ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՁԵՎՈՒՄ. ԱՐԱԲԱԳԵՏ
Արխիվ 12-16ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔԱՐՏԵԶԻ
ՎԵՐԱՁԵՎՈՒՄ. ԱՐԱԲԱԳԵՏ
Արաբագետ Արաքս Փաշայանի կարծիքով միջազգային արենայում հավասարակշռություն պահպանելու համար հարկավոր է հաշվի առնվեն նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանային տերությունների մոտեցումները: Իրանը, որպես տարածաշրջանի անվտանգության երաշխավոր արաբագետի կարծիքով պետք է անպայման մասնակցի բոլոր գործընթացներին՝ թե՛ հակամարտությունների կարգավորման և թե՛ տարածաշրջանի անվտանգության նկատառումներից ելնելով: Նրա դիտարկմամբ, կարևոր է նաև, որ Ռուսաստանը չմեկուսացվի ԱՄՆ-ի և դաշնակից երկրների կողմից , որպեսզի հնարավոր լինի Մերձավոր Արևելքում սկսված ճգնաժամը հաղթահարել:
Կհաջողվի՞ արդյոք Ռուսաստանին ակտիվանալ և նպաստել Մերձավոր Արևելյան տարածաշրջանում կայունության հաստատմանը հարցին Ա. Փաշայանը պատասխանեց, որ այս պահին դժվար է որևէ կանխատեսումներ անել, քանի որ տարածաշրջանում իրավիճակի ներկայիս լարվածությունը թույլ չի տալիս հեռանկարի մասին խոսել: «Աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում հնարավոր է նաև տեղի ունենա քարտեզի վերաձևում Մերձավոր Արևելքում, հնարավոր նաև, որ հաստատվի Քրդական պետության անկախությունը, իսկ Հայաստանը պետք է առավել ամրապնդի իր ազգային անվտանգությունը»,- ասում է արաբագետ Արաքս Փաշայանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

