Ի՞նչ ունեցվածք ունի նախկին նախարարն ու ՀՌԱՀ-ի անդամ Ռոլանդ Շառոյանը
Արխիվ 16-20«Իրավունք»-ը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է, որ օրերս վարչապետի հրամանով ՀՌԱՀ-ի անդամ նշանակված, մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանն ունի երկու հողամաս, արտադրական եւ հասարակական մեկական շինություն, ամառանոց: Ռոլանդ Շառոյանի եկամտի միակ աղբյուրը միայն նրա աշխատավարձը չէ: Նա եկամուտ է ստանում կենսաթոշակից (500,500) եւ բաժնեմասից:
Նախկին նախարարի դրամական միջոցներն արտարժույթով են` 3000 եվրո եւ 7000 դոլար:
Հիշեցնենք` Ռոլանդ Շառոյանը երգիչ Արամ Ասատրյանին շնորհել է բազմաթիվ ռաբիս երգերի հեղինակ Արամ Ասատրյանին «Ժողովրդական գուսանի» կոչում է շնորհել 2003 թ-ին: Իսկ վերջերս էլ անդրադառնալով լրագրող Վահե Մակարյանի եւ Ռուբիկ Հակոբյանի միջադեպին, երբ պատգամավորը հարվածել էր լրագրողին, ըստ էության, խրախուսել էր Ռուբեն Հակոբյանի քայլը: Քննադատություններից հետո Շառոյանը այլ հայտարարություն տարածեց. « Ցավում եմ միջադեպի համար»:


Սոնա Դավթյան

