«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ՝ ՁՄՌԱՆԸ ԿՈՄՈՒՆԱԼ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ ՉԸՆԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ՝ ՁՄՌԱՆԸ  ԿՈՄՈՒՆԱԼ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ ՉԸՆԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երեկ Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ներկայացնում էր  2015թ. տարեկան զեկույցը եւ պատասխանում պատգամավորների հարցերին: ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ մի քանի հարցեր եւ առաջարկներ ներկայացրեց պարոն Նազարյանին: Մասնավորապես.
1.Հայտնի է, որ ձմռան ամիսներին բնակչությունն ավելի շատ է սպառում թե՛ գազ, թե՛ էլեկտրաէներգիա: Սակայն կան թոշակառուներ, գործազուրկներ, անապահով այլ մարդիկ, կամ պարզապես ասենք՝ հիվանդանում են եւ չեն կարողանում գումարը վճարել, որի դիմաց պատժվում են անջատումներով: Հնարավոր չէ՞ սահմանել մի կարգ, որ սոցիալապես անապահով մարդիկ ունենան վճարման հետաձգման հնարավորություն: Կամ պայմանագիր, ըստ որի կարող են ամառն ավելի շատ վճարեն, քան սպառում են, որ ձմռանը չընկնեն ճգնաժամի մեջ:

 

 

2. Չե՞ք կարծում, որ նոր բաժանորդների համար սակագները բավականին բարձր թվեր են՝ անգամ գործարարների, փոքր ու միջին բիզնես ունեցողների կամ անհատ բաժանորդների համար: Արդյոք Դուք ուսումնասիրե՞լ եք, իսկապես արդա՞ր է այդ սակագինը, քանի որ կարծում եմ` այն բարձր է, եւ եթե անգամ արդար է: Ինչո՞ւ հնարավոր չէ կնքել պայմանագիր տարաժամկետ վճարելու համար, որպեսզի մարդիկ չվճարեն միանգամից մի քանի միլիոն դրամ, այլ վճարեն որոշ մաս, հետո, երբ բիզնեսը սկսի աշխատել, մնացածը վճարեն ամսե-ամիս:
3. Շարունակվում են քաղաքացիների բողոքները, որ շատ է գրվում հոսանքի թիվը: Կան բողոքներ որակի մասին: Դուք մեծ աշխատանք եք կատարում դրա համար, բայց որտեղի՞ց պետք է իրազեկվեն քաղաքացիներն իրենց իրավունքների մասին: Ասեք իրազեկման տեղը, մենք էլ փոխանցենք մեր ընտրողներին, եւ եթե իրենց իրավունքները ոտնահարվել են, ինչպե՞ս դիմեն ձեր հանձնաժողովին, ի՞նչ փաստաթղթեր ներկայացնեն:
Ի պատասխան՝ Ռ.Նազարյանը սկսեց վերջից. «Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, ապա օրինակելի ձեւը, որը մենք հաստատել ենք եւ ստորագրվում է մատակարարի եւ սպառողի միջեւ, այնտեղ ամրագրված են ե՛ւ պատասխանատվությունը, ե՛ւ պարտավորությունները երկու կողմերի համար: Ցավոք՝ մեր քաղաքացիների մեծ մասը կարդալ չի սիրում, ստորագրում է՝ մտածելով սովետական կարգերի նման: Դե մեր պետությունն է, բան է  տվել, ստորագրենք, անցնի, գնա: Իսկ եթե չի հասցրել կարդա, թող գոնե այսօր կարդա: Բացի այդ` մեր  կայքում կա էլեկտրաէներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոնները, որտեղ էլ ամրագրված են մատակարարի եւ սպառողի իրավունքներն ու պարտականությունները: Թող դիմեն մեզ, եթե կլինեն առանձին դրույթներ, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք կունենան, սիրով պատրաստ ենք պարզաբանել»:
Ինչ վերաբերում է վճարումների ուշացումներին, ապա  Նազարյանի խոսքով, եթե խոսքը ոչ թե չարամիտ չվճարողների, այլ՝ վճարելու հնարավորություն չունեցող, ասենք՝ թոշակառուների մասին է, ապա. «Շատ դեպքերում ՀԵՑ-ը ընդառաջ է գնացել: Եղել են դեպքեր, որ դիմել են եւ քննարկման արդյունքում առաջարկել ենք տարաժամկետ վճարման կարգ: Սակայն իրավունք չունենք մասսայաբար նման քայլի գնալ, քանի որ, եթե գնանք նման մոտեցման, ինչ կստացվի: Դրա մեջ  վճարում ենք էլեկտրաէներգիա արտադրողներին, նրանք էլ, ասենք, միջուկային վառելիքի դիմաց. այդ շղթան շարունակական է եւ չենք կարող ֆինանսական եկամուտների նկատմամբ մեծ շռայլություն ցույց տալ»:
Նոր բաժանորդների հարցով էլ, ըստ ՀԾԿՀ նախագահի, ուսումնասիրել են միջազգային փորձը. «Կարող եմ ասել, որ ամենաէժանը Հայաստանում է: Մարդ կա՝ մեկ միլիոն դոլարանոց առանձնատուն է կառուցում, բայց չի ուզում երկու միլիոն դրամ ծախսել ցանցին միացման համար: Առաջ տրվում էին տեխնիկական պայման, պատվիրատուն իր միջոցներով կառուցում էր: Իսկ հիմա տեխնիկական պայման չի տրամադրվում: Քաղաքացին դիմում է գրում, պատվիրում է հզորության մեծությունը  եւ լարման մակարդակը: Ընկերությունը նախագիծն է անում, իսկ պատվիրատուն վճարում է այդ ողջ ծավալի 40 տոկոսը, մնացած 60 տոկոսը տարիների ընթացքում վերադարձվում է տոկոսների տեսքով: Շատն ու քիչը գալիս է մեր եկամուտներից, որը հարաբերական հասկացողություն է, եւ չեմ կարող ասել՝ սահմանվածը շատ է, թե քիչ»,- խոսքն ավարտեց Ռ. Նազարյանը:
«Գազի վերաբերյալ նոր բանակցություններում  արդյոք չի քննարկվում ռուբլով սակագինը սահմանելու հնարավորությունը»: Հ.Բաբուխանյանի վերջին հարցին Ռ. Նազարյանը պատասխանեց` չի հանդիսանում կողմ այդ քննարկումների ժամանակ, հետեւաբար չի տիրապետում` քննարկվո՞ւմ է նման հարց, թե` ոչ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Դուք դեռ օգտագործո՞ւմ եք Հայերեն ANSI: Ժամանակն է մեկընդմիշտ անցնել Յունիքոդի: Յունիքոդը հասանելի է բոլոր համակարգիչների վրա և հայերեն կարդալու կամ գրելու համար չի պահանջում լրացուցիչ տառատեսակների առկայություն:

Այս կայքում Դուք հեշտությամբ կփոխարկեք Ձեր ANSI հայերենով գրված տեքստերը Յունիքոդի: Պարզապես մուտքագրեք ANSI տեքստը վերին վանդակում, և Յունիքոդ տարբերակը անմիջապես կհայտնվի ներքևում:

ShareThis Copy and Paste
- See more at: http://unicodenow.com/#sthash.tEl3AzD2.dpuf
Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը