ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը կալանավորվել է. դատախազություն

Քրեական

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ 2019թ. մարտի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին փոխնախարար Վ. Պ.-ին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  2019թ. մարտի 9-ի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով:

Քրեական գործով հետագա նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2020թ. օգոստոսի 11-ին Վ. Պ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել 2015-2016թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագով/ և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներ առերևույթ կատարելու համար։ 

Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ Վ.Պ.-ն, հանդիսանալով ՀՀ-ում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի բնագավառում աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, կազմակերպել և ղեկավարել է Գլոբալ հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից, ՀԿ-ի ներգրավմամբ և 2 ՍՊԸ-ների փաստացի ղեկավարների օժանդակությամբ, նշված կազմակերպություններին փոխանցված գումարներից շարունակաբար առանձնապես խոշոր չափի դրամական միջոցների՝ 78.341.320 ՀՀ դրամի յուրացումը, որից ավելի քան 2/3-րդը, որպես հափշտակության կազմակերպիչ, տրամադրվել է Վ. Պ.-ին, իսկ մնացած մասը՝ 20.591.320 ՀՀ դրամը, տնօրինվել է կենտրոնի տնօրենի կողմից անձնական նպատակներով:

Բացի այդ, Վ.Պ.-ն կազմակերպել և ղեկավարել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի տնօրենի կողմից «Տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության» ծրագրից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափով՝ ընդհանուր 8.371.880 ՀՀ դրամ գումարի հափշտակության կատարումը՝ երկու աշխատակիցներ ձևական գրանցելու և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձը իրենց վերցնելու միջոցով:   

Բացի այդ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը, ծառայության գծով թողտվության և հովանավորչության համար, գույքային առավելության տեսքով որպես առանձնապես խոշոր չափով կաշառք, Կենտրոնի տնօրենից պահանջել է ձեռք բերել և անձնական օգտագործման համար իրեն տրամադրել իբրև Կենտրոնի կարիքների համար 17.600.000 ՀՀ դրամ արժեքով գնված ավտոմեքենան, որից հետո պահանջել է նաև Կենտրոնի միջոցների հաշվին կատարել մեքենայի ընթացիկ ծախսերը և յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100 լիտր բենզինային վառելիքի կտրոններ: 2020թ. օգոստոսի 11-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի օգոստոսի 16-ի որոշմամբ մերժվել էր։

Այս որոշման դեմ վերքննիչ բողոք է բերվել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. սեպտեմբերի 7-ի որոշմամբ դատախազության բողոքը բավարարվել է, Վ․Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նշված քրեական գործով նախաքննության տարբեր փուլերում մեղադրանք է առաջադրվել 12 անձի, այդ թվում նաև «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորմանն այլընտրանքային գրավ:   

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում