«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Դժվարանում էինք հավատալ մեր աչքերին». Nemra-ից Վանը՝ ֆրանսիական մշակույթին սիրահարված աղջկան «նվիրված» տեսահոլովակի ու Թանկյանի արձագանքի մասին

Շոու բիզնես

Nemra ռոք խմբի «She’s Beautiful» երգի տեսահոլովակը թողարկման օրվանից սկսած մեծ արձագանք ստացավ ոչ միայն ռոքի սիրահարների, խմբի երկրպագուների, այլեւ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System Of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի կողմից: Նա ոչ միայն իր էջում հրապարակեց տեսահոլովակը, այլեւ տեղեկացրեց իր հետեւորդներին հայկական «զիլ ռոք խմբի» մասին:

NEWS.am STYLE-ը խմբի՝ բարձր գնահատված աշխատանքի, նորությունների ու ծրագրերի մասին զրուցել է Nemra-ի վոկալիստ ու կիթառահար Վան Եղիազարյանի հետ, որն, ի դեպ, օգոստոսի 28-ին նշել է ծննդյան 28-ամյակը: Վանը նաեւ պատմել է, թե ինչու չի սիրում տոնել իր տարեդարձը:

«Երգը Ֆրանսիային ու ֆրանսիական մշակույթին սիրահարված աղջկա մասին է»

Մոտ երկու շաբաթ առաջ Nemra-ն թողարկեց իր առաջին բլյուզ երգի՝ «She’s Beautiful»-ի տեսահոլովակը: Ինչպես խմբի մյուս երգերը, այս երգը, նույնպես, հեղինակային աշխատանք է, որը գրել է խմբի բաս կիթառահար Վասպուրը: Խոսելով երգի ու տեսահոլովակի ստեղծման մասին՝ Վանը նշեց.

«Երգը Ֆրանսիային ու ֆրանսիական մշակույթին սիրահարված աղջկա մասին է. նա կարծում է, որ իր գլուխը մեծ է իր մարմնի համեմատ, եւ նա ճիշտ է, բայց դա նրան շատ է սազում: Նա սիրում է սեւ գլխարկ կրել, պարել եւ երբեմն՝ խմել, եւ ամեն կերպարում ու իրավիճակում նա, միեւնույնն է, գեղեցիկ է:

Տեսահոլովակի ռեժիսորը մեր շատ լավ ընկեր Մարիամ Գեւորգյանն է, ում հետ նկարել ենք «Նարե»-ի եւ «Leave me alone»-ի տեսահոլովակները: Հերոսուհին Մերի Սարգսյանն է, որին շատ երկար փնտրելուց հետո գտանք, ու շատ ուրախ ենք, որ հենց իր հետ աշխատեցինք, քանի որ նույն ձեւով էինք պատկերացնում՝ ինչ կերպար է պետք, եւ նա լիովին համապատասխանում էր դրան:

Երաժշտությունն էլ հետաքրքիր միաձուլում է ռոքի, բլյուզի եւ վալսի որոշ դետալների, որը ֆրանսիական տրամադրություն է հաղորդում երգին»:

«Սերժ Թանկյանի գնահատականն ամենամեծն էր, որ կարող էր լինել այս ոլորտի մարդկանց կողմից»

Վանի խոսքով՝ իրենց երգի վերաբերյալ Սերժ Թանկյանի արձագանքը որքան հաճելի էր, նույնքան՝ անսպասելի. պարզապես, մի առավոտ արթնացան ու տեսան ծանուցում՝ «Սերժ Թանկյանը կիսվել է ձեր հրապարակումով».

«Սերժ Թանկյանի գնահատականն ամենամեծն էր, որ կարող էր լինել այս ոլորտի մարդկանց կողմից, հատկապես՝ մեր սերնդի համար, քանի որ 90-ականներին ծնվածներիցս շատերը ռոքին մոտեցել են System of a down-ի շնորհիվ:

Աննկարագրելի անսպասելի էր եւ մեծ անակնկալ, մենք նախապես չէինք փորձել ուղարկել երգն իրեն, չէինք դիմել ու խնդրել, որ կիսվի երգով, ուղղակի առավոտյան արթնացանք ու ծանուցում ստացանք՝ «Սերժ Թանկյանը կիսվել է ձեր հրապարակումով»: Դժվարանում էինք հավատալ մեր աչքերին:

Աղբյուր`https://style.news.am/arm/news/73623/dzhvaranum-einq-havatal-mer-achqerin-nemra-ic-vany-fransiakan-mshakuytin-siraharvats-axjkan-nvirvats-tesaholovaki-u-tankyani-ardzaganqi-masin.html

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան