ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԵՏՄ-Ի ՀԱՐՑՈՒՄ`«ՆԻ՞ԽՏ»
Արխիվ 12-16ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԵՏՄ-Ի ՀԱՐՑՈՒՄ`«ՆԻ՞ԽՏ»
Օրեր առաջ ԱԺ-ում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանին կրճատել պետբյուջեից ԵՏՄ-ին հատկացված ծախսերը, քանի որ այն մնալու է թղթի վրա: «Իրավունքը» Արտակ Զաքարյանից պարզեց`ինչ ծախսերի մասին է խոսքը, եւ արդյոք հիմնավոր է Մարուքյանի պահանջը: «Համաձայն չեմ Մարուքյանի հետ, քանի որ խոսքն այն պարտավորությունների եւ աշխատանքի ծավալն է, որը պետք է իրականացնի ՀՀ-ը ԵՏՄ-ի կառույցներում: ԵՏՄ-ում մեր ներկայացուցիչները սպասարկում են ՀՀ-ի շահը»,- ասաց Զաքարյանը:
Թե որքան գումար է հատկացվում պետբյուջեից ԵՏՄ-ի համար հատկացվում, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը դժվարացավ ասել:
Իսկ միգուցե անկախ պատգամավոր Մարուքյանի առաջարկը նրա արեւմտամետ հայացքներո՞վ է պայմանավորված: «Ես որեւէ մեկի հայացքներով դա չէի պայմանավորի` արեւմտամետ կամ արեւելամետ: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի իր կարծիքը: Նման հաջողությամբ կարելի է կրճատել նաեւ ՆԱՏՕ-ում մեր ներկայացվածությունը»,-ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե ԵՏՄ-ն մնալու է թղթի վրա, Զաքարյանն այս ձեւակերպմանը եւս համաձայն չէ: «ԵՏՄ-Ն համաշխարհային գործընթացներում ունենալու է կարեւոր նշանակություն»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

