ՀՀ-ում ձեւավորվել է ՀԿ-ների մի ցանկ, որոնք լուրջ խնդիր են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը

Արխիվ 16-20

Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության (ՄՀԶՀԿ) նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ եւ փոխնախագահ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ դեկտեմբերի 4-ից 8-ը այցելել են Ղրղզստանի եւ Ղազախստանի Հանրապետություններ, որտեղ մի շարք ասուլիսներում ներկայացրել են իրենց կողմից կատարված հետազոտության արդյունքները՝ «ՀԿ-ներ եւ քաղաքական ուժեր, որոնք գունավոր հեղափոխության փորձ կատարեցին Հայաստանում մայդանի սցենարով խորհրդարանական ընտրություններից առաջ» թեմայով:

«Գունավոր հեղափոխության թեման արդիական է մեզ համար: Հայաստանը համարվում է գլխավոր թիրախը, որտեղ պլանավորվում է կատարել գունավոր հեղափոխություն: Դրա մասին այսօր շատերն են խոսում: Դա նաեւ  հաստատում է ոչ հեռավոր անցյալում Երեւանում ՊՊԾ գնդի գրավման արդյունքում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման փորձը: Մենք չենք ցանկանում, որպեսզի Հայաստանի ներքին կյանքը վերածվի քաոսի, եւ երկիրը դառնա այլ ուժերի բախման թատերաբեմ: Այդ իսկ պատճառով՝ մենք եկել ենք այստեղ ոչ միայն կիսվելու մեր փորձով, այլ ձեր երկրների փորձը ուսումնասիրելու: Հայաստանը Հարավային Կովկասում ունի ռազմավարական նշանակություն, այն գտնվում է արեւմուտքի եւ արեւելքի հետաքրքրության կենտրոնում, եւ, անշուշտ, հասկանալի է, որ ապակայունացնելով Հայաստանի ներքին իրավիճակը, կարելի է հեշտությամբ ապակայունացնել Հարավային Կովկասը, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանը», - նշել է ՄՀԶՀԿ նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ: 

Իսկ ՄՀԶՀԿ փոխնախագահ ԾՈՎԻՆԱՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ դիտարկմամբ. «Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրները Եվրասիական տնտեսական միության անդամ են, մենք բավականաչափ չենք ճանաչում միմյանց: Մեր այցը, եւ այս հետազոտությունը եւս մի քայլ է հաղթահարելու տեղեկատվական խոչընդոտները, որոնք առկա են մեր երկրների մերձեցման ճանապարհին: Ապակայունացման վտանգը հիմա անչափ մեծացել է: Արդյո՞ք դա պայմանավորված է ՀԿ-ների ակտիվ գործունեությամբ եւ համացանցի ակտիվացմամբ: Արդյո՞ք ՀԿ-ների իրականացրած գործունեությունը միշտ է բխում ազգային շահից: Երբ մենք հետազոտում էինք գունավոր հեղափոխությունների մեթոդները, որոնք կիրառվեցին այլ երկրներում, մի բան հստակ պարզ դարձավ. բազմաթիվ ընդհանրություններ կան այդ իրադարձությունների միջեւ եւ նրա հետ, թե ինչ կատարվեց Հայաստանում, հատկապես փողոցային պայքարի կազմակերպման եւ համացանցում կատարվող աշխատանքի հարցում»:

Ընդծենք, որ հետազոտության շրջանակներում ներկայացվել են Երեւանում հուլիսին ՊՊԾ գնդի գրավման արդյունքում ծավալված փողոցային պայքարի առանձնահատկությունները եւ մեթոդները, որոնք կիրառվեցին ինչպես փողոցում, այնպես էլ տեղեկատվական դաշտում ու համացանցում:

Հայ փորձագետները նաեւ վերլուծել են հասարակական կազմակերպությունների, առանձին ակտիվիստների եւ քաղաքական գործիչների մասնակցությունը այդ օրերին երկրում ձեւավորված պայթունավտանգ իրավիճակի սրացմանը, ինչպես նաեւ հետազոտել են արտաքին ուժերի դերն ու նշանակությունը:

Ըստ հետազոտության արդյունքների, Հայաստանում ձեւավորվել է ՀԿ-ների մի ցանկ, որոնք լուրջ խնդիր են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը:

Այցելության շրջանակներում նաեւ կայացել են հանդիպումներ Ղրղզստանի եւ Ղազախստանի փորձագիտական շրջանակների, ինչպես նաեւ պետական կառույցների ղեկավարների հետ, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին: Երկկողմանի քննարկումների արդյունքում գտնվել են նմանություններ Ղրղզստանում իրականացված երկու հեղափոխությունների եւ Հայաստանում չհաջողված հեղափոխության փորձի միջեւ:

Հանդիպումների ընթացքում նաեւ քննարկվել է Հայաստանի, Ղրղզստանի եւ Ղազախստանի փորձագիտական շրջանակների միջեւ հարաբերությունների մերձեցման անհրաժեշտությունը: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ կա անհրաժեշտություն միացյալ Հայ-Ղրղզ-Ղազախական փորձագիտական տիրույթ ստեղծելու՝ փորձի փոխանակման, ինչպես նաեւ Հայաստանում, Ղրղզստանում եւ Ղազախստանում ներքին քաղաքական իրավիճակի ապակայունացման կանխարգելման նպատակով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում