ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՈՉ ԲՈԼՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈ՞ՒՄ
Արխիվ 12-16
ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՈՉ
ԲՈԼՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ Է ՀԵՏԱՔՐՔՐՈ՞ՒՄ
Այսօր ընտրական օրենսգրքի մասին քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին հանրային ու քաղաքական սեկտորի ներկայացուցիչներ: «Իրավունք»-ը նկատեց, որ ընտրական օրենսգիրքը կարծես ոչ բոլոր քաղաքական ուժերին է հետաքրքրում: Եթե ՕԵԿ-ից, ՀԱԿ-ից քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Արամ Մանուկյանը, ապա ՀՅԴ-ը, ով ամենաշահագրգռված է ԸՕ-ի մշակման հարցում, բավարարվել էր փորձագետ ուղարկելով: ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություններից պատգամավորներ չէին մասնակցում քննարկմանը: Բավական յուրօրինակ վիճակում է հայտնվել «Ժառանգություն»-ը: Զարուհի Փոստանջյանը, ով պաշտոնապես ներկայացնում է «Ժառանգություն»-ը, չէր մասնակցում քննարկմանը: Նրա փոխարեն եկել էին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, խմբակցության նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164480&l=am/