Մենք  պետք է  միշտ խաղաղությամբ պատրաստվենք պատերազմի. առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, հայտնի հետախույզ Վովա Վարդանով

Հանդիպում

Ինչպես եւ տեղեկացրել էինք մեր ընթերցողին, կարճատեւ արձակուրդից հետո կրկին «Իրավունք TV»-ի եթերում է Գայանե Զարգարյանի հեղինակային ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդաշարը: Ապրիլյան պատերազմի թնջուկի, Տավուշյան մարտերի, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցել են հաղորդման հեղինակն ու առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար, հայտնի հետախույզ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ:

Նախ անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ ազերիներին անցած երկու դիրքերի խնդրին` պարոն Վարդանովը նկատեց.
- Ապրիլյան պատերազմում կորցրած դիրքերը` Թալիշի եւ Լելե Թեփեի բարձունքները, շատ կարեւոր մարտավարական դիրք էին, որոնք կարող էին դառնալ պլացդարմ, որպեսզի ազերիները իրենք ներխուժեն դեպի Սարսանգ, Քարվաճառ ուղղություն: Թուրքը հիմար չէր, որ հենց այդ երկու ուղղության վրա հիմնական հարվածը կենտրոնացրեցª հսկայական ռեսուրսներ եւ ժամանակ ծախսելով: Բոլորին թվում է, թե այդ դիրքերի գրավումը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, բայց ոչ, այդ օպերացիան սկսվել 2013-2014 թվականներից: 
Այդ թվականներից թուրքական դիվերսիոն ակտիվությունը դիտարկվում էր որպես ընդամենը Բաքվի Սուլթանի կապրիզ: Բայց իրականում իրենք  փորձ էին  ձեռք բերում, ականազերծման աշխատանքներ էին իրականացնում: Մարտն է սկսվել ապրիլին, բայց օպերացիան վաղուց էր սկսել թշնամին:
- Ըստ Ձեզ, երկա՞ր էր պատրաստվել հակառակորդը ապրիլյան քառօրյա պատերազմին:
- Այո: Իսկ զարմանք չի՞ առաջացնում, որ համատարած ականապատ դաշտերի վրա գրեթե ոչ մի թուրք չի պայթել. այդ ո՞նց եղավ: Իրենք ականազերծել էին այդ տարածքները, ճաապարհներ էին բացել, հսկայածավալ աշխատանքեր էին արել:
- Իսկ որտե՞ղ էր մեր հետախուզությունը: Մասնավորապես` ականազերծում թույլ տալու կամ դրանից եզրակացությունների չգալու հարցո՞ւմ են թերացել:
- Մեր հետախուզությունը աշխատում էր: Այլ բան, թե ամփոփելով աշխատանքները, ճիշտ եզրակացությա՞ն են եկել: 
- Ամփոփելով ապրիլյան քառօրյայի կարեւորագույն թեման, ի՞նչ կարծիք ունենք, մենք հաղթեցի՞նք, թե պարտվեցինք այդ պատերազմում: Հաշվի առնելով նաեւ, որ Սերժ Սարգսյանի հայտնի ասուլիսից հետո այդ հարցը առավել բուռն քննարկումների դաշտ մտավ: 
- Մենք ինչ-որ փուլում հաղթել ենք, իսկ ինչ-որ փուլումª պարտվել: Պարտությունները եղել են մեզ համար ցավալի, իսկ հաղթանակները` հաճախ մնացել աննկատ: 
- Պարոն Վարդանով, օրինակ, Արցախի նախագահ  Արայիկ Հարութունյանը ասել է, որ 2016 թվականին Ստեփանակերտի օդային տարածքը պաշտպանված չէր:
- Ես չեմ կարծում, որ ԱՀ նախագահը նկատի ուներ, որ ընդհանրապես անպաշտպան էր օդային սահմանը: Ուղղակի, հիմա ավելի պաշտպանված է: Որովհետեւ վերջին չորս տարիների ընթացքում որոշ համակարգեր են ձեռք բերվել, որոնք առաջնահերթությամբ տեղադրվել են Արցախում: 
- Ապրիլյանից հետո հաջորդ մասշտաբային բախումը եղավ Տավուշում: Տավուշյան էսկալացիան Թուրքիայի մտահղացո՞ւմն էր` ըստ Ձեզ: 
- Պարտադիր չէ: Պարզապես չմոռանանք, որ ցանկացած նորմալ երկիր ցանկանում է ցանկացած իրավիճակից շահող դուրս գալ. դա է երկրի հզորությունը:
 
Ամբողջական հաղորդումը դիտեք  «Իրավունք TV»-ի եւ «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հաղորդաշարի յութուբյան ալիքներում:

https://iravunk.com/sim/?p=164614&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ