«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մոսկվայի օրվան նվիրված համերգ Երևանում՝ հայ և ռուս երգիչների մասնակցությամբ

Շոու բիզնես

Սեպտեմբերի 5-ին և 6-ին  հայ և ռուս հայտնիների մասնակցությամբ տեղի կունենան  համերգներ նվիրված Մոսկվայի 873-րդ տարեդարձին։ Մոսկվայի օրվա առթիվ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնն ամեն տարի կազմակերպում է տոնական միջոցառումներ։ Այս տարի միջոցառումները տեղափոխվել են օնլայն հարթակ՝ պայմանավորված համավարակով։

Համերգին կմասնակցեն Մարիամ Մեհրաբովան, Մարգարիտա Պոզոյանը,  Օլեգ Պոգուդինը, Սոնան, Հայկոն, Էրիկ Կարապետյանը, Անգելինա Կապլանը, Ալլա Լևոնյանը և այլք: Նրանք կներկայացնեն ստեղծագործություններ նվիրված Երևանին և Մոսկվային։ Նախատեսվում է նաև մանկական համերգ, որի ժամանակ կատարումներով կներկայանան Նաիրա Գյուրջինյանի անսամբլը և,  Բորիս Անահիտ Ադամյանները, Արսեն Գրիգորյանի ստուդիայի փոքրիկները, Միշան ու այլք:

Տոնական օրերի մյուս համերգին անդրադարձ կլինի խորհրդային ֆիլմերից հարազատ դարձած երգերին։  «Արտսինեմա» անսամբլը կհնչեցնի երգեր «Ճանապարհ դեպի կրկես», «Ծառայողական սիրավեպ», «Ճակատագրի հեգնանքը» ու այլ ֆիլմերից։

«Թեև այս տարի միջոցառումները տեղափոխեցինք օնլայն հարթակ, մասշտաբայնությամբ դրանք չեն զիջում նախորդ տարիներին։ Իսկապես հագեցած մշակութային ծրագիր ենք պատրաստել։ Կարծում ենք՝ կկարողանանք իսկական տոն կազմակերպել մեր հայրենակիցների համար։ Նրանք կվերհիշեն իրենց սիրելի ֆիլմերից արդեն հարազատ դարձած մեղեդիները, կվայելեն էստադրային համերգ, փոքրիկներն էլ կունկնդրեն իրենց տաղանդավոր սերնդակիցներին։ Մոսկվան ու Երևանը միավորում է ընդհանուր, բազմադարյա եղբայրական, գործընկերային հարաբերությունների պատմությունը, հոգևոր մտերմությունը, միմյանց ավանդույթների ու սովորույթների նկատմամբ անկեղծ հետաքրքրությունը: Այսօր նույնպես երկու երկրները շարունակում են զարգացնել ու ամրապնդել բազմակողմանի գործընկերային հարաբերությունները։ Այս միջոցառումները այդ ամենի ապացույցն են», - Զրույցում ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Նա հայտնեց, որ տոնական համերգներից բացի «Դոմ Մոսկվի» կոնտրոնը կիրականացնի շախմատի և շաշկիի մրցաշարեր, վիդեոէքսկուրսիաներ Ազգային պատկերասրահի ռուսական ավանգարդ սրահներից, նախատեսվում է  նաև Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում Ռուսական կենտրոնի բացում և դասագրքերի փոխանցում հայկական դպրոցների ռուսական բաժիններին։

Վահրամ Կարապետյանը նկատեց, որ մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը իր բոլոր միջոցառումները տեղափոխել է առցանց հարթակ և շարունակում է ուրախացնել իր հանդիսատեսին մշակութային ու լուսավորչական տարբեր նախագծերով. «Կենտրոնի էջերում անցկացվում են առցանց համերգներ, դասախոսություններ, վիրտուալ էքսկուրսիաներ, ցուցադրություններ, որոնք ներկայացնում են ռուս և հայ ժողովուրդների հարուստ մշակույթը»։

Աղբյուր՝ https://www.tert.am/life/am/news/2020/09/01/moscow/67547

   
 
  •  
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան