«Իրավունք» թերթի տպագիր համարներ

COVID-19 կամ ավտոպատահար. ինչի՞ հետեւանքով է ավելի բարձր մահվան ռիսկը 55-64 տարեկան մարդկանց շրջանում

Հասարակություն

European Journal of Epidemiology-ում հրապարակված հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են COVID-19-ից մահացությունը՝ կախված տարիքային ցուցանիշներից: Ինչպես պարզվել է, հիվանդությունն իսկապես շատ վտանգավոր է միջին տարիքի մարդկանց համար. նրանց դեպքում կորոնավիրուսային վարակից մահանալու հավանականությունը 200 անգամ ավելի բարձր է, քան ավտոպատահարից:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ գիտնականները վերլուծել են ավելի քան 1000 գիտական հոդված եւ կառավարական փաստաթուղթ: Վերջնական վերլուծության մեջ ներառվել է 27 հետազոտություն, որոնք անցկացվել են 34 երկրներում:

Ավելի վաղ COVID-19-ի հետեւանքով մահացության մասին հետազոտությունները ցույց են տվել, որ վարակն ամենամեծ վտանգը ներկայացնում է տարեց մարդկանց համար: Սակայն այնուհետեւ պարզվել է, որ նաեւ միջին տարիքի (45-65 տարեկան) մարդիկ նույնպես գտնվում են ավելի բարձր ռիսկի խմբում, քան երիտասարդները:

Վերլուծությունը հաստատել է, որ COVID-19-ից մահանալու ռիսկն աճում է տարիքի հետ: 25 տարեկանում այդ ռիսկը կազմում է 10000 հիվանդի դեպքում 1 պացիենտ՝ ներառյալ առանց ախտանշանների եւ չախտորոշված դեպքերը: 60 տարեկանում այդ ռիսկը կազմում է արդեն 1 դեպք 100-ի շրջանում:

Գիտնականների խոսքով՝ բրիտանական վիճակագրության տվյալները վկայում են, որ 55-64 տարեկան մարդու մոտ կորոնավիրուսային վարակից մահանալու ռիսկը 200 անգամ ավելի բարձր է, քան ավտովթարի հետեւանքով մահվան վտանգը:

«Մեր տվյալները համաձայնեցվում են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնների տվյալների հետ: Երկրում COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի շուրջ 40 տոկոսը 45-75 տարեկան մարդկանց շրջանում է գրանցվել: Համեմատության համար 45 տարեկանից ցածր մարդկանց եւ երեխաների շրջանում այդ թիվը կազմել է 3 տոկոս»,- ասել է հետազոտության հեղինակ, Դորթմունտի համալսարանի պրոֆեսոր Էնդրու Լեւինը:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան