«Դրամաշնորհ ստացավ հարազատ հոր հետ սեռական հարաբերություններ ունեցող գրքի հեղինակը».Աբգար Ափինյան

Տեսանյութեր

«Իրավունքը» զրուցել է Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանի հետ:

 Դուք Համահայկական գրողների միության նախագահն եք, կմանրամասնե՞ք Ձեր գործունեությունը:

– Մեր միությունը ստեղծվեց տարիներ առաջ, երբ արդեն ակնհայտ էր, որ հայ մշակույթում տեղի է ունենում մեծ, ցավալի, ողբերգական խզում մեր ազգային արժեքներից: Եվ այդ շարժումը 2018 թվականից տեղափոխվեց ուղիղ կառավարություն: Այն մարդիկ, ովքեր ղեկավարում էին մեր երկիրը, պարզապես իրենց առջեւ նպատակ էին դրել ոչնչացնել հայ մշակույթի ոգին եւ էությունը: Ինչ-որ կերպ պետք էր արձագանքել կամ պայքարել դրա դեմ: Համահայկական գրողների միությունը ստեղծվեց հենց այդ նպատակով: Ժամանակը ցույց տվեց, որ մենք իրավացի էինք…

Ովքե՞ր կարող են լինել Ձեր կազմում:

– Հիմնականում մենք ենք դիմում հեղինակներին, որովհետեւ ընտրության սկզբունքը Հայաստանում վարկաբեկված է: Մեզ համար գիրքը չէ կարեւորը, այլ հոգին ու սիրտը, որ տրոփում է գրողի մեջ:

Այսինքն` Համահայկական գրողների միության անդամ դառնալու համար կարեւորվում են նաեւ մարդկային հատկանիշնե՞րը:

– Պարտադիր չէ, որ բոլորը լինեն հանճարներ…յուրաքանչյուր անձ կարող է մասնակից լինել գրական պրոցեսին: Բոլորի առջեւ մեր դռները բաց են: Պայմանը մեկն է` լինել լավ մարդ, չուրանալ հող հայրենին, չդավաճանել ազգային ավանդույթները:

Нет описания.

Վերջերս լույս տեսավ Ձեր "Ժանտախտի առնետը" գիրքը, որտեղ դուք կառավարությանը եւ վարչապետին համեմատում եք առնետների հետ: Կմանրամասնե՞ք

– Որպես մտավորականª ուզում էի հասկանալ, թե ինչ է կատարվում մեզ հետ: Որովհետեւ շատ անհասկանալի բաներ կային: Հայտարարվում էին բարձր դեմոկրատական գաղափարներ: Խոսվում էր ուռճացված պետական ապարատի մասին: Իսկ կյանքում տեսնում էի դրանց ճիշտ հակառակը: Ե՛վ ավտոմեքենաներն ավելացան, ե՛ւ հավելավճարներ, պարգեւավճարներ տրվեցին: Այն դեպքում, երբ հայ ժողովուրդը սահմանամերձ գյուղերում ուղղակի սովահար վիճակում է: Փորձեցի մաս առ մաս հասկանալ այն սոսկալի ժամանակը, որի մեջ ապրում ենք: Գիրքը գրելիս իմ հոգեպատկերի վրա առաջանում էին անընդհատ սիմվոլներ: Առնետի խորհրդանիշը ծնվեց հենց այդ ժամանակ, որովհետեւ տեսնում էի, որ ինչ-որ մեկը կրծում է մեր գոյության հիմքերը: Մեր պետությունը, մեր բանակը ոչնչացնելու բացահայտ ծրագիր է իրականացվում: Այդպես ծնվեց առնետի խորհրդանիշը: Այդ նույն առնետը, որը 2018 թվականին խաբեությամբ գրավեց վարչապետի աթոռը, իր հետ բերեց նաեւ հիմարների մի մեծ բանակ: Այդ է պատճառը, որ գրքի կազմին` առաջին էջում Բոսխի "Հիմարների նավն" է: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ մեր նավը ղեկավարում են հիմարները: Եվ մենք պետք է կարողանանք, որքան հնարավոր է շուտ ազատվել նրանցից:

Нет описания.

Ժամանակին տարաձայնություններ եք ունեցել Նարինե Թուխիկյանի հետ. կմանրամասնե՞ք:

– Այն մարդիկ, որոնք հայտնվեցին իշխանության մեջ, ես մի բառով կկոչեմ` մանկուրտներ: Նրանք շատ արագ մոռացան` ով են, որտեղից են եկել եւ ինչ ընտանիքում են մեծացել: Նարինե Խաչատուրյանի կամ Թուխիկյանի հետ մի քանի անգամ հանդիպել եմ, երբ նա զբաղեցնում էր ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը: Այդ հանդիպումից ես իր մեջ նկատեցի միայն սառը, օտարոտի հայացք մեր մշակույթի հանդեպ: Լինելով փոխնախարարª այնպիսի անտարբերություն էր հանդես բերում այն ցավոտ պրոցեսներին, որ ապշել էի: Ես իր մայրիկի` Աննա Պետրոսյանի ամենամոտ ընկերն եմ եղել: Տիկին Աննայի հետ միասին 90-ական թթ., երբ ես հինգ տարի ղեկավարում էի Հայաստանի Գրողների միությունը, ստեղծեցինք "Առասպելի դպրաթատրոնը": Սքանչելի գործեր արեցինք: Հետո դրան հաջորդեցին Աննա Պետրոսյանի հրաշալի հատորները` հայոց պատմությանը վերաբերող: Իր դուստրը անմիջապես ուրացավ ընտանեկան այդ ավանդույթը, որի կրողը պետք է լիներ ինքը: Ուրացավ նաեւ այն, որ ղեկավարել է Թումանյանի թանգարանը: Թեպետ եթե որոշ փաստեր իմանում ենք, արդեն այդքան էլ տարօրինակ չի թվում դա, որովհետեւ մարդիկ պատմում են, թե ինչպես է նա ընտրվել Թումանյանի թանգարանի տնօրեն եւ ում է հաղթել մրցույթում:

Ո՞ւմ է հաղթել:

– Հաղթել է ամենանշանավոր թումանյանագետին` Սուսաննա Հովհաննիսյանին: Լավագույն մասնագետը Թումանյանի թանգարանի տնօրեն չի ընտրվում: Ընտրվում է մի ժուռնալիստ, որին ոչ ոք չի ճանաչում:

Իսկ ի՞նչ սկզբունքներով է եղել այդ ընտրությունը:

– Ես որեւէ բան ասել չեմ կարող, բայց այդ հարցը պետք է քննվի, որովհետեւ ակնհայտ է անարդարությունը: Երբ Թումանյանի թանգարանը ղեկավարում էր Թումանյանի ընտանիքը, լավագույն գրականագետները թանգարանից դուրս չէին գալիս: Լավագույն գրքերը Թումանյանի մասին ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը ստեղծել է այդ թանգարանում: Ես մի առիթով դիմեցի թանգարանի տնօրենին` Նարինեին, որ գրականագետներն ու գրողները մտնեն թանգարան, եւ մերժում ստացա:

Ինչո՞ւ

– Սա էլ հարց է, որը հետո մենք կպարզենք: Կարծում եմ, ինչ-որ ծրագրված թշնամանք է եղել մեր մշակույթում` հայկականի դեմ: Թուխիկյանի հետ ուրիշ մի հանդիպում եղավ ԿԳՄՍ նախարարությունում, երբ հարց առաջացավ Հայաստանի ազգային գրադարանի վերաբերյալ: Եվ ինձ հանդիմանեց Նարինե Խաչատուրյանը, թե ես ինչու եմ կապ հաստատել Հայաստանի ազգային գրադարանի եւ Ռուսաստանի գրադարանային ազգային ցանցի միջեւ:

Այսինքն` հակառուսական մոտեցո՞ւմ էր:

– Ակնհայտ… նա բացահայտ ասաց, որ պատվաբեր չէ Հայաստանի համար մշակութային կապը Ռուսաստանի հետ: Հիշեցնեմ, որ նույն անձի նախաձեռնությամբ նաեւ քննարկվում էր ռուսական հեռուստաալիքները Հայաստանում փակելու հարցը, երբ նա պատգամավոր էր: Ակնհայտ էր, որ իրենք դարձել էին մանկուրտներ եւ կատարում էին թուրքական, ադրբեջանական ինչ-որ մի ծրագիր: Բայց բոլոր դեպքերում, դեմ գնալ Թումանյանին, չի կարելի: Չէ՞ որ Թումանյանն էր միշտ պնդում. "Որքան Ռուսաստանը ուժեղ, այնքան ուժեղ է նաեւ Հայաստանը": Մենք դաշնակիցներ ենք: Ես տեսել եմ, թե ինչ հարգանքով են վերաբերվում ռուս գործընկերները մեր ժողովրդին: 2015 թվականից սկսած Համահայկական Գրողների միությունը սերտ կապեր հաստատեց Ռուսաստանի Գրողների միության հետ: Մենք տարիներ շարունակ փոխադարձ այցելություններ ենք կազմակերպել: Մի քանի ֆիլմեր ենք նկարահանել մեր բարեկամության մասին:

Ինչպե՞ս եք վերաբերվում "Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության" նախաձեռնությանը: Ռուսաստանի հետ տեսնո՞ւմ եք մեր ապագան:

– Ես մասնակցել եմ այդ համաժողովին, նաեւ ընտրվել եմ խորհրդի անդամ: Մեծ սիրով եմ վերաբերվում: Դավաճանները ծանր հարված տվեցին մեր կյանքի բոլոր ոլորտներին` այդ թվում եւ մշակույթին: Մի փոքրիկ օրինակ բերեմ` ինչպես նշվեց Հովհաննես Թումանյանի 100-ամյակը 1969 թվականին: Հսկայական թվով գիտական հետազոտություններ արվեցին: Տպագրվեցին գրքեր, հրաշալի հատորներ: Իսկ ինչպե՞ս նշվեց Թումանյանի 150-ամյակը: Դուք կարո՞ղ եք մեկ գիտական աշխատության անուն տալ, որ տպագրվել է 2019-ին ԿԳՄՍ աջակցությամբ: Չկա այդպիսի բան:

Բայց դուք գիրք էիք ներկայացրել:

– Այո, մեր միությունը ներկայացրեց "Թումանյանի աշխարհայացքը" գիրքը, որը մերժեցին Նարինե Թուխիկյանը եւ իր հանձնաժողովը: Ասելով` Ձեր գիրքը չի դիտարկվել անգամ: Այդ պատասխանն ինձ տվեց իր ստեղծած հանձնաժողովի ներկայացուցիչը` Հրաչյա Սարիբեկյանը: Մշակույթի ոլորտը աղետալի ձեւախեղումների ենթարկեց Նարինե Խաչատուրյանը: Որովհետեւ, երբ հանձնաժողովներ էին ստեղծում, մեջը` ոչ մասնագետներ էին: Մեծ բողոք եղավ "ՀուԶանք ու Զանգ" այլանդակության հետ կապված, որտեղ կապույտ ներկված աղջիկներն ուղղակի գոռում, ճչում, հաչում էին անցորդների վրա մետրոյում` դա սարսափելի էր: Երեք միլիոն դրամ կառավարությունը հատկացրեց դրան: Հետո մարդիկ բողոքեցին` այս ի՞նչ հանձնաժողով է: Հանձնաժողովի անդամներն ասացին` մենք չգիտենք, տեղյակ չենք: Իսկ ես շատ լավ գիտեմ, թե ինչպես էին նրանք մանիպուլյացիոն գործողություններով հանձնաժողովների որոշումները վերափոխում: Դրամաշնորհների հարցը խայտառակ ձեւով էր իրականացվում` դրանք հաճախ տրվում էին այլասերություն քարոզող ծրագրերին: Հայրենասիրական թեմատիկան մեր մշակույթից փորձեցին արմատախիլ անել: Դրա փոխարեն "Անտարեսը" տպագրում էր "Դիասերը" գիրքը, թե ինչպես պետք է դիակ սիրել: Տեսեք` ինչ արժեքներ են բերվում Հայաստան: Դրամաշնորհ տվեցին Նառա Վարդանյանին, որը գիրք է գրել, թե ինչպես է սեռական հարաբերություններ ունենում հարազատ հոր հետ:

Միգուցե իրենց աշխարհընկալումն այդպիսի՞ն է: Չէ՞ որ լավագույն բանաստեղծուհի ճանաչվեց նա, որը ողջ կյանքում գրքեր է գրել իր սեռական օրգանի մասին:

– Այդպիսին է… հենց սա էին ուզում արմատավորել Հայաստանում: Եվ ժողովուրդը դա կտրականապես մերժեց: Իրենց կատարած ամեն ինչը անընդունելի է: Մի բանաստեղծուհի ճանաչվեց Հայաստանում լավագույն գրող, որը ամբողջ կյանքում գրքեր է գրել իր սեռական օրգանի մասին: Պետք է ամեն ինչ անենք, որ մաքրենք մեր "ավգյան ախոռները": Նիկոլական աղբը Հայաստանից պետք է անհետանա: Նոր Հայաստանում պետք է թագավորեն Թումանյանը, Համո Սահյանը, Նարեկացին: Պատահական չէ, որ հենց իրենք էլ հռչակեցինª "Հաղթել Նարեկացուն, մոռանալ Նարեկացուն" կոչերը: Այս ովքե՞ր են եկել Հայաստան: Ի՞նչ են ուզում: Ամբողջ մեր մտավորականությունն այսօր համախմբված է մեկ գաղափարի շուրջ` փրկել հայրենիքը, եւ դա անելու ենք մեր բարեկամ Ռուսաստանի հետ միասին` պաշտպանելով մեր անկախության հիմունքները:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք Իրավունք TV-ի եթերում, ինչպես նաեւ կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում