«ՊԱՏԵՐԱԶՄ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ». ԿԻՆՈ-2016
Արխիվ 12-16«ՊԱՏԵՐԱԶՄ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ». ԿԻՆՈ-2016
BBC-ին 2016 թվականին մեծ անակնկալ է պատրաստել իր հանդիսատեսի համար։ 2015 թվականի հունվարին հայտնի հեռուստաաալիքը էկրանավորելու է ռուս դասական գրականության գլուխգործոցներից մեկը՝ Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» վեպը։ Նկարահանումները կանցկացվեն Պետերբուրգում, Լիտվիայում եւ Լատվիայում։ Ֆիլմը բաղկացած է լինելու վեց մասից, յուրաքանչյուր մասի տեւողությունը լինելու է մեկ ժամ։ Ֆիլմի ռեժիսորն է երիտասարդ բրիտանացի Թոմ Հարպերը, սցենարի հեղինակ՝ Էնդրյու Դեւիս։ Վերջինս այնպիսի հայտնի վեպերի կինոսցենարն է գրել, ինչպիսիք են Ջեյսմ Օստինի «Հպարտություն եւ նախապաշարմունք», Բորիս Պաստերնակի «Բժիշկ Ժիվագո» եւ այլ հայտնի ստեղծագործությունների։ BBC-ին վստահեցնում է, որ նոր կինոպրոյեկտը կդառնա մեծ իրադարձություն իրենց հեռուստաալիքի եւ առհասարակ բոլոր կինոսերների համար։ Ինչ վերաբերում է դերասանական կազմին․ Նատաշա Ռոստովայի կերպարը կմարմնավորի բրիտանացի դերասանուհի Լիլի Ջեյմսը, Անդրեյ Բալկոնսկու դերը տրվել է դերասան Ջեյմս Նորտոնին։ Պիեր Բեզուխովին կմարմնավորի ամերիկացի դերասան Փոլն Դանոն։ Հիշեցնենք, որ վեպի այս հեռուստաէկրանավորումը BBC-ի երկրորդ փորձն է։ «Պատերազմ եւ խաղաղություն» վեպի հիման վրա հեռուստասերիալ BBC-ին նկարահանել է նաեւ 1972 թվականին։
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆԱՅՆ

