«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» հայ ջրասուզակի ցուցահանդեսում

Արխիվ 16-20

Այսօր Թեքեյան Կենտրոնում  բացվել եւ մինչեւ փետրվարի  7-ը կգործի մոսկվաբնակ հայ նեյրովիրաբույժ, ջրասուզակ եւ լուսանկարիչ Սերգեյ Գասպարյանի հեղինակած «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որին ներկա էին  ՀՀ մշակույթի  նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի` Մշակույթի բաժնի վարիչ Իրինա Կասացկայան, արվեստագետներ, արվեստասերներ: Բացառիկ ցուցահանդեսում ներկայացված 66 աշխատանքներն իրենց պատկերներով եւ գեղարվեստական անվանումներով վկայում են հեղինակի բազմակողմ զարգացության մասին: Փոխնախարար ՆԵՐՍԵՍ  ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ  խոսքով,  նմանօրինակ  ձեռնարկի  կազմակերպումն  ուշագրավ է նաեւ այն առումով, որ ՀՀ մշակույթի նախարարությունը մտադիր է Հայաստանում  զարգացնել ջրին առնչվող մշակույթի ներկայացման մեթոդները եւ առաջիկայում նախատեսում է Սեւանա լճում ստորջրյա թանգարան բացել, ինչը կնպաստի ներքին զբոսաշրջության զարգացմանը.  «Հուսով եմ, որ առիթ կունենանք այդ կապակցությամբ Սերգեյ Գասպարյանին Հայաստանում տեսնելու, եւ հաջորդ ցուցահանդեսներն արդեն հարստացած կլինեն հայաստանյան պատկերներով»:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի  տնօրեն ԱՐՄԵՆ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ  մասնավորապես նշեց. «Սերգեյ Գասպարյանն այն հեղինակներից է, ում աշխատանքները պատիվ կբերեն աշխարհի ցանկացած ցուցասրահի: Հպարտ եմ, որ այս լուսանկարների հեղինակը մեր հայրենակիցն է եւ նաեւ հավատացած եմ, որ շուտով նա Հայաստանում մասնակից կդառնա այլ հետաքրքիր ծրագրերի»:

Իրինա Կասացկայան շնորհավորելով հեղինակին եւ ցուցահանդեսի  կազմակերպիչներին, ցանկություն հայտնեց, որպիսի այս յուրօրինակ ու տպավորիչ ցուցադրությունը լինի  շարունակական եւ  ներկայացվի  այլ քաղաքներում, ինչին  հնարավորինս կօժանդակի Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը: Ցուցահանդեսի համադրող, Photo.Podium.com  ինտերնետային  ռեսուրսի հայաստանյան  ներկայացուցիչ, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը, ներկայացնելով հեղինակին, հավելեց. «Նա սկսեց լուսանկարել  իր կյանքի դժվար պահին եւ այլեւս չդադարեց.  շատ է ճամփ որդում,  նկարում է ու ամեն նկարին լիրիկական մոտեցում է ցույց տալիս: Հատկանշական են լուսանկարների  անվանումները, որոնք  խոսում են նրա երեւակայության, կատակասիրության,  աշխարհի մարդ լինելու մասին»:

Սերգեյ Գասպարյանը ծնվել է 1953թ. Մոսկվայում, բժիշկների ընտանիքում: Կրթությամբ եւ մասնագիտությամբ նեյրովիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր: 35 տարի աշխատում է Ռուսաստանի առաջատար եւ համաշխարհային ճանաչում ունեցող ՌԲԳԱ-ի Ն.Ն.Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես վիրահատության բլոկի բաժնի պետ: Ամբողջ ազատ ժամանակը նվիրում է լուսանկարչությանը. լինելով նաեւ փորձառու ջրասուզակ, կարողանում է պատկերել ծովերի եւ օվկիանոսների ստորջրյա հրաշալիքները: Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության (լուսանկարչության բաժին) անդամ է, մոսկովյան ժամանակակից լուսանկարչական ոլորտի ակտիվ մասնակից: Մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների Երեւանում, Գյումրիում, Թբիլիսիում, Մոսկվայում, Ս.Պետերբուրգում, Մինսկում. արժանացել է մրցանակային տեղերի:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան