Ինձ մոտ տպավորություն է, որ մենք տարբեր տեղեր ենք իրավաբանություն սովորել. Արամ Օրբելյանը՝ դատախազին (տեսանյութ)

Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը։ Հայկ Ալումյանը, հիշեցնենք, միջնորդություն էր ներկայացրել՝ որպես տուժող դատակոչված 102 անձանց որպես տուժող դատակոչի ցուցակից հեռացնելու և նրանց այս գործով որպես վկա ներառելու մասին։

Դատավոր Անա Դանիբեկյանը հայտարարեց, թե միջնորդությունը հիմնավորված չէ, տուժողներն ու տուժողների իրավահաջորդները կշարունակեն մասնակցել սույն քրեական գործին։

Հայկ Ալումյանն էլ ընդգծեց՝ դատարանի որոշումը հագեցած էր իրավական տերմինաբանությամբ, բայց զուրկ էր իրավական բովանդակությունից։ Դատարանի որոշման դեմ առարկեց նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ հայտարարեց՝ քրեական դատավարության օրենսգիրքը դատավարության մասնակիցներին հնարավորություն է տալիս առարկել դատավարական գործողությունների դեմ։

«Հիմա քրեական դատավարության օրենսգիրքը թույլ չի տալիս, որ դատարանում առարակություններ հնչեցվեն կայացված որոշումների վերաբերյալ», - ասաց դատախազը՝ դատարանին կոչ անելով թույլ չտալ կողմերին առարկություն ներկայացնել կայացված որոշումների վերաբերյալ։

Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Օրբելյանն էլ, անդրադառնալով դատախազի հայտարարությանը, ասաց, թե իր մոտ տպավորություն է, որ ինքն ու դատախազը տարբեր տեղեր են իրավաբանություն սովորել։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին տուժողներն ու նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել։

Երեկ  Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարել է, թե իրավապահ մարմինների կողմից սաբոտաժ և հակազդեցություն են նկատել, որը ի վնաս Մարտի 1-ի գործի բացահայտմանն է ուղղված։

«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այս անբովանդակ միջոցառմանը»,-ասել է Եգորյանը։

Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում