«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԵՐԵՎԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԻԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐՈՒ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԵՐԵՎԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԻԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՄՐՈՒ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ


Գյումրու անօթեւան ընտանիքներին աջակցելու համար մի խումբ անձինք հանդես են եկել` Գյումիրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող 13 ընտանիքների համար բնակարան գնելու նախաձեռնությամբ, որի շրջանակներում արտասահմանցի եւ հայ բարերարների ու անահատների օգնությամբ անցկացնում են հանգանակություններ, տոնական միջոցառումներ, աճուրդներ եւ այլն: Որից ստացած ամբողջ հասույթը տրամադրվելու է անօթեւանների համար բնակարան գնելու համար: Նախաձեռնության հեղինակ, լուսանկարիչ ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ խոսքով`արդեն 28 տարի է ինչ Գյումիրիում սեփական մաշկի վրա է զգում, թե ինչ է նշանակում ապրել ծայրահեղ ծանր պայմաններում եւ չունենալ բնակարան: «2 տարի առաջ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող ընտանիքներին նվիրված ֆոտոշարք ներկայացրեցի, հուսալով , որ համապատասխան մարմիններն ուշադրություն կդարձնեն խնդրին: Սակայն որեւէ տեղաշարժ չեղավ: Այս տարի որոշեցինք սկսել նախաձեռնություն, որպեսզի բնակարան գնենք 13 ընտանիքների համար: Այն ընտանիքների, որտեղ երեխաները գիշերները չենք քնում առնետների պատճառով, որտեղ դույլն օգտագործում են որպես զուգարան, որտեղ պատերի մեջ բամբակ են մտցնում, որ բաց անցքերից չփչի»,-նշեց Հ. Բարսեղյանը եւ հավելեց, որ այս ամենը համապտասխան մարմինների անգործության հետեւանքն է: Ըստ նրա, նախաձեռնության նպատակներից մեկն էլ խնդրին հնչեղություն տալն է, որպեսզի համապատասխան անձինք վերջապես զգան այն պատասխանատվությունը, որի համար զբաղեցնում են պաշտոն: Նրա փոխանցմամբ`այս պահին արդեն հավաքվել է մոտավորապես 13 հազար դոլար, որով հնարավոր է ձեռք բերել մեկ բնակարան:

Գյումրու անօթեւան ընտանիքներին կաջակցի նաեւ Երեւանը`«Գյումրին Երեւանի կողքին է» նախաձեռնությամբ: Մի քանի օր շարունակ Երեւանի տարբեր հատվածներում կանցկացվեն միջոցառումներ եւ աճուրդներ, որի ընթացքում աճուրդով կվաճառվեն հայտնի ֆուտբոլիստների, օլիմպիական չեմպիոների մարզակոշիկներ եւ հագուստներ, ինչպես նաեւ նրանց ստորագրությամբ ցուցապաստառներ եւ գնդակներ: Ի դեպ, կվաճառվի նաեւ հայտնի ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի վերնաշապիկը:

Նշենք, որ  ի առակցություն Գյումրու անօթեւան ընտանիքների, այսօր Գյումրիում նախատեսված է  Տ. Համասյանի համերգը: Նա ելույթ կունենա անօթեւանների կացարաններից մեկում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը