Նախ` եկեք գտնենք քաղաքապետին, հետո` նոր պահանջենք հրաժարականը. Հռիփսիմե Առաքելյան

Հասարակություն

Երեւանի ավագանին 47 կողմ, 1 ձեռնպահ ձայներով Երեւանի փոխքաղաքապետ ընտրեց Սերգեյ Ներսեսյանին: Նորընտիր փոխքաղաքապետի, Երեւանի ավագանու նիստին քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայության, ընդունված ու առաջարկվող նախագծերի, ինչպես նաեւ ներքաղաքական առաջիկա ծրագրերի մասին, «Իրավունքը» զրուցեց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ՀՌԻՓՍԻՄԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ:

«ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄՆԵՐԻ ՊՐՈՑԵՍՈՒՄ Է»

– «Իմ քայլը» խմբակցությունն ունի 57 ավագանի: Ստացվում է` նոր փոխքաղաքապետին ընտրել է իմքայլականների միայն մի մասը: Եթե անգամ իշխող խմբակցությունը չի վստահում իր առաջադրած փոխքաղաքապետի թեկնածուին, ի՞նչ ակնկալենք նրա պաշտոնավարումից:

– Այս փոխքաղաքապետի թեկնածության մասին իմացել եմ մամուլից, եւ տեղեկությունը, որին տիրապետում եմ, եղել է այն, որ նա ԱԺ մի շատ անհայտ, կորած-մոլորած պատգամավորի օգնական էր: Այսինքն` իր մասին տեղեկատվությունն այսքանով սպառվում է, եւ այնպես չի եղել, որ մեզ հետ քննարկվել է կամ ինքը ցանկություն է ունեցել ինչ-որ կերպ ավելի լավ ներկայացնելու իրեն: Երեկ` ընտրության օրը, ընդամենն իր կենսագրական տվյալները կային մեր ձեռքի տակ, որտեղ մի տողով նշել էր, որ աշխատել է ԱԺ աշխատակազմում, հիմա աշխատում է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական բլոկում եւ մի շարք խորհրդատվական գործունեություններ է իրականացրել, ինչպես նաեւ մասնավոր ինչ-որ ընկերություն է ղեկավարել եւ այլն: Սա ինձ` որպես ավագանու անդամի, փոխքաղաքապետի պաշտոնի համար ոչինչ չասող կենսագրություն է: 28-29-ամյա երիտասարդի համար միգուցե` այո, ներկայանալի է, այս մարդը կրթություն է ստացել, տնտեսագետ է, բայց ուզում եմ հասկանալ` որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, որ Երեւանի համայնքային բյուջեն տնօրինելը, բաշխելը, այդ ամբողջ պատասխանատվությունը վերցնելը, շատ բարդ գործառույթ է: Քավ լիցի, ոչ մեկին չեմ ասում, որ չեն կարող, բայց արդյոք որեւէ մեկը, որ մտնում է պաշտոնի տակ եւ ստանձնում է այդ պարտականությունը, վստա՞հ է, որ կարողանալու է իրականացնել իր գործառույթը: Ընդ որում` այն պարագայում, երբ նույն այդ անձը աշխատանքային զրո փորձ ունի պետական համակարգում կամ համայնքային: Ուղղակի, լավ է էլի` պաշտոն են առաջարկել, ասում են` գնանք, այդ պաշտոնում մի քիչ էլ մենք մնանք: Ցավոք, այդ նույն տրամաբանությամբ է ամեն ինչ այսօր մեր երկրում տեղի ունենում:

Ողջ ամառ գրեթե չէր երեւում Հայկ Մարությանը, իսկ ո՞ւր էր երեկ` ավագանու նիստի ժամանակ: Ի վերջո, եթե անգամ իրականում առողջական խնդիրներ ունի, արդյոք չի՞ նշանակում, որ այս տեմպերով առաջիկայում կանգնելու ենք նոր քաղաքապետ ընտրելու խնդրի առաջ:

– Ճիշտն ասած, տեղեկություն չունեմ, թե ուր էր քաղաքապետը: Նրան վերջին անգամ քաղաքապետարանի լրատվական վարչության պատրաստած հաղորդման ժամանակ եմ հանդիպել` այն էլ տեսաձայնագրության տեսքով: Թե հիմա ուր է, ինչո՞ւ նիստին չկար, չգիտեմ: Նիստը երեկ մեկնարկեց 10-15 րոպե ուշացումով, կարծում եմ` եթե նախապես պլանավորված լիներ, որ պետք է նիստը վարեր քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը, ապա միանգամից ժամը` 11:00-ին նիստի մեկնարկը կտրվեր: 10-15 րոպե հավանաբար սպասեցին, տեսան, որ քաղաքապետը ներկա չէ, եւ դրա արդյունքում արդեն փոխքաղաքապետը ստանձնեց նիստը վարելու իր պարտականությունը: Թե ինչ է պատահել այս անգամ քաղաքապետին, անկեղծ ասած, տեղյակ չեմ, բայց չեմ էլ զարմանում: Մեր քաղաքապետը մարտից մինչեւ հիմա պարբերաբար ինքնամեկուսացումների եւ կարանտինից կարանտինի պրոցեսում է եղել: Այդ ընթացքում մատների վրա կարող ենք հաշվել, թե երբ է քաղաքապետն ինչ-որ մի տեղ ակտիվ գործունեությամբ զբաղվել:

«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՈՒՆՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է»

– Գագիկ Ծառուկյանը դեռ ամիսներ առաջ հայտարարեց` կառավարության 100 տոկոսանոց փոփոխության անհրաժեշտության մասին: Իսկ Դուք չե՞ք պատրաստվում պահանջել քաղաքային իշխանության 100 տոկոսանոց փոփոխություն եւ անվստահություն հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին:

– Այն սկզբունքները, որոնք որդեգրել է «Բարգավաճ Հայաստանը», եւ պարոն Ծառուկյանի հունիսի 5-ի հայտարարությունը ուժի մեջ է` չնայած նրան, որ տարբեր մանիպուլիացիաներ, անընդհատ սխալ տեղեկատվության թրոլինգներ են անում մամուլում, թե ԲՀԿ-ն պասիվ է: Իրականում ոչ մի պասիվություն չկա: Պարզապես, այս պահին ուսումնասիրությունների փուլում ենք: Ինչ վերաբերում է քաղաքային իշխանությանն ու քաղաքապետին, քաղաքապետը պետք է տեղում լինի, որ մի հատ էլ իր հրաժարականը պահանջես, այս մարդը չկա: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինքն ուզում է գնալ, բայց իր թիմը չի թողնում` ասելով, թե լավ, ամոթ է, մի քիչ էլ մնա: Անգամ, ըստ օդում կախված լուրերի, նա որոշած է եղել, որ պետք է գնա, բայց երբ մամուլը բարձրաձայնեց այդ տեղեկատվությունը, մամուլին սխալ հանելու համար, անմիջապես ասացին, թե` մի քիչ էլ մնա, հետո կգնաս: Միգուցե այդպե՞ս է: Այնպես որ, նախ` եկեք գտնենք քաղաքապետին, հետո` նոր պահանջենք հրաժարականը: Ինքնահոսի գնում է քաղաքապետարանի աշխատանքը, որը շատ ցավալի է, որովհետեւ Երեւանը մեր երկրի կարեւորագույն եւ ամենաշատ ընտրողներ ունեցող համայնքն է, մոտ մեկ միլիոն եւ ավել բնակչություն է ապրում մայրաքաղաքում: Մինչդեռ հիմա, կարելի է ասել, որ Երեւան քաղաքը բարձիթողի վիճակում է, որն ավելի ցցուն կերպով արտահայտվեց կորոնավիրուսային ճգնաժամի ժամանակ: Այս հարցով քաղաքապետին մինչեւ այսօր փնտրում ենք ու չենք գտնում:

– Ե՞րբ է տեղի ունենալու Գագիկ Ծառուկյանի խոստացած հանրահավաքը:

– Մարզային այցերից հետո, երբ կլինեն մարզերի այցելությունների արդյունքները, բնականաբար, տեղեկատվությունը կհրապարվի, թե երբ եւ որտեղ է տեղի ունենալու: Հիմա իրականացվում են մարզային բնակիչների հետ հանդիպումներ, շտաբների թարմացում, այս գործընթացներն ավարտելուց հետո` ենթադրում եմ կուսակցության մամուլի քարտուղարը կներկայացնի:

– Իսկ ե՞րբ եք պատրաստվում վերադարձնել Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այն մանդատը, որն օգտագործում է Լյուդմիլա Սարգսյանը, սակայն այլեւս չի կիսում Ձեր քաղաքական դիրքորոշումները:

– Մեր օրակարգում այդպիսի հարց չկա: Տիկին Լյուդմիլան մեր լավ ու հարգված գործընկերն է: Բոլորս գիտենք, որ նա նաեւ ՍԴՀԿ կուսակցության ատենապետն է, բայց սիրով է աշխատում մեզ հետ: Այնպես որ, այդ խնդիրն այս պահին չունենք, քաղաքային աշխատանքի առումով կարողանում ենք համագործակցել: Սա իր իրավունքն է, եւ իրենից որեւէ մեկը մանդատ խլելու ցանկություն չունի: Մենք բացարձակ այդ գործելաոճով չենք զբաղվում, եւ սա եւս մեկ անգամ առիթ է ասելու, որ` այո, կարող է մեր թիմի ներսում լինեն որոշ հարցերի նկատմամբ տարաձայնություններ, բայց հանուն ընդհանուր շահերի շարունակենք համագործակցել միասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=180554&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ