ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ԳՈՐԾԱԴԻՐՆ ՈՒ ՕՐԵՆՍԴԻՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ
Արխիվ 12-16ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ԳՈՐԾԱԴԻՐՆ ՈՒ ՕՐԵՆՍԴԻՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ
«Խնդրում եմ իմ բոլոր գործընկերներին` մեկ անգամ եւս վերանայել իրենց նախագծերի փաթեթները եւ առավել կարեւորները` համապատասխան հիմնավորումներով, ներկայացնել աշխատակազմին, որովհետեւ ժամանակը լինելու է սահմանափակ, ծանրաբեռնվածությունը` մեծ, այնպես որ, առաջնահերթությունը տալու ենք միմիայն առավել կարեւոր նախագծերին»,- այս մասին երեկ կառավարության նիստին շեշտեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Նշենք, որ կառավարության պահանջով հունիսի 15-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

