Դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը
Իրավական
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, դռնփակ ռեժիմով քննարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին դատարանը հետաձգել էր այս հարցի լուծումը մինչև էական հանգամանքների ի հայտ գալը և կալանադրված գույքի արժեքի որոշումը։
Դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։
Այսօր պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ պատրաստ է ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունը։
https://iravunk.com/sim/?p=180424&l=am/