ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Հայաստանի ճարտարագիական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը լրագրողներին ցույց տվեց փորձաքննություն անցած մի տեսանյութ, որտեղ երեւում են նախկին պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանն ու նրա քրոջ որդին` Վլադիմիր Խոյեցյանը, ով եւս աշխատում էր համալսարանում:
Ի դեպ, տեսանյութում անուններ չեն հնչում, բայց ներկաները բացականչեցին` սա Աշոտ Խաչատրյանն է ու Վլադիմիր Խոյեցյանը:
Թոքմաջյանը եւս անուններ չտվեց, քանի որ գործի քննությունը շարունակվում է, ապա հիշեցրեց անմեղության կանխավարկածը:
Հիշեցնենք` վերոնշյալ անձինք արդեն չեն աշխատում պոլիտեխնիկում: Նրանց աշխատանքից ազատել է Թոքմաջյանը հաստիքի կրճատման ու պարտականությունների չկատարման համար:
Մինչ տեսանյութը Թոքմաջյանն ասաց, որ երեք այփիից են մուտք գործել, ընդ որում` մեկը «Սոլո» սրճարանից, մյուսը` «Տրիմուֆ» սրճարանից: «Առաջին մուտքը իմ ֆեյսբուքյան էջ մուտք գործել են 30.08. 2014-ին: Այս օրը նույնպես քննությամբ պարզված «Սոլո» սրճարանում կեսօրին առաջին մուտքն է եղել ֆեյսբուքյան իմ անձնական էջ: Երկրորդ մուտքը 05.09.2014-ին` ժամը 01:09-01:57 ժամանակահատվածում: Հենց այս ժամանակ էլ սարքվել է ֆեյսբուքյան այդ տեքստը: Երրորդ մուտքը եղել է 05.09.2014-ին` ժամը 15:51-15:59-ին: Հենց այդ ժամանակ էլ այդ տեսանյութը հրապարակվել է»,- մանրամասնեց Թոքմաջյանը:
Թե ինչու իրականացվեց վիրտուալ սկանդալը, Թոքմաջյանը չպատասխանեց, բայց ասաց. «Դա տասնյակ մարդկանց էր ձեռնտու»: Հարցին` ինչպես է գնահատում իր ընտրվելու շանսերը, Թոքմաջյանն ասաց` բարձր:
Տեսանյութից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ իրենց մոտ տեղ չպետք է ունենա խոյեցյաններ, Աշոտ խաչատրյաններ, որպեսզի պոլիտեխնիկը հանգիստ աշխատի:
ՏԵՍԱՆՅՈՒԹ.
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

