«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՍԽԱԼՎԵԼՈՒ, ՇՓՈԹՎԵԼՈՒ Ո՛Չ ՏԵՂ ՈՒՆԵՆՔ, Ո՛Չ ԻՐԱՎՈՒՆՔ»

Արխիվ 12-16

«ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՍԽԱԼՎԵԼՈՒ, ՇՓՈԹՎԵԼՈՒ Ո՛Չ ՏԵՂ ՈՒՆԵՆՔ, Ո՛Չ ԻՐԱՎՈՒՆՔ»

 

Երեկ վրացական ընտրական փորձն ուսումնասիրած ԱԺ ՀԱԿ խմբակցությունը խորհրդարանական ընդդիմադիր ուժերին է ներկայացրել Ընտրական օրենսգրքի փոփոխության 4 կետից բաղկացած առաջարկ: Սույնով նախատեսվում է մաքրել ուռճացված ընտրացուցակները, ընտրություններին մասնակցած անձնանց կողմից ստորագրված ցուցակները հրապարակել, ընտրատեղամասերին հարող տարածքներում` մինչեւ 50 մ շառավիղով, տեսախցիկներ տեղադրել ու օնլայն կապ ապահովել, ինչպես նաեւ անցում կատարել մատնահետքով էլեկտրոնային գրանցման եւ քվեարկության համակարգին: Թե ինչպիսի՞ն է այս հարցում ԱԺ ԲՀԿ խմբակցության տեսակետը, «Իրավունքը» հետաքրքրվեց խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ.

–ՀԱԿ-ի ներկայացրած 4 կետերը` որպես առաջարկություն, մեզ համար ընկալելի է: Բայց դեռեւս նոր ենք ստացել այդ առաջարկությունը: Ուստի` երբ խմբակցությունում այս հարցերը քննարկենք, մեր մոտեցումների մասին հրապարակային կհայտնենք: Ուզում եմ նշել, որ մեր խմբակցությունը ստանձնել է աշխատանքային խումբ ձեւավորելու գործընթաց, եւ այս պահի դրությամբ ունենք փորձագետներ, մասնագետներ, ովքեր ուսումնասիրելով թե՛ միջազգային փորձը, թե՛ ՀՀ ընտրական հնարավոր զեղծարարությունները, որոնք կարող են տեղի ունենալ, նախաձեռնել են եւ աշխատում են համապատասխան օրենսդրական փաթեթի վրա:

– Իսկ մասնավորապես վրացական ընտրությունների փորձը ընդունելի՞ է Ձեզ համար:

– Քանի որ մենք էլ ենք միջազգային փորձն ուսումնասիրում, անձամբ ես կարող եմ ասել, որ քաղաքակիրթ աշխարհը գնում է էլեկտրոնային համակարգերի ներդրման ճանապարհով: Բայց, միեւնույն ժամանակ, կան երկրներ, որոնք տեղայնացնելով էլեկտրոնային համակարգեր, այնպես չէ, որ հասարակական վստահելիության մակարդակը նրանց կողմից բարձրացել է` ընտրական գործընթացների հետ կապված: Դրա համար այս ամենը մտածելու տեղիք է տալիս: Սահմանադրական փոփոխություններից հետո, իսկապես, էականորեն նոր հնարավորություններ կան որակական նոր ընտրություններ ունենալու` հասարակության համար ընկալելի ընտրական մեխանիզմներով: Եվ կարծում եմ, որ այս հարցում սխալվելու, շփոթվելու ո՛չ տեղ ունենք, ո՛չ իրավունք: Հետեւաբար, պետք է այնպիսի ընտրական օրենսգիրք ունենանք, որ հանրապետությունում եւ հանրապետությունից դուրս ընտրական գործընթացների վստահելիության շեմը եւ հեղինակությունը բարձրացնենք:

– Այս հարցում հնարավո՞ր է ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ համագործակցություն:

– ԱԺ ամբիոնից էլ եմ բարձրաձայնել, որ առհասարակ մենք հնարավոր համագործակցություն տեսնում ենք բոլոր ռացիոնալ մոտեցումների պարագայում: Եվ եթե նման մոտեցումները քննարկենք եւ տեսնենք, որ այդպիսի միտում կա, բնականաբար, հնարավոր է:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը