ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Արխիվ 12-16
ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Լևոն Յոլյանն ազատվել է Վերահսկիչ պալատի փոխնախագահի պաշտոնից և նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար։