսեյնովը հանդիպել է Ալեքսանդր Լապշինի հետ
Արխիվ 16-20Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ փաստաբան Սաֆար Հուսեյնովը փետրվարի 9-ին Բաքվում հանդիպել է Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում Լապշինին հանդիպած փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը չի բողոքում պահման պայմաններից և առողջական վիճակից:Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի եւԻսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ' պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ադրբեջանում ՌԴ եւ Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) եւ 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:

