ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՏԵՍԵԼ ՃԱՆԱՊԱՐՀ ԱՆՑԱԾ ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ

Մշակութային

Համավարակի երկար դադարից հետո  այցելուների առջեւ իր դռներն է բացել Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը: Մեր զրույցը թանգարանի տնօրեն, գրող, գրականագետ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ ծավալվեց հենց թանգարանի ներսում,  որտեղ պահպանվում են պարետատան բոլոր կանոնները:

– Ինչպե՞ս անցկացրիք համավարակի այս դժվար շրջանը:
– Մենք հիմնականում գտնվել ենք թանգարանում: Աշխատանքները կոնկրետ գրականության եւ արվեստի թանգարանում կանգ չեն առել մի պարզ պատճառով, որ հիմնականում այս դադարը թանգարանների, գրադարանների առումով վերաբերվում էր այցելուներին: Բնականաբար, դրսից մարդ չէր կարելի ընդունել: Իսկ մեր հիմնարկի, կազմակերպության ցուցադրական հատվածը շատ փոքրիկ է: Այն մոտավոր պատկերացում է տալիս այն ահռելի գանձարանի մասին, որ պահպանվում է մեր ֆոնդերում: Մեր թանգարանի առաջնային խնդիրներն այլ են:  Այսինքն` այդ մեկուկես միլիոն միավոր կազմող արխիվների մշակման աշխատանքների շարունակականությունը, արխիվների համալրումը, որը մասամբ իրականացրել ենք այս ամիսների ընթացքում:Մասամբ ասելով` նկատի ունեմ գիտական բաժինները, խոսքը վերաբերում է գրականության, թատրոնի, կինոյի եւ երաժշտարվեստի արխիվները մշակող գիտական բաժիններին: Քանի որ փոքրիկ են սենյակները, ամեն բաժնից մի հոգի ենք հրավիրել աշխատանքի: Այդ մակարդակով շարունակել ենք աշխատանքները մինչեւ որ արդեն մեկ շաբաթ է այցելուներ ենք ընդունում: Ի տարբերություն մայր թանգարանի` մեր հինգ մասնաճյուղերը  լիարժեք հուշային թանգարաններ են:Նկատի ունեմ Դսեղի` Հովհաննես Թումանյանի, Գորիսի` Ակսել Բակունցի, Աշտարակում` Պերճ Պռոշյանի եւ երկուսն էլ Երեւանում` Սիլվա Կապուտիկյանի եւ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանները: Այս ամիսների ընթացքում  օգնեց մեր նախկին փորձը, որպեսզի միշտ կենսունակ պահենք մեր էջը, դեռ բազմապատիկ ավելի զարգացնենք: 

ԱՅՍ ՊԱՀԻՆ "ԵՐԳԱՐԱՆ" ՀԱՂՈՐԴԱՇԱՐՆ Է ԸՆԹԱՆՈՒՄ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

– Եթե աշխատանքները կանգ չեն առել, ապա ի՞նչ գործունեություն եք ծավալել այս ամիսների ընթացքում:
– Սկսած մարտ ամսից, երբ արտակարգ իրավիճակ հայտարարվեց, միջոցառումների կազմակերպման իրականացման մեր բաժնով, փոքրիկ խմբով շաբաթը մի քանի անգամ այստեղ ենք եղել: Մշակել ենք խորագրեր: Ամեն խորագրի տակ ութ, տաս եւ ավելի միջոցառումներ են եղել: Դրանք կամայական խորագրեր չեն եղել: Անդրադարձել ենք գրականության եւ արվեստի ոլորտի տարվա հոբելյաններին:
Ապրիլին` Ցեղասպանության տարելիցին, մայիսին` մայիսյան հաղթանակներին: Շուշիի մշակութային կյանքի վերջին հարյուրամյակին միջոցառումների մի ամբողջ շարք նվիրեցինք: Ընթացքում նույնիսկ հմտացանք թատերարվեստի եւ երաժշտարվեստի մեջ:  Մշակեցինք սցենարներ եւ հրավիրեցինք   թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ավագ կուրսերի շնորհալի ուսանողներին: Մեր դահլիճում բեմադրում էինք ներկայացումներ, հիմնականում արեւմտահայ եւ սփյուքահայ հեղինակներին, որպեսզի արեւմտահայերենն էլ հնչի: Եվ այդ ներկայացումները տեղադրում էինք մեր էջում:  Այս պահին "Երգարան" հաղորդաշարն է ընթանում թանգարանում` նվիրված մեր առավել հայտնի համբավավոր աշուղներին: Երեկ արդեն հեռարձակել ենք Սայաթ-Նովայի, Ջիվանու եւ Շերամին նվիրված հաղորդումները: Գուսաններ Շահենին, Հավասուն եւ Աշոտին նվիրված հաղորդումները ներկայումս նկարվում եւ մոնտաժվում են: Եվ առաջիկա օրերին կհեռարձակվեն:

ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ
– Ովքե՞ր են հիմնականում Ձեր այցելուները:
– Մեր այցելուները երկակի են: Առաջին խումբը այցելուների նրանք են, ովքեր գալիս են օգտվելու մեր ֆոնդերից, արխիվներից: Այսինքն` գրականության եւ արվեստի ուղղվածության բուհերի բաժինների, ֆակուլտետների ուսանողներ, ասպիրանտներ, գիտաշխատողներ: Մշակույթի գրականության դաշտում աշխատող լրագրողներ: Մարդիկ, որոնք պետք է հոդվածներ գրեն, հաղորդում պատրաստեն այս կամ այն հեղինակներին առնչվող: Մեր ընթերցասրահը միշտ մարդաշատ է: 
Այցելուների երկրորդ խումբն այն մարդիկ են, որոնք գալիս են ցուցասրահներ մեր ցուցադրությունները տեսնելու: Նրանց մեջ, բնականաբար, մեծ թիվ են կազմում դպրոցականները, արվեստի եւ գրականության բաժինների ուսանողները: 

ԽՆԴԻՐՆԵՐԸ 
–Այսօր ի՞նչ խնդիրներ ունի թանգարանը:
– Կան խնդիրներ, որոնք անկախ ժամանակներից, պայմաններից միշտ կան: Այդ առումով ընթացիկ տարին մեր խնդիրները  բազմապատկեց: Մենք հինգ մասնաճյուղ ենք պահում: Այս շենքերի բնականոն գործունեության  խնդիրները պիտի լուծենք:  Իհարկե, պետությունը միշտ  ֆինանսավորում եւ ապահովում է մեր աշխատակիցների աշխատավարձը, հոգում է շենքի պահպանման նվազագույն ծախսերը: Տոմսերի վաճառքից է հիմնականում գոյանում այն գումարները, որոնք մենք ուղղորդում ենք մայր թանգարանի եւ մասնաճյուղերի բնականոն գործունեությանը: Իսկ այս տարի մենք այցելու չենք ընդունել, տոմս չի վաճառվել, իսկ խնդիրներն անսպառ են: Մեր մարզային մասնաճյուղերն ունեն նաեւ ընդարձակ այգիներ, որոնք վերածել ենք ցուցադրության մի մասի: Ինչպ"ս կարող են Ակսել Բակունցի տուն-թանգարան այցելել եւ այգին  տրամադրող չլինի մուտքից: Հաշվի առնելով, որ դա ԲԱԿՈՒՆՑՆԵՐԻ տոհմական, հայրական այգին է: Եվ հետո Բակունցն ինքն էլ իր առաջին մասնագիտությամբ գյուղատնտես էր, հրաշալի գիտեր բնության լեզուն:  Իր տնկած խնձորենիները դեռ պահպանվում են: Դրա համար մշտական ամենօրյա խնամք է հարկավոր, իսկ դա ենթադրում է եւ աշխատուժ, եւ նյութական այլեւայլ միջոցներ, որոնք մենք սովորաբար ապահովում ենք  արտաբյուջետային միջոցներով:  Նույնը վերաբերում է  Թումանյանի, Պռոշյանի  տուն-թանգարանների այգիներին: 
– Ի՞նչ կարծիք ունեք կրթական նոր բարեփոխումների վերաբերյալ:
– Լինելով  կարեւոր հայագիտական օջախի տնօրեն եւ մասնագիտության բերումով, որպես գրողի, գրականագետի  շատ մտահոգիչ են այս նոր զարգացումները: Բայց գիտեք, այս բուռն քննարկումները մի տեսակ նպատակային հուն չունեցան, կամայական են: 
– Համաձա՞յն եք կրթական նոր չափորոշիչներին:
– Ինչ վերաբերում է չափորոշիչներին ձեւակերպումների մեջ, իհարկե, ինձ համար էլ մտահոգիչ շատ բան կա: Բայց քանի դեռ դասագրքերը չկան, ես լիահույս եմ, որ այս ամբողջ մտահոգության  ալիքը, որ այս ամիսներին ծավալվեց, պետք է որ հետեւություն անելու առիթ տա այդ աշխատանքային խմբին, ովքեր մշակել էին չափորոշիչների նախագիծը մինչեւ չափորոշիչների վերջնական հաստատումը: Օրինակ` ինձ համար ընդունելի չեն ժամանակակից մի քանի անունների կամայական ստեղծագործությունների ընդգրկումը դասագրքերում: Դրանք առավել շատ հուզումներ առաջացրին: Կոնկրետ այն ստեղծագործությունները, որ շրջանառվեցին, որ նախընտրում են ընդգրկել դպրոցական դասագրքերում, դրանք պարզապես ոչինչ չունեն տալու ոչ միայն դպրոցականներին, այլ ընդհանրապես որեւէ ընթերցողի: Եվ դրանք կոնկրետ այդ հեղինակների ժառանգության  լավագույն ընտրությունները չէին: Մի՞թե այսօր այդքան անհրաժեշտություն է երիտասարդ, ոչ այդքան աչքի ընկած ստեղծագործական ժառանգության հեղինակներին ընդգրկել դասագրքեր: 
– Հանձնաժողովում հեղինակ կա, որի գործերից ընդգրկել են գրականության ծրագրում:
– Իհարկե, Գրիգին էլ անհարմար վիճակի մեջ դրեցին: Հենց միայն այն հանգամանքը, որ մի գործ էլ իրենից էին առաջարկել:  Նա շնորհալի երիտասարդ գրող է, բայց տեսեք, թե ինչպիսի հարվածների, ծաղր ու ծանակի թիրախ դարձավ: Ես վստահ եմ, եթե Գրիգի կամքին թողնեին, նա այդ գործը չէր ընտրի: Նա շատ ավելի արժանավոր գործեր ունի: Այնուամենայնիվ, ինքս իմ սուբյեկտիվ դիրքորոշումն ունեմ, որ պետք չէ երիտասարդ ստեղծագործողներին միանգամից մտցնել դասագիրք:
– ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում կան շատ գործի գիտակ դասախոսներ, միգուցե նրա՞նց ներառեին դասագրքեր կազմելու գործին:
– Ոչ միայն համալսարանի գրականության ամբիոնը, այլ նաեւ Ակադեմիայի, Գրականության ինստիտուտի, Մանկավարժական համալսարանի համապատասխան ամբիոնը կա: Ունենք արժանավոր գրականագետներ: Իհարկե, հանձնախմբում պետք է գործող ուսուցիչներ էլ լինեն, որովհետեւ դպրոցում դասավանդողը նրանք են եւ լավ գիտեն, թե ինչն է պետք ավելի նպատակային մատուցել երեխաներին: Բայց միայն այդ պարտավորությունը թողնել ուսուցիչների ուսերին,  դա սխալ է: Իհարկե, չի կարելի անտեսել ճանապարհ անցած գրականագետներին, մանավանդ` դասագրքաստեղծ գրականագետներին:

Նունե Զաքարյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում