«Ամեն տարիք իր գեղեցկությունն ու հետաքրքրությունն ունի». Աստղիկ Սաֆարյանի գրառումը` 34-ամյակի առթիվ
Շոու բիզնես
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը երեկ նշել է 34-ամյակը, ինչի առթիվ Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում արել:
«Ամեն տարիք իր գեղեցկությունն ու հետաքրքրությունն ունի, ուղղակի պետք է գտնել դրանք ամեն տարիքում։ Այսօրվանից ես կփնտրեմ դրանք նաև իմ այս տարիքում և համոզված եմ, որ կգտնեմ այն, ինչ փնտրում եմ։ Հաջորդ տարի այս օրը կասեմ` ինչ եմ գտել»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այս շրջանում երգչուհին ընտանիքի անդամների հետ գտնվում է Իսպանիայում:
Աղբյուր` https://www.tert.am/life/am/news/2020/09/04/astghik/67633
https://iravunk.com/sim/?p=164643&l=am/