Ո՞րն է Տավուշյան մարտերի մեր գլխավոր հաղթաթուղթը. ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդման հեղինակի հարցին պատասխանում է հայտնի հետախույզը
ՀանդիպումԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարի հաղորդման հեղինակ եւ վարող Գայանե Զարգարյանը հաղորդմանը հյուրընկալված առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, հայտնի հետախույզ Վովա Վարդանովից հետաքրքրվել է, թե ո՞րն է Տավուշյան մարտերի մեր գլխավոր հաղթաթուղթը, որին հետախույզը այսպես է պատասխանել.
- Տավուշյան մարտերը Գլխավոր շտաբի պետի` Օնիկ Գասպարյանի ձեռքբերումն էր: Ինքը տարբերվում է նախորդ շտաբի պետերից նրանով, որ ավելի նախաձեռնող է: Օնիկ Գասպարյանը եւ կորպուսի հրամանատարը` Գրիշա Խաչատուրովն այն ավագ սպաներն են, գեներալները, որոնք միտված չեն, որ անընդհատ շուռ գան ու տեսնեն, թե վերադասն ինչ է անում: Իրենք իրենց տրված լիազորությունների շրջանակներում ինքնուրույն են գործում: Իհարկե, վարչապետն էլ թողեց, որ Գլխավոր շտաբն ինքնուրույն աշխատի. որ ասեն, թե իր հրամանատարությամբ է եղել, աբսուրդ է: Բայց, ինչ խոսք, Փաշինյանը կարողացավ վեր կանգնել իր ամբիցիաներից, եւ թողեց, որ գլխավոր շտաբը ինքնուրույն գործի: Իսկ տավուշյան մարտերի նախաձեռնողը, անխոս, թուրքն էր, պարզապես մենք դարձանք ձեռքբերող:
- Հակառակորդը գիտակցե՞ց, որ մեզ հետ չի կարելի զենքի լեզվով խոսել:
- Ոչ, չեմ կարծում: Մենք պետք է միշտ խաղաղությամբ պատրաստվենք պատերազմի: Իսկ խաղաղությամբ պատրաստվելը` մշտապես մարտունակ լինելն է:
Զրույցը` դիտեք ամբողջությամբ
https://iravunk.com/sim/?p=164615&l=am/