Կայացավ «Նիկոլ հեռացի՛ր» պահանջով առաջին հանրահավաքը. Ռեֆորմիստները միայն շիշ բռնող չունեին (Ֆոտոշարք)

Ներքաղաքական

Մատենադարանի դիմաց կայացավ Ռեֆորմիստների կուսակցության հանրահավաքը, որին էլ հաջորդեց երթը դեպի Հանրապետության հրապարակ: Երեւանյան փողոցներում, կարծես, նաստալգիա էր 2018 թվականի դեպքերի. Էլի մերժում էին, բայց այս անգամ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, էլի ցուցարարներին միացավ շուն, որն ուղեկցեց նրանց մինչեւ վերջ՝ կնքվելով Ռեֆորմիստների Չալո անունով, էլի հնչում էր երգ, բայց ոչ թե Հայկ Ստվերի երգերից, այլ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի, էլի ասում էին, որ «Մենք ենք տերը մեր երկրի», բայց ոչ թե մենք ասելով նկատի ունեին հպարտ, այլ արժանապատիվ քաղաքացիներին, էլի ցուցարաներին միացան երթեւեկող մեքենաները իրենց ազդանշաններով ողջունելով, էլի ցույցն առաջնորդողի ձայնը խզվում էր ու էլի կար շիշ, բայց այս դեպքում՝ ռեֆորմիստները հատուկ շիշ բռնող չունեին, որին էլ հետո կարող էին վարձատրել, օրինակ, պատգամավորական մանդատով:

Ի դեպ, հատկանշական էր այն, որ Մատենադարանից մինչեւ Հանրապետության հրապարակ որեւէ քաղաքացի չհանդիպեց ցույցի մասնակիցներին, որը կհակառակվեր «Ստո՛պ Նիկոլ», «Նիկոլ հեռացի՛ր» վանկարկումներին, բացառությամբ մի քաղաքացու, որի անհամաձայնությունը լռեցվեց ցույցի մասնակիցների էլ ավելի բարձր ու ակտիվ իրենց պահանջը հնչեցնելով: Իսկ վերջում այն հրապարակում, որտեղ ընդամենը երկու տարի առաջ «հպա՜րտ քաղաքացիները» հասան նրան, որ իշխանական աթոռներին հայտնվեցին իրենց ուզած մարդիկ, հիմա շնորհակալություն էին հայտնում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ՝ կայացած երթի ու հանրահավաքի համար, եւ խնդրում հայտարարել՝ հաջորդ հանրահավաքի օրվա մասին:

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում